Նադյա Կեխլիբարովա (բուլղար․՝ Надя Димитрова Кехлибарева, նոյեմբերի 22, 1933(1933-11-22), Վառնա, Բուլղարիա - հոկտեմբերի 16, 1988(1988-10-16), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, խմբագիր։

Արագ փաստեր Նադյա ԿեխլիբարովաНадя Кехлибарева, Ծնվել է ...
Նադյա Կեխլիբարովա
Надя Кехлибарева
Ծնվել էնոյեմբերի 22, 1933(1933-11-22)
ԾննդավայրՎառնա, Բուլղարիա
Վախճանվել էհոկտեմբերի 16, 1988(1988-10-16) (54 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի, խմբագիր և գրող
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Ստեղծագործական շրջան1956-1988
Փակել

Կենսագրություն

Ավարտել է Սոֆիայի համալսարանի ֆրանսիական բանասիրության բաժինը։ Ֆրանսերեն և գերմաներեն դասընթացներ է վարել Արտաքին գործերի նախարարությունում։ Երկար տարիներ եղել է «Народна младеж» и «Български писател» պարբերականների պոեզիայի բաժինների խմբագիրը։ Մասնագիտացել է Գերմանիայում և ԱՄՆ-ում[1]։

1956 թվականից սկսած հեղինակել է մեկ տասնյակից ավելի գրքեր։ Գրել է նաև երեխաների համար։

Թարգմանել է ռուս, գերմանացի և ֆրանսիացի բանաստեղծների։

Նադյա Կեխլիբարովան հայերեն

  • Կինը (թարգմ.՝ Վահագն Կարենց); «Երկինքը նորից հինեց լույսերի շղարշը փիրուզ...» (թարգմ.՝ Մետաքսե)։ Բանաստեղծություններ։ «Գարուն», 1967, № 3, էջ 54։
  • Գունավոր ապակիներ (բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1968, 56 էջ։ Բուլղարերենից թարգմ.՝ Օնիկ Փանիկյան։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.