From Wikipedia, the free encyclopedia
Ցոհան Ֆրիդրիխ Հերբարթ (գերմ.՝ Johann Friedrich Herbart, մայիսի 4, 1776[1][2][3], Օլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն[4] - օգոստոսի 14, 1841[5][6][7][…], Գյոթինգեն, Հաննովերի թագավորություն[4]), գերմանացի փիլիսոփա, հոգեբան և մանկավարժ։
Յոհան Ֆրիդրիխ Հերբարթ գերմ.՝ Johann Friedrich Herbart | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1776[1][2][3] Օլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն[4] |
Մահացել է | օգոստոսի 14, 1841[5][6][7][…] (65 տարեկան) Գյոթինգեն, Հաննովերի թագավորություն[4] |
Գերեզման | Ալբանիֆրիդհոֆ |
Քաղաքացիություն | Grand Duchy of Oldenburg |
Մասնագիտություն | փիլիսոփա, հոգեբան, մանկավարժ, համալսարանի դասախոս և ուսուցիչ |
Հաստատություն(ներ) | Գյոթինգենի համալսարան |
Անդամակցություն | Literarische Gesellschaft zu Jena? |
Ալմա մատեր | Ենայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[8][9] |
Հայտնի աշակերտներ | Հենրիխ Վիլհելմ Շտոլ |
Ազդվել է | Իմանուիլ Կանտ և Պարմենիդես |
Ստորագրություն | |
Johann Friedrich Herbart Վիքիպահեստում |
Կրթությունն ստացել է Ենայի համալսարանում։ Հերբարթը հակադրվել է հետկանտյան շրջանի գերմանական դասական իդեալիզմին, ժխտել գիտակցության ստեղծագործական և ինքնակա բնույթը։ Նա փիլիսոփայության հիմքը համարել է փորձը, իսկ փիլիսոփայությունը՝ ինքը ըստ Հերբարթի, պետք է զբաղվի «փորձի հասկացությունների մշակմամբ», դրանք պարզաբանելու և շտկելու նպատակով։ Հերբարթը գոյություն ունեցող ամեն ինչի հիմք էր համարում «ռեալները»՝ հավերժական, անփոփոխ, հոգևոր (ինչպես Լայբնիցի «մոնադը»), անճանաչելի (ինչպես Կանտի «ինքնին իրը») էությունները։ «Հոգին» առավել կատարյալ «ռեալն» է, որն առաջ է բերում բոլոր հոգեկան երևույթները։ Տրամաբանության մեջ Հերբարթը կանգնած էր Կանտի դիրքերում։ Հերբարթը այսպես կոչված ձևական գեղագիտության հիմնադիրն է։ Ըստ Հերբարթի գեղեցիկը դրսևորվում է համաչափության, համամասնության, ռիթմի, ներդաշնակության որոշակի ձևական հարաբերակցության մեջ։ Հերբարթի հոգեբանական գաղափարները զգալի հետք են թողել հոգեբանության պատմության մեջ։ Հերբարթը հանդես է եկել ընդունակությունների, որպես առաջնային և անտարրալուծելի հոգեկան ուժերի, ուսմունքի դեմ, քանի որ այն չի կարող բացատրել «հոգու բնական պատմությունը», այսինքն՝ մարդու հոգեկան կյանքի օրինաչափ ձևավորումը։ Հերբարթը առաջինը վարձեց հոգեբանությունը կառուցել որպես սիստեմատիկ գիտություն, որը, նրա կարծիքով, պետք է հիմնվի մետաֆիզիկայի, փորձի և մաթեմատիկայի վրա։ Զբաղվել է անգիտակցականի և այլ հարցերով։ Անգիտակցականի մասին նրա հայացքները դարձել են ֆրեյդիզմի աղբյուրներից։ Զբաղվել է նաև դաստիարակության հարցերով, ըստ նրա փիլիսոփայությունը պետք է ցույց տա դաստիարակության նպատակը, իսկ հոգեբանությունը՝ դրան հասնելու միջոցները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.