հայ գրող From Wikipedia, the free encyclopedia
Միքայել Ալեքսանդրի Շաթիրյան (փետրվարի 27, 1916[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 6, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Միքայել Շաթիրյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1916[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 6, 1985 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նուբարաշենի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, սցենարիստ, թարգմանիչ և խմբագիր |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ (1940)[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Հովազաձորի գերիները և Նվագախմբի տղաները |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, ՀԳՄ[1], Գրական թերթ[1] և Լիտերատուրնայա Արմենիա[1] |
Պարգևներ | |
Միքայել Շաթիրյան Վիքիդարանում |
Ծնվել է Թիֆլիսում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանում։ 1939 թվականին ավարտել է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ Նույն թվականին վերադարձել է Երևան և զբաղվել լրագրողական աշխատանքով։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զինվորական թղթակից է եղել Լենինգրադում։ 1950-1951 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը, 1951-1953 թթ.՝ ՀԽՍՀ արվեստի վարչության պետի առաջին տեղակալը, 1953-1955 թթ.՝ ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչության պետ, 1966-1969 թթ.՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար և «Գրական թերթի» խմբագիր, 1969-1973 թթ.՝ ՀԿԿ Կենտկոմի մշակույթի բաժնի վարիչի տեղակալ, 1973-1975 թթ.՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիրը։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Զինվորներ» (Մոսկվա, 1958 և 1963), «Կամրջի մոտ» (Մոսկվա, 1964), «Երաժշտախումբը» (Մոսկվա, 1970, 1976), «Հեղափոխության գեներալը» (Մոսկվա, 1985), գերմաներեն՝ «Ասք արմավենու մասին» (Բեռլին, 1975) գրքերը։
Նրա սցենարով «Հայֆիլմը» 1960 թվականին նկարահանել է «Նվագախմբի տղաները» կինոնկարը։ ՀԽՍՀ շրջանային թատրոնները բեմադրել են նրա «Անխորտակելի կամուրջներ» պիեսը։ Կիրովականի թատրոնը բեմադրել է նրա «Կովկասի դարպասներ» (հեղինակակից Լևոն Կարագյոզյան, 1975) և «Կովկասի արտակարգ կոմիսարը» (1978) դրամաները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.