From Wikipedia, the free encyclopedia
Նատալյա Բեստեմյանովա (ռուս.՝ Ната́лья Филимо́новна Бестемья́нова, հունվարի 6, 1960, Մոսկվա, ԽՍՀՄ), պարեր սառույցի վրա ձևում խորհրդային գեղասահորդուհի։ Անդրեյ Բուկինի հետ՝ 1988 թվականի օլիմպիական չեմպիոն, Աշխարհի քառակի չեմպիոն (1985—1988), Եվրոպայի հնգակի չեմպիոն (1983, 1985-1988), ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1982, 1983, 1987):
Նատալյա Բեստեմյանովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Наталья Филимоновна Бестемьянова |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի, սառցի վրա պարող և figure skating choreographer |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 6, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 170 սանտիմետր |
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1984), Ռուսաստանի Հրեական Կոնգրեսի Հանրային Խորհրդի անդամ (RJC)[1]:
Գեղասահքով սկսել է զբաղվել հինգ տարեկանից։ Առաջին մարզիչը Անտոնինա Իվանովնա Կարցևան է։ 15 տարեկանում Նատաշան հայտնվում է Էդուարդ Գեորգևիչ Պլիների խմբում[2], հաղթել է ԽՍՀՄ պատանիների առաջնությունում և 1976 թվականի ԽՍՀՄ գավաթը՝ մենասահք ձևում։ 1977 թվականից սկսել է զբաղվել պարեր սառույցի վրա ձևով։
Հանդես է եկել՝ որպես զուգընկեր ունենալով Անդրեյ Բուկինին և ներկայացրել է Մոսկվան։ Մարզվել է Տատյանա Տարասովայի ղեկավարությամբ։
1988 թվականից աշխատում է Սառույցի մանրաերկի թատրոնում։
2006-2008 թթ. եղել է Ռոսիա 1 հեռուստաալիքի «Պարեր սառույցի վրա» հեռուստանախագծի մարզիչ-համահեղինակը[3]։
2007 թվականին եղել է բրիտանական ITV1 հեռուստաընկերության «Dancing on Ice» («Պարեր սառույցի վրա») հեռուստաշոուի դատավորական կազմում։
2011-2012 թթ. եղել է «Առաջին ալիքի» (Ռուսաստան) «Պրոֆեսիոնալների գավաթ» հեռուստաշոուի դատավորական կազմում[4]։
Մոսկվայի ֆիզկուլտուրայի ինստիտուտի և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի գեղասահքի բալետմեյստերի բաժնի շրջանավարտ է։
Ծնողները՝ Իրինա Մարկովնա և Ֆիլիմոն Կուզմիչ։ Ունի մեծ եղբայր՝ Պյոտր։ 1983 թվականից ամուսնացած է գեղասահքի Եվրոպայի չեմպիոն Իգոր Բոբրինի հետ։
Մրցումներ | 1977-78 | 1978-79 | 1979-80 | 1980-81 | 1981-82 | 1982-83 | 1983-84 | 1984-85 | 1985-86 | 1986-87 | 1987-88 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիադաներ | 8 | 2 | 1 | ||||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 10 | 3 | 2 | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 | ||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 6 | 4 | 2 | 1 | 2 | 1 | 1 | 1 | 1 | ||
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 3 | 4 | 2 | 3 | 1 | 1 | 2 | 1 | |||
Skate America | 2 | ||||||||||
NHK Trophy | 1 | 1 | |||||||||
«Московские новости» թերթի մրցանակ | 4 | 2 | 3 | 1 | 1 | 1 | 2 | 1 |
Բացի դրանից՝ Աշխարհի չեմպիոն պրոֆեսիոնալների միջև՝ 1991 թվական և արծաթե մրցանակակիր՝ 1989 թվական։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.