From Wikipedia, the free encyclopedia
Մուդլ (անգլ.՝ Moodle), կրթական էլեկտրոնային դասընթացների կառավարման համակարգ (Էլեկտրոնային ուսուցում), հայտնի է նաև որպես Մուդլ ուսուցման կառավարման համակարգ կամ Մուդլ վիրտուալ ուսուցման միջավայր։ Մուդլ բառի անգլերեն տարբերակը ստացվել է Modular Object-Oriented Dynamic Learning Environment արտահայտության հապավումից (հայերեն՝ մոդուլային օբյեկտ-կողմնորոշում ունեցող դինամիկ ուսուցման միջավայր)։
Մուդլը GNU GPL լիցենզիայով տարածվող, ազատ վեբ հավելված է, որը հնարավորություն է տալիս ստեղծել կայքեր առցանց ուսուցման համար։
Մուդլ նախագիծը ղեկավարում և համակարգում է ավստրալական «Մուդլ» ընկերության կենտրոնակայանը, որին ֆինանսապես աջակցում է Մուդլի սպասարկման ութսունչորս գործընկեր-ընկերությունների ցանցը ամբողջ աշխարհում: Զարգացմանը օգնում է նաև բաց կոդով համայնքը[3]։
Մուդլը ստեղծել է Մարտին Դուգիամասը՝ օգնելու մանկավարժներին ստեղծել առցանց դասընթացներ և կենտրոնանալ փոխգործակցության և համատեղ կրթական նյութերի ստեղծման վրա:
1999 թվականին Մարտին Դուգիամասը սկսել է փորձարկել ուսուցման կառավարման նոր համակարգի վաղ նախատիպերը։ Նոր համակարգի որոնումը հիմք է հանդիսացել «Առցանց ուսուցման արդյունավետության բարելավում» ատենախոսության համար[4]։
2001 թվականին Փիթեր Թեյլորը Կուրտինի համալսարանում ինքնուրույն տեղադրել է Մուդլը, ինչից հետո Մարտին Դուգիամասն ու Փիթեր Թեյլորը հրատարակել են «Ինտերնետային դասընթացի մեկնաբանական վերլուծություն, որը ստեղծվել է Մուդլ կոչվող դասընթացների մշակման նոր գործիքի միջոցով»-ը։
2001 թվականի վերջին Մուդլը կարող էր ներբեռնվել CVS-ի միջոցով (Գիթը ստեղծվել է 2010 թվականին և փոխարինել CVS-ին 2013 թվականին) և հասանելի էր տեղադրման բազային դոկումենտացիան։
2002 թվականին թողարկվել է Moodle 1.0-ը։ Մուդլում օգտատերերը նոր ֆորումի միջոցով քննարկման հնարավորություն են ստացել։ Հայտնվել է համայնքային թիմ, որը Մուդլը թարգմանում էր տարբեր լեզուներով և ստեղծում թեմաներ:
2003 թվականին թողարկվել է առաջարկվող առաջին մոդուլը («Սեմինար») և Moodle.org կայքը դարձել է Մուդլ համայնքի մասը, իսկ Moodle.com կայքը ձեռք է բերել առևտրային ասպեկտ:
2004 թվականին Օքսֆորդում տեղի է ունեցել Մուդլի ակադեմիական քննարկումը, և ընկերությունները սկսել են դառնալ Մուդլի գործընկերները։
Բարելավված դոկումենտացիայով և նոր հավաստագրմամբ՝ Մուդլը 2007 թվականին դարձել է ոլորտի առաջատարը՝ որպես ակադեմիական համայնքի կողմից ճանաչված բաց կոդով ուսուցման կառավարման համակարգ[5]։
Մուդլի մատուցած փիլիսոփայությունը ներառում է սոցիալական կոնստրուկտիվիզմի մոտեցումը կրթության ոլորտում՝ ընդգծելով, որ ուսանողները (ոչ միայն ուսուցիչները) կարող են նպաստել կրթական փորձին[6]: Օգտագործելով այս մանկավարժական սկզբունքները՝ Մուդլն ապահովում է ուսումնական միջավայր[7]։
Հայտարարված մանկավարժական մոտեցումը մեծապես որոշում է Մուդլի կրթական գործիքների հավաքածուն, որոնցից են «Տվյալների բազան», «Վիքին», «Գլոսարիումը», «Ֆորումը»:
Մուդլն օգտագործվում է դպրոցներում, համալսարաններում, ինչպես նաև աշխատավայրերում՝ խառը ուսուցման, հեռավար ուսուցման, շրջված դասարանի և առցանց ուսուցման այլ եղանակների համար[8][9][10]։
Պլատֆորմը ուսուցիչներին և ուսանողներին համատեղ աշխատելու հնարավորություն է տալիս: Մուդլում առկա են ուսանողների կատարողականին հետևելու տարբեր հնարավորություններ: Համակարգն ունի ճկուն ինտերֆեյս՝ մակետների փոխադարձ տեղադրության և առանձին էջերի ձևավորման հնարավորությամբ։ Պլատֆորմը կարող է ինտեգրվել մեծ թվով ծրագրակազմի հետ, ներառյալ հաղորդակցման, համագործակցության, փաստաթղթերի կառավարման և արտադրողականության բարձրացման այլ ծրագրային գործիքներ:
Մուդլի բազային տարբերակը ներառում է[11]՝
Պլագինների, համակարգվող գրաֆիկական թեմաների, բջջային հարմարեցմամբ վեբ ձևավորման և Մուդլ բջջային հավելվածի անհատական կարգավորումները հասանելի են յուրաքանչյուր օգտատերին: Մուդլ բջջային հավելվածը հասանելի է Գուգլ Փլեյում, Էփ Սթորում, Էֆ-Դրոիդում և Վինդոուզ Ֆոն Սթորում:
Մուդլի ծրագրավորողները որդեգրել են էլեկտրոնային ուսուցման հետևյալ ստանդարտները՝
Մուդլը վեբ կայքի համար նախատեսված ծրագիր է, այլ ոչ թե ներբեռնվող ծրագիր, ուստի այն պետք է տեղադրվի վեբ սերվերում: Այն տեղադրելու համար անհրաժեշտ չէ վեբ ծրագրավորող լինել, սակայն անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ, ինչպիսիք են վեբ կայքի վերբեռնումը սերվերում և դոմեյնի կարգավորումը:
Մուդլն աշխատում է առանց փոփոխությունների Յունիքսի, Լինուքսի, ՖրիԲիԷսԴիի, Վինդոուզի, Մաք Օէսի, ՆեթՈւեյրի և ցանկացած այլ համակարգերի վրա, որոնցում կարելի է օգտագործել PHP և աշխատել տվյալների բազայի հետ՝ ներառյալ աշխատանքը վեբ հոստինգի մատակարարների հետ:
Օգտագործողները կարող են ներբեռնել և տեղադրել Մուդլը վեբ սերվերների վրա (օրինակ՝ Apache HTTP սերվերը), և հասանելի են տվյալների բազայի կառավարման մի շարք համակարգեր (օրինակ՝ MySQL): Մուդլի պատրաստի համադրությունները վեբ սերվերի և տվյալների բազայի հետ հասանելի են Մայքրոսոֆթ Վինդոուզի և Մաքի համար: Կան ավտոմատ տեղադրման այլ եղանակներ, ինչպիսիք են Դեբիան փաթեթի տեղադրումը, պատրաստի օգտագործման TurnKey Moodle սարքի տեղակայումը, Bitnami Installer-ի օգտագործումը կամ Installatron-ի նման մեկ սեղմումով տեղադրման ծառայության օգտագործումը[13]։
Մուդլում «օգտատերը» որոշակի դեր ունեցող մասնակից է: Յուրաքանչյուր վիրտուալ տարածք ընդունվում է որպես համատեքստ[14]։ Օրինակ՝ գլխավոր էջ, դասընթաց, ֆորում, զրույց և այլն: Այս համատեքստերից յուրաքանչյուրում օգտագործողը ունենում է որոշակի դեր: Օրինակ՝ դուք կարող եք ուսուցիչ լինել մի դասընթացում, իսկ մյուսում՝ ուսանող:
Հետագա տարբերակներում և բարելավումներում դերերի հետ կապված թույլտվությունները մասնագիտացված էին: Դերերն ու նրանց արտոնությունները լիովին կարգավորվող են: Նորերը կարող են ստեղծվել և նույնիսկ ժառանգվել արդեն ընդունվածներից: Դրանք, ըստ էության, ադմինիստրատորներ, դասախոսներ և ուսանողներ են: Օգտատերի հաշիվների կառավարումը թույլ է տալիս տեսնել անդամների կամ հետևորդների ցուցակը, նրանց հետ մասսայական գործողություններ կարգավորել կամ ավելացնել օգտատերեր և կանխորոշել վերջինիս պրոֆիլի դաշտերը[15]։
Մուդլում դասընթացների կառավարումն ունի հիերարխիկ բնույթ և ենթարկվում է տարբեր մակարդակներին կամ դերերին, որոնց հետ կապված են հնարավորությունների կամ թույլտվության տարբեր մակարդակներ: Տեսակներն են[16]՝
Մուդլը հիմնված է դասընթացների վրա՝ որպես հիմնական միավոր: Ադմինիստրատորը պետք է ստեղծի դասընթաց, կարգավորի այն, գրանցի ուսանողներին և ստեղծի գործողություններ ուսանողներին հասանելիություն տրամադրել, հարմարեցնել հաշվետվությունները և տեսքը[17]։
Դասընթացի նյութը կարող է ներկայացվել հետևյալ ձևաչափերից մեկով՝ շաբաթական, ըստ թեմաների, քննարկումների հիման վրա:
Հարկ է նաև նշել, որ տեքստի մուտքագրման տարածքների մեծ մասը (նյութեր, ֆորումի հաղորդագրություններ, ամսագրի գրառումներ և այլն) կարող են խմբագրվել՝ օգտագործելով ներկառուցված HTML խմբագրիչը WYSIWYG ռեժիմում:
Վերջին տարբերակներում որոշ դաշտեր կարող են հարմարեցվել որոշակի դասընթացի համար:
ՄուդլՄութը (անգլ.՝ MoodleMoot) Մուդլ համայնքի անդամների համաժողով է, որտեղ նրանք կարող են սովորել Մուդլի մասին, կիսվել ուսուցման հարթակի փորձով, քննարկել համապատասխան կրթական տեխնոլոգիաների վերաբերյալ հետազոտությունները և կիսվել գաղափարներով Մուդլի հետագա զարգացման համար[18]: Ամբողջ աշխարհում անցկացվող ՄուդլՄութս կազմակերպում են համալսարանները կամ այլ խոշոր կազմակերպությունները, որոնք օգտագործում են Մուդլը, Մուդլ Փարթներս, Մուդլ ասոցիացիաներ կամ Մուդլի կենտրոնակայան: 2020 թվականին #Մութ-ը տեղափոխվել է վիրտուալ համաժողով։
Մուդլին է պատկանում Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Օվկիանիայի շուկայի ավելի քան 50%-ը[19]։
ԱՄՆ բարձրագույն կրթության շուկայում, 2018 թվականի աշնան դրությամբ, ուսումնական հաստատությունների թվով ուսուցման կառավարման լավագույն երեք համակարգերը ներառում էին Բլեքբորդը (31%), Քանվասը (30%) և Մուդլը (18%): 2013 թվականին Մուդլը որոշ ժամանակ եղել է երկրորդ խոշորագույն մատակարարը՝ Բլեքբորդից հետո 23% շուկայական մասնաբաժնով (41%)[20]։ Այնուամենայնիվ, 2017 թվականին Մուդլը զիջել է դիրքերը՝ դառնալով մեծությամբ երրորդ մատակարարը, մասամբ կիսաբաց Քանվաս[21][22] կոդով Instructure պլատֆորմի համատարած կիրառման պատճառով: 2016 թվականի մարտին Բլեքբորդը դարձել է Մուդլի պաշտոնական գործընկերը[23], թեև այդ համագործակցությունն ավարտվել է 2018 թվականին[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.