From Wikipedia, the free encyclopedia
Ներքնազգեստ ` հագուստ, կրում են մարմնի վրա և նախատեսված էր հիգիենա պահելու համար։
Ժամանակակից ընկալմամբ կանանցի ներքնազգեստը հին աշխարհում հայտնի չէր։ Հագուստ, որը իր կառուցվածքով և իմաստով որոշակիորեն մոտ էր ժամանակակից հագուստին, հանդիսանում էր ազդրերը ծածկող փաթաթաշորը, որը, նույնիսկ տաք եղանակին նախնադարյան մարդու հագուստի հիմնական և բաղկացուցիչ մասն էր կազմում[1]։
Հին Եգիպտոսում ազդրերը ծածկող փաթաթաշորը` սխենտի, հագուստի հիմնական մասն էր կազմում, ավելի կոնկրետ` այն տղամարդկանց միակ հագուստն էր։ Հին թագավորության ժամանակ այն իրենից ներկայացնում էր կտորի շերտ, որը փաթաթում էին ազդրերի շուրջը և ամրացնում էին մեջքին գոտիով։ Ստորին դասի ներկայացուցիչները (զինվորներ, աշխատավորներ, արհեստավորներ և այլն) փաթաթանը կրում էին գոտիի տեսքով , որը առջևի մասից ուներ կոպիտ կտորի կտոր[2]։ Կային նաև ազդրային փաթաթաներ, որոնք արտաքնապես նման էր ժամանակակից ներքնազգեստին։ Այն ուներ հետևյալ տեսքը` կտորի մեծ մասը ծածկում էր հետույքը և ծայրերով միանում էր մեջքին, առավել քիչ մասը թողնում էին ոտքերի միջև և կապում էին նույն կերպ։ Կաշվե փաթաթաշորերը, որոնք, ըստ երևույթի, Եգիպտոս էին բերվել Նուբիայից[3], հաճախակի կրում էին կտորե հանգույցներով[4]։ Կանայք ազդրերը ծածկում էին ցածր գոտիով, որին ամրացվում էր առջևի մասից բաց թողնված կտորը` նման կերպ հագնվում էին պարուհիները և ստրուկները[5]։
Հնագույն դարաշրջանում ազդրերը ծածկող փաթաթաշորեր կրում էին նաև Հին Հունաստանում (հետագայում դրանք փոխարինվեցին հագուստներով)[2] և Հին Հռոմում, որտեղ դրանք չէին հանդիսանում հագուստի պարտադիր բաղադրատարր։ Ներքնաշորի դերում հանդես էին գալիս տունիկաները, իսկ դրա վրայից հռոմեացիները կրում էին թիկնոց կամ տոգա։ Այնուամենայնիվ, ըստ Ցիցերոնի, դերասանները և հռետորները ելույթի ժամանակ` բեմի վրա, վերնազգեստի տակից ազդրերին փաթաթաշորեր էին կրում, այլ կերպ subligaculum[6]: Հռոմեացիները երբեմն կրում էին հանգստացնող բրդյա վերնաշապիկ` subucula, որը կրում էին ոչ թե հիգենիան պահպանելու համար, այլ մարմինն էին պաշտպանում ցրտից։ Հռոմեացի կանայք բարեկազմ երևալու համար ազդրերը և կուրծքը փաթաթում էին[2], իսկ սպորտով զբաղվելու ժամանակ կրում էին կաշվե փաթաթաներ` նախատեսված ազդրերի և կրծքերի համար` strophium կամ mamillare, որը հանդիսանում էր ժամանակակից կրծկալի[7] նախատիպը։
Միջնադարում տղամարդկանց ներքնաշորի դեր կատարում էր բրեն` սպիտակ կամ ոչ սպիտակ վուշե վարտիքներ, իրանի մոտ հավաքված և լարով ամրացված։ Վերնամասում կրում էին զուգագուլպաներ` կարճ, կիպ վարտիքներ, որոնք գոտկատեղին ամրակապվում էին[8]։ Վաղ միջնադարում բրեն հասնում էր մինչև ծնկները, սակայն ժամանակի ընթացքում դրանք կարճացվեցին և XV դարում հանդես եկավ բրեյի նոր տեսակ, որը հիշեցնում էր շորտեր[9][10]։ Բացի այդ և տղամարդիկ և կանայք կրում էին կամիզու` վուշե վերնաշապիկ, բամբակյա կամ բրդե գործվածքից, երկար, նեղ թևքերով և վզամասում կլոր կտրվածքով։ Կանանցի կամիզուն հասնում էր մինչև ոտքի կոճերը, իսկ տղամարդկանցը` սեպաձև էր և ծածկում էր կոնքերի հատվածը։ Կամիզուն ընդարձակ էր և ամրանում էր մարմնին քուղակապի օգնությամբ, որը կտորը հավաքում էր կոնքերին։ Կար կանանցի առանց թևքերի կամիզու, որոնք ամրացվում էին ուսերին ձգակապով, և այն իր կառուցվածքով հիշեցնում էր ժամանակակից վերնաշապիկները։ Դարաշրջանի ավարտին ուշ միջնադարի ազնվականների (հատկապես Իսպանիայում) կամիզուները զարդարվում[2][11] էին մետաքսե ասեղնագրոծությամբ[11] ոսկե կամ արծաթյա թելերով[11], սակայն այս հարցի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, քանի որ միջնադարի տարբեր փուլերում եղել է տարբեր տեսակի կամիզուներ։
Կամիզուները և բրեները համանման չեն ժամանակակից հագուստին։ Վերնահագուստը ծածկում էր մարմինը մասամբ, բացի այդ, դրանք կապ չունեին ամոթի վերաբերյալ եղած ժամանակակից պատկերացումներին` քրիստոնյաները դաշտում աշխատելիս կրում էին բրեն որպես հագուստի մաս։
Վերածնունդի դարաշրջանում վերնաշապիկները և վարտիքները մնում էին որպես ներքնաշորի հիմնական մաս, որը տարբերվում էր միջնադարյան հարդարման պարագաներից։ Վերածնունդի դարաշրջանի վարտիքները ի տարբերություն միջնադարյան բրեյի, բավականին կիպ նստում էին մարմնի վրա։ Առավել հաճախ դրանք կարվում էին բաց գույնի կտորից։ Հանդիպում էր նաև գունագեղ կտորից կարված հագուստ։
Կանանց և տղամարդկանց վերնաշապիկների բնութագրիչ գծեր համարվում էին` եզրերի ուղիղ գծերը, որոնց համար կիրառվում էին բաց գույնի կտորներ` մաշկագույն, սպիտակ կամ զաֆրանագույն, երկրաչափական նախշերով, սև մետքասե թելերով կատարված ասեղնագործությունը, թևքածալերը, քառակուսի կամ շրջանձև կտրվածքները և բկանցքը։ Նմանատիպ վերնաշապիկ վերնախավը կրում էր որպես գիշերանոց։ Տղամարդկանց վերնաշապիկների ուրվապատկերը, ի տարբերություն կանանցի վերնաշապիկի, ուղիղ էին։
Վերնաշապիկները, որոնք կրում էին հասարակության տարբեր շերտերը, տարբերվում էին կտորի որակով և հարդարանքով` վերնախավը կարող էր իրեն թույլ տալ վուշե հագուստ, ամբողջությամբ նախշապատ, իսկ ստորին խավի մարդիկ բավարարվում էին կոպիտ կտորից կարված վերնաշապիկով[12][13][14]։ Հաճախ վերնահագուստը ամբողջությամբ չէր ծածկում վերնաշապիկը` այդպես այն կարող էր երևալ կանանցի շրջազգեստի տակից։ 15-րդ դարում ի հայտ եկան սեղմիրանները` կաշվե կամ երկաթե, որոնք կանայք կրում էին վերնաշապիկի վրա[15]։
Լուսավորության դարաշրջանում կանանցի և տղամարդկանց ներքնաշորի հիմնական բաղադրատարրը երկար վերնաշապիկներն էին։ Կախված կրողի ունեցվածքից այն կարող էր հասարակ կամ հարուստ դեկորացիաներ պարունակել, ունենար բարդ կտրվածքներ։ Այսպես, վերնախավը կրում էր մետաքսե հագուստ, զարդարված ժանյակով, ժապավենով, ասեղնագործված ոսկե և արծաթե թելերով[16]։ Վարտիքները շարունակում էին մնալ բացառապես տղամարդկանց համար նախատեսված հագուստ։ Դիրեկտորիայի ժամանակ, երբ նորաձև դարձավ թեթև մուսլինե շրջազգեստները, որը հիշեցնում էր վերնաշապիկ` մեծ լանջաբացվածքով , մերկ ուսերով, և կրծքի տակ գոտիով` կանայք կրում էին որպես ներքնազգեստ[17]։ Դարավերջին ստեղծվեց մանելու մեքենան և առաջին արդյունավետ բամբակ մաքրող մեքենան, որոնք խթան հանդիսացան տեքստիլ արտադրությանը, և, որպես արդյունք, հիմք դարձավ ներքնաշորի զանգվածային արտադրությանը և պահանջարկի մեծացմանը։ 19-րդ դարի սկզբին վարտիքները հայտնվեցին կանանց զգեստապահարանում։ Առաջին վարտիքների տարբերակիչ առանձնահատկությունն էր` առանձին վարտիքի ոտքեր, որոնք ամրանում էին գոտկատեղին։ 1860-ական թվականներին վարտիքները դարձան ավելի կարճ և հասնում էին մինչև ծնկները։
19-րդ դարում տարածված կանանցի վերնաշապիկները ծածկված էին սպիտակ բամբակյա կամ վուշե կտորից:Դրանց բնութագրիչ հատկությունը կարճ թևքեր ունենալն էր, երկարությունը հասնում էր մինչև ոտքի կոճերը։ Եթե շապիկի վերնամասում կրում էին պարահանդեսային զգեստ, բկանցքի կտրվածքը կարող էր խորը լինել։ 1870-ական թվականներին կանանցի շապիկները ավելի կարճացվեցին և հարմարավետորեն ընդգրկեցին մարմինը։ Ճանաչված կտորներ շարունակում էին մնալ բամբակը և վուշը, հազվադեպ էր գործածվում մետաքսը։ 1890-ական թվականներին ի հայտ եկան ժամանակակից կրծկալների նախատիպը, որոնք կրում էին սեղմիրանից վերև[18][19][20]։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին վերնախավի և միջին խավի կանանցի հագուստի առանձնահատկությունը այն էր, որ կրում էին բազմաշերտ ներքնաշոր։ Կանայք հերթականությամբ կրում էին[21]`
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.