Remove ads
հայ բժիշկ From Wikipedia, the free encyclopedia
Յուրի Սմբատի Թունյան (սեպտեմբերի 1, 1937, Կիրովական, ԽՍՀՄ), հայ բժիշկ, նյարդաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1985)։ ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (1999), ՌԲԳԱ ակադեմիկոս։ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2012)։
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1937 (87 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Կիրովական, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց (1955) և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961) |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1980) և պրոֆեսոր (1985) |
Աշխատավայր | ՀՀ ԱՆ |
Պարգևներ |
1955 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը, 1961 թվականին՝ Երևանի բժշկական ինստիտուտը, 1961-1962 թվականներին նյարդաբանության մասնագիտացման դասընթացներ է անցել Երևանի բժշկական ինստիտուտի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնում։ 1964-1967 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրայում, 1968 թվականից՝ բժշկական գիտությունների թեկնածու, 1980 թվականից՝ բժշկական գիտությունների դոկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր։
1961-1964 թվականներին եղել է Կիրովականի թիվ 2 բուժմիավորման նյարդաբանը, 1967-1969 թվականներին՝ ՀԽՍՀ ԱՆ Գլխավոր վարչության թիվ 4 հիվանդանոցի բժիշկ նյարդաբանը, 1971-1976 թվականներին՝ ԵրԲԻ նյարդային հիվանդությունների ամբիոնի ասիստենտ, ավագ գիտաշխատող, 1976-1986 թվականներին՝ ՀԽՍՀ ԱՆ բուժկանխարգելիչ օգնության վարչության ղեկավար, 1976-1991 թվականներին՝ ԵԲԻ գլխուղեղի անոթային ախտահարումների ԳՀ խմբի և նյարդաանոթային կլինիկայի ղեկավար, 1986-1991 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի առողջապահության և սոցիալական ապահովության բաժնի վարիչ, 1988-1989 թվականներին՝ ԵԲԿԻ նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, 1991-2002 թվականներին՝ ՀՀ առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ տնօրեն, 1995 թվականից՝ Չինաստանի Շենսի նահանգի չինական ավանդական բժշկության ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, 1996-2001 թվականներին՝ ՀՀ առողջապահության նախարարության ֆիզիկական բժշկության գլխավոր մասնագետ, 2002 թվականից՝ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ նյարդաանոթային կենտրոնի վարիչ, 2003 թվականից՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս, Ս. Խ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ փոխտնօրեն[1][2]։
Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի անոթային հիվանդությունների, զարգացման մեխանիզմների, էպիլեպսիայի, նյարդային հիվանդությունների վերականգնողական բուժման, կուրորտաբանության, բժշկական աշխարհագրության, առողջապահության կազմակերպման հարցերին։
Յուրի Թունյանն առաջին անգամ Հայաստանում ներդրել է գլխուղեղի անոթային հիվանդությունների ժամանակ ախտորոշման համար ռեոէնցեֆալոգրաֆ, ինչպես նաև անգիոսերիոգրաֆ սարքերը, որոնք լայնորեն կիրառվել են նյարդաբանության ոլորտում։ Նա առաջիններից է, ով գլխուղեղի անգիոգրաֆիան ներդրել է որպես էպիլեպսիայի ախտորոշիչ մեթոդներից մեկը։
Թունյանի մի շարք նորարարություններ ևս առաջին անգամ են ներդրվել Հայաստանի կլինիկական պրակտիկայում՝ գլխուղեղի արյան խանգարումներով հիվանդների մոտ արյան ռեոլոգիական հատկությունների որոշումը, գլխուղեղի արյան սուր անբավարարության տարբերակված ախտորոշման հաշվողական համակարգը և դրա ծագման կանխորոշման միջոցների մշակումը ԷՀՄ-ի օգնությամբ։ Թունյանի ղեկավարությամբ առաջին անգամ Հայաստանում կատարվել է գլխուղեղի անոթային պաթոլոգիայով հիվանդների վրա գեոմագնիսական ակտիվության, օդերևութաբանական ազդեցության հետազոտություն և հելիոմետեոկանխարգելման սկզբունքների մշակում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.