From Wikipedia, the free encyclopedia
«Միսթր Բին» (անգլ.՝ Bean), ամերիկյան և անգլիական կատակերգական ժանրի գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1997 թվականին «PolyGram Filmed Entertainment» կինոընկերության կողմից, համատեղությամբ՝ «Working Title» և «Tiger Aspect Films» կինոընկերությունների։ Այս ֆիլմում խախտված են «Միսթր Բին» հեռուստասերիալի ավանդույթները։ Ի տարբերություն հեռուստասերիալի, այստեղ շատ են հանդես եկող դերակատարները։ Հայտնի դերասաններից ֆիլմում ընդգրկված են Հարիս Յուլինը, Բյորտ Ռեյնոլդսը, Լարի Դրեյքը, Պամելա Ռիդը և այլք։
Միսթր Բինը աշխատում է Լոնդոնի ազգային պատկերասրահում որպես պահակ։ Նա անընդհատ անհաջողություններ է ստեղծում թե՛ թանգարանի համար, թե՛ իր։
Լոս Անջելեսի գեղարվեստական պատկերասրահը պատկանում է Ջորջ Գրիվերսոնին։ Հանկարծ վերջինս իմանում է, որ գեներալ Նյուտոնը կատարել է մի աննախադեպ բարեգործական ներդրում։ Զորավարը Ֆրանսիայից գնում է մի կտավ՝ «Ուիսթլերի մայրը» անվանումով, որը պատկանում է ամերիկացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի վրձնին։
Արկածներով լեցուն իրավիճակում Միսթր Բինը ժամանում է Կալիֆորնիա։ Օդանավակայանում նրան ձերբակալում են՝ ապօրինի զենք կրելու մեղադրանքով։ Սակայն հետո պարզվում է, որ դա ընդամենը թյուրիմացություն էր։ Այստեղ նրան դիմավորում և իր տուն է ուղեկցում Լոս Անջելեսի արվարձանում ապրող թանգարանի աշխատակիցներից մեկը՝ Դևիդը։
Հենց այստեղ էլ սկսվում են Բինի գլխավոր արկածները. նա մի քանի անգամ հազիվ է փրկվում ճաղերից այն կողմ և հոգեբուժարան չհայտնվելուց։ Մի շարք տարօրինակություններ է անում նաև Դևիդի տանը, որի պատճառով վերջինիս կինը հեռանում է տանից՝ իր հետ տանելով նաև երեխաներին։
Կինոնկարի սյուժեի գագաթնակետը Բինի կողմից նկարի խեղաթյուրումն է՝ հանգամանքների անակնկալ բերումով պայմանավորված։ Որից հետո նա լծվում է նկարը «վերականգնելու» գործին։
Բացի այդ նա հիվանդանոցում կատարում է նաև վիրահատություն, որի ժամանակ փրկում է այն ոստիկանի կյանքը, որը նրան ուզում էր ազատազրկել։ Այս հիվանդանոցում նա փրկում է նաև Դևիդի դստեր կյանքը, որը ավտովթարի էր ենթարկվել։
Շատ երկրպագուների դուր չեկավ ֆիլմի հոլիվուդյան բեմադրությունը[10]։ Բայցևայնպես, ֆիլմի ընդհանուր եկամուտները կազմեցին 230 միլիոն դոլար, և սա այն դեպքում, երբ ֆիլմը ստեղծելու համար ծախսվել էր ընդամենը 18 միլիոն դոլար[11]։
Դերասան | Դերը |
---|---|
Ռոուեն Ատկինսոն | Միսթեր Բին |
Փիթեր Մաքնիկոլ | Դևիդ Լենգլի |
Բարտ Ռեյնոլդս | Գեներալ Նյուտոն |
Պամելա Ռիդ | Էլիսոն Լենգլի |
Ջոնի Գալեկի | Ստինգո Ուիլի |
Փիթեր Կապալդի | Հարեթ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.