Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Միլս (ի ծնե՝ Լյուիս Էռնեստ Ուոթս Միլս, անգլ.՝ John Mills, փետրվարի 22, 1908[1][2][2][…], Watts Naval School, North Elmham, Breckland, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - ապրիլի 23, 2005[1][2][2][…], Denham, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3])[6], հանրաճանաչ անգլիացի դերասան, որը 70 տարիների ընթացքում խաղացել է ավելի քան 120 ֆիլմերում։
Ջոն Միլս անգլ.՝ John Mills | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1908[1][2][2][…] |
Ծննդավայր | Watts Naval School, North Elmham, Breckland, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Մահացել է | ապրիլի 23, 2005[1][2][2][…] (97 տարեկան) |
Մահվան վայր | Denham, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Գերեզման | Church of St Mary, Denham |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Norwich High School for Boys?, Sir John Leman High School? և Langley School? |
Մասնագիտություն | ինքնակենսագիր, բնավորության դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Ամուսին | Մերի Հեյլի Բել[3][4] և Aileen Raymond?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Juliet Mills? և Հայլի Միլս |
John Mills (actor) Վիքիպահեստում |
Ջոն Միլսը ծնվել է 1908 թվականի փետրվարի 22-ին` Նորթ-Էլմհամում՝ Նորֆոլք կոմսությունում։ Մանկությունը անցել է Սաֆոլկ կոմսության Ֆիլիկսթոու քաղաքում։ Նա հաճախել է Նորիջի տղաների միջնակարգ դպրոցը[6][7]։ Առաջին դերը խաղացել է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսում։
Դպրոցն ավարտելուց հետո Ջոնը մեկնել է Լոնդոն։ Նրա առաջնելույթը եղել է 1929 թվականին՝ լոնդոնյան թատրոններից մեկում։ 1930-ական թվականների ընթացքում Միլսը հանդես է եկել բազմաթիվ դրամատիկական տեսություններով, մյուզիքլներով և թատերական լիարժեք պիեսներով։ Այդ ժամանակ էլ նա ծանոթացել է հայտնի դրամատուրգ, դերասան և սցենարիստ Նոել Քաուարդի հետ՝ ելույթ ունենալով նրա «Բառեր և երաժշտություն» դրամատիկական տեսությունում (ռևյուում)։
Նրա առաջնելույթը ֆիլմարտադրության մեջ տեղի է ունեցել 1932 թվականին։ Սկսելով անցողիկ դերերից՝ նա շուտով դարձել է առաջատար դերասան։ Նրա ամենանշանակալի նախապատերազմական ֆիլմերից է «Թյուդորների վարդը» (1934) պատմական ֆիլմը և «Ցտեսությու՛ն, Միստր Չիպս» (1939) մելոդրաման, որտեղ նկարահանվել է նաև Ռոբերտ Դոնատը։
1939 թվականին զորակոչվել է բանակ, սակայն 1942 թվականին հեռացվել է՝ տասներկումատնյա աղիքի խոցի պատճառով[8][9]։ Հետագայում նա բազմաթիվ ռազմական պաշտոնյաների դերեր է խաղացել։ Նման դերերից մեկը նավաստի Շորտիի դերն է՝ «Որտեղ մենք ծառայում ենք» (1942) ֆիլմում, որը բեմադրել են նրա ընկեր Նոել Քաուարդը և բրիտանական կինեմատոգրաֆիայի ապագա դասական Դևիդ Լինը։ Նույն տարում նա նկարահանվել Է Քերոլ Ռիդի «Երիտասարդ պարոն Փիթ» ֆիլմում։
1946 թվականին նա գլխավոր դեր է խաղացել Չարլզ Դիքենսի «Մեծ հույսեր» վեպի էկրանավորման մեջ, որին հաջորդել է ազգային հերոս, բևեռային հետազոտող, կապիտան Ռոբերտ Սքոթը՝ «Սքոթը Անտարկտիկայից» (1948) ֆիլմում։ Հաջորդ տասը տարիների ընթացքում նա հիմնականում նկարահանվել է ռազմական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Գոլդիցի պատմությունը» (1954), «Մեր վրա ալիքներ են» (1955) և «Ալեքսանդրիա տանող դժվարին ճանապարհը» (1958) և այլ ֆիլմեր։ Այդ ընթացքում ձևավորվել է նրա դերասանական կերպարը՝ հասարակ մարդ, որն, այնուամենայնիվ, հանգամանքների ճնշման տակ ցույց է տալիս իր բնավորության լավագույն որակները՝ համարձակություն, տոկունություն և նվիրում։
Միլսին հաջողվել է ցույց տալ մարդկային բնույթի հակասական լինելը։ Այս տեսակի լավագույն դերերից մեկը գումարտակային հրամանատար Բեզիլ Բերոունի դերն է եղել՝ «Փառքի մեղեդիներ» հոգեբանական դրամայում (1960)։ Այս ֆիլմով Միլսի գործընկերն Է դարձել հռչակավոր Ալեք Գինեսը։ Այդ դերի համար Միլսը մրցանակի է արժանացել 1960 թվականի Վենետիկի կինոփառատոնում՝ տղամարդու լավագույն դերի համար։
Պակաս հետաքրքրական չեն նրա երկրորդ պլանի դերերը՝ կոշկակար Ուիլ Մոսոպ՝ «Հոբսոնի ընտրությունը» սիրային կատակերգությունում (1953), մասնավոր հետախույզ Ալբերտ Փարքիս՝ Գրեհեմ Գրինի վեպի հիման վրա նկարահանված «Սիրավեպի վերջը» (1955) սիրային դրամայում, Պլատոն Կարատաևի դերը՝ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի էկրանավորման մեջ (1956) և շատ այլ դերեր։
1960-ական թվականների սկզբին Միլսը իր կրտսեր դստեր՝ Հելիի հետ նկարահանվել է մի քանի կինոնկարներում՝ «Վագրի ծովախորշը» (1959) քրեական դրամայում, «Ծնողների համար ծուղակ» ընտանեկան կատակերգությունում (1961), «Ճշմարտություն գարնան մասին» արկածային ֆիլմում (1966), «Կավճային պարտեզ» դրամայում (1964) և «Ընտանեկան գործեր» կատակերգական դրամայում (1966)։
1970 թվականին Միլսը խաղացել է իր ամենահայտնի դերերից մեկը՝ գյուղական հիմար Մայքլը՝ «Ռայանի դուստրը» պատմական դրամայում, որի համար արժանացել է Օսկար մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։
Հետագա տարիներին դերասանը նկարահանվել է հիմնականում երկրորդական դերերում և կարճատև դրվագներում։ Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Օ՜, ինչ հրաշալի պատերազմ է» (1969), «Լեդի Կարոլինա Լեմ» (1972), «Օկլահոման, այնպես, ինչպես կա» (1973) և «Գանդի» (1982) ֆիլմերը։
Միլսը նաև նկարահանվել է հեռուստատեսային սերիալներում։ Դրանցից առավել հայտնի է «Քվոթերմաս» (Quatermass) ֆանտաստիկ սերիալը (1979) և «Կատուներ» մյուզիքլի կինոտարբերակը։
2002 թվականին ռեժիսոր Մարկուս Դիլիսթոունը (Marcus Dillistone) նկարահանել է «Ջոն Միլսի հիշողությունները» վավերագրական ֆիլմը, որում Միլսի, նրա երեխաների և ռեժիսոր Ռիչարդ Աթենբորոյի հարցազրույցներն են0, ինչպես նաև նրա «Ալեքսանդրիա տանող դժվարին ճանապարհը» և «Դյունկերկ» ֆիլմերից ստացված պատմություններն ու տեսարանները։ Ֆիլմում նկարահանվել են նաև Միլսի ընկերներն ու գործընկերները՝ դերասաններ Լոուրենս Օլիվիեն, Ուոլթ Դիսնեյը, Դևիդ Նիվենը, Դիրկ Բոգարդը, Ռեքս Հարիսոնը և այլք։
Չնայած վատթարացող առողջությանը (1992 թվականին նա գրեթե կույր էր և լսողության հետ խնդիրներ ուներ)՝ դերասանը շարունակել է նկարահանվել մինչև իր մահը։
Մասնագիտական միջավայրում նա մեծ հեղինակություն է վայելել։ Նա դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի խորհրդի անդամ է եղել, իր երկարատև ստեղծագործական կյանքի համար արժանացել է բարձրագույն պարգևների։
1960 թվականին Միլսը ստացել է Բրիտանական կայսրության հրամանատարի շքանշան, իսկ 1976 թվականին արժանացել է Թագուհի Եղիսաբեթ 2-րդի ազնվական կոչմանը։ Դերասանը բազմիցս արժանացել է BAFTA-ի ուշադրությանը. 1955 թվականին՝ «Հոբսոնի ընտրությունը», 1961 թվականին՝ «Փառքի մեղեդիները», և 1971 թվականին՝ «Ռայանի դուստրը» ֆիլմերի համար արժանացել է մրցանակի՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր անվանակարգում։ 1971 թվականին դերասանը Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակների՝ «Ռայանի դստեր» ֆիլմում նկարահանվելու համար։
1960 թվականին ճանաչվել է Վենետիկի կինոփառատոնի լավագույն դերասան՝ «Փառքի մեղեդիները» ֆիլմի համար։
2002 թվականին Ջոնը ստացել Է Բրիտանական կինոակադեմիայի բարձրագույն պարգև և ընտրվել է նրա պատվավոր ակադեմիկոս, ինչպես նաև արժանացել է The Walt Disney Company ընկերության «Դիսնեյի լեգենդ» կոչմանը։
Ջոն Միլսը երկար տարիներ ապրել է Լոնդոնում գտնվող Ռիչմոնդ քաղաքում։ Նրա քույրը՝ Անետա Միլսը, հայտնի էր BBC հեռուստատեսության «Muffin the Mule» (1946-1955) հեռուստատեսային սերիալում կատարած դերով։
Միլսի առաջին կինը դերասանուհի Էյլին Ռայմոնդն (Aileen Raymond) է եղել։ Նրանք ամուսնացել են 1927 թվականին և ամուսնալուծվել՝ 1941 թվականին։
Դերասանի երկրորդ կինը դարձել է դրամատուրգ Մերի Հեյլի Բելը։ Նրանց ամուսնությունը, որը կնքվել է պատերազմի ժամանակ՝ 1941 թվականին, շարունակվել է 64 տարի՝ մինչև 2005 թվականը՝ Միլսի մահը։
2001 թվականին՝ 89 և 92 տարեկան հասակում, երջանիկ զույգը որոշել է վերջապես ամուսնանալ եկեղեցում։ Միլսը երեք երեխա է ունեցել։ Նրա երկու աղջիկները (Ջուլիետ Միլսը և Հեյլի Միլսը) հայտնի դերասանուհիներ են դարձել։ Միակ որդին եղել է Ջոնաթան Միլսը։ Միլսի թոռը՝ Քրիսպիան Միլսը, երաժիշտ է, Kula Shaker ինդի ռոք խմբի հիմնադիրը։
Նա մահացել է 2005 թվականի ապրիլի 23-ին՝ 97 տարեկանում, Բաքինգհեմշիր կոմսությունում՝ թոքային վարակից։ Նրա մահից մի քանի ամիս անց՝ 2005 թվականի դեկտեմբերի 1-ին վախճանվել է կինը՝ Մերի Բելը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.