From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Պավելի Կրավկով (մարտի 8, 1865, Ռյազան, Ռուսական կայսրություն - ապրիլի 24, 1924, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դեղաբան, խորհրդային դեղաբանության հիմնադիրը։ Ռուսաստանի ԳԱ թղթակից-անդամ (1920 թ.), Ռազմա-բժշկական ակադեմիայի ակադեմիկոս (1914 թ.)։
Նիկոլայ Կրավկով | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1865 |
Ծննդավայր | Ռյազան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 24, 1924 (59 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Սանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա[1], Սանկտ Պետերբուրգի համալսարան[1] և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր |
Մասնագիտություն | դեղաբան |
Աշխատավայր | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Sergey Nikolaievich Kravkov? |
Ստորագրություն | |
Nikolay Kravkov Վիքիպահեստում |
1888 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի բնագիտական բաժանմունքը, 1892 թվականին՝ Ռազմա-բժշկական ակադեմիան։ 1899 թվականից եղել է Ռազմա-բժշկական ակադեմիայի դեղաբանության ամբիոնի վարիչ։ Հիմնական աշխատանքները նվիրված են օրգանիզմի վրա դեղանյութերի ազդեցության և զուգորդված ազդեցության ուսումնասիրությանը։ Մահացած հյուսվածքների կենդանացման, ախտաբանական վիճակների ժամանակ արյունատար անոթների ֆունկցիոնալ փոփոխությունների, կենդանի պրոտոպլազմայի զգայունության սահմանների ուսումնասիրության վերաբերյալ աշխատանքների համար Նիկոլայ Կրավկովին շնորհվել է (1926 թվականին, ետմահու), Վ. Ի. Լենինի անվան մրցանակ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կրավկով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 683)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.