հունգարացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Միհայ Ալեքսանդրովիչ Զիչի (հունգ.՝ Zichy Mihály, հոկտեմբերի 15, 1827[1][2][3][…], Զալա, Tab District, Սոմոգի, Հունգարիա[4] - փետրվարի 28, 1906[1][2][5][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հունգարացի նկարիչ նշանավոր Զիչի տոհմից, ով երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում։ Նկարել է դիմանկարներ, ժանրային տեսարաններ, ջրաներկ, նկարազարդել գրքեր։ Ակադեմիկոս (1858), Կայսերական արվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1898)։
Միհայ Զիչի հունգ.՝ Zichy Mihály | |
---|---|
Ի ծնե | հունգ.՝ Zichy Mihály |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1827[1][2][3][…] |
Ծննդավայր | Զալա, Tab District, Սոմոգի, Հունգարիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 28, 1906[1][2][5][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Հունգարիա, Ավստրիական կայսրություն և Տրանսլեյտանիա |
Կրթություն | Բուդապեշտի Պիարիստական գիմնազիա (1842) |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, գծանկարիչ, գծանկարիչ, history painter և genre painter |
Աշակերտներ | Մերի Էրիստոֆ-Կազակ |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Զավակներ | Սոնյա Զիչի |
Ազգականներ | Թեոդոր Զիչի |
Mihály Zichy Վիքիպահեստում |
Չնայած Զիչին գեղանկարիչ է, առաջին անգամ նա հայտնի է դարձել որպես վիրտուոզ գծանկարիչ, ով ստեղծել է գրքերի նկարազարդումների երկու շարքեր (Լերմոնտովի, Գոգոլի և այլն) և մեծ թվով տեսարաններ ռուսական կյանքից, ինչպես արքունական, այնպես էլ երբեմն ժողովրդական, ինչպես նաև Ռուսաստանի ազգային ծայրամասերի կյանքից։ Վրաստանում Զիչին հատկապես հարգված է որպես Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի նկարազարդումների առաջին շարքի հեղինակ։
Զիչիի ստեղծագործություններում զուգակցվում է տեսածը փոխանցելու բարձր վարպետությունն ու ճշգրտությունը, նրա նկարները կարևոր աղբյուր են Ռուսական կայսրության արքունական կյանքի պատմության վերաբերյալ (այնքանով, որքանով գծանկարը կարող է ընդհանրապես աղբյուր ծառայել)։ Զիչիի կողմից նկարված Ռուսական արիստոկրատիայի ներկայացուցիչների դիմանկարներն առանձնանում են իրենց նմանությամբ և դետալների հավատարմությամբ։
Զիչիին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել Վրաստանում և նկարչի հայրենիքում՝ Հունգարիայում։ Հունգարիայում գործում է նաև Զիչիի թանգարանը, որը տեղակայված է նկարչի տոհմական տանը։ Ռուսաստանում Զիչիի ստեղծագործությունը հսկայական ժողովրդականություն է վայելել նրա կենդանության օրոք, բայց հետագայում այն մոռացվել է։
Զիչին գիմնազիական և համալսարանական կրթություն է ստացել Պեշտում, այնուհետև սովորել է գծագրություն և նկարչություն, նախ՝ Պեշտում, իտալացի նկարիչ Յակոբ (Ջակոմո) Մարաստոնիի մոտ, այնուհետև՝ Վիեննայի արվեստի ակադեմիայում, որտեղ նրա հիմնական դաստիարակն է եղել Ֆերդինանդ Վալդմյուլլերը։ Արդեն որոշակի համբավ ձեռք բերելով Վիեննայում ցուցադրված իր նկարների համար, ինչպիսիք են՝ «Առողջացող աղջիկը աղոթում է Աստվածամոր պատկերի առջև», «Մահացող ասպետը» (1844), «Մեխում է երեխայի դագաղը» (գտնվում է Բուդապեշտի թանգարանում), «Խաչելություն», ինչպես նաև Ֆյունֆկիրխենի տաճարի համար զոհասեղանի ստեղծումը (1845), Զիչին Վալդմյուլերի առաջարկությամբ հրավիրվել է մեծ իշխանուհի Ելենա Պավլովնայի կողմից իր դստերը՝ մեծ դքսուհի Եկատերինա Միհայլովնային նկարչություն և գեղանկարչություն սովորեցնելու։
Զիչին Սանկտ Պետերբուրգ է ժամանել 1847 թվականին և բացի մեծ դքսուհի Եկատերինա Միհայլովնայի հետ դասերից, դասեր է տվել նաև Սանկտ Պետերբուրգի արիստոկրատական որոշ տներում։ Երկու տարի անց Զիչին ստիպված է եղել թողնել դասավանդումը և ապրուստի միջոցներ վաստակել՝ վաճառքի համար նկարներ պատրաստելով և լուսապատկերներով դիմանկարներ ռետուշ անելով։ Իր կյանքի այդ դժվարին ժամանակահատվածում նկարիչը որոշակի աջակցություն է ստացել արքայազն Ալեքսանդր Հեսսեն-Դարմշտադտսկուց։ Իր դրության բարելավման համար Զիչին պարտական է ֆրանսիացի գրող Թեոֆիլ Գոթիեին, ով 1858 թվականին այցելել է Սանկտ Պետերբուրգ։ «Ճանապարհորդություն դեպի Ռուսաստան» գրքում նա տասներորդ գլուխը նվիրել է Զիչիին, որտեղ նա գովաբանել է նրան որպես փայլուն գծանկարչի, որը նկարչին համբավ և ժողովրդականություն է բերել Սանկտ Պետերբուրգի հասարակության մեջ։
1859 թվականին Զիչին նշանակվել է պալատական նկարիչ և մնացել այդ կոչումով մինչև 1873 թվականը։ Գործունեության այդ 15 տարիների ընթացքում նա կատարել է բազմաթիվ նկարներ, որոնք պատկերում են պալատական կյանքի տարբեր դեպքեր, կայսերական որսի տեսարաններ, արքունիքի մերձավոր մարդկանց ծաղրանկարներ և այլն (գործերը հիմնականում կայսերական պալատներում և բարձրագույն անձանց ալբոմներում են ընդգրկվել)։
Դեռևս մինչ այդ՝ 1856 թվականին, նա ջրաներկով վերարտադրել է Ալեքսանդր II կայսրի թագադրումը, որի համար Սանկտ Պետերբուրգի արվեստների ակադեմիան Զիչիին շնորհել է ակադեմիկոսի կոչում։ 1869 թվականին կազմակերպվել է նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը։
1860 թվականին Զիչին ջրաներկով նկարել է խաղաքարտերի զավեշտական կապուկ Ալեքսանդր II-ի և կայսեր սիրած զբաղմունքի մյուս մասնակիցների իրական պատկերներով՝ Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող ձմեռային որսի ժամանակ[6]։
1874 թվականին Զիչին մեկնել է Փարիզ, որտեղ, ի թիվս այլ բաների, նկարել է «Ավստրիական կայսրուհի Էլիզաբեթը ծաղկեպսակ է դնում քաղաքական գործիչ Ֆերենց Դեակի գերեզմանին» կտավը, ինչպես նաև հրապարակել է իր նկարները պատկերազարդ հրատարակություններում։
1880 թվականին Զիչին վերադարձել է Ռուսաստան իր նախկին պաշտոնին և մինչև մահ՝ 1906 թվականի փետրվար, ապրել Սանկտ Պետերբուրգում։ Այդ տարիներին նա ստեղծել է բազմաթիվ գործեր՝ որպես բարձրագույն արքունիքի արարողությունների, զվարճությունների և ընտանեկան միջոցառումների նկարիչ-տարեգրող[7]։
Բացի Ռուսաստանում որպես պալատական նկարիչ Զիչիի ստեղծած բազմաթիվ ստեղծագործություններից, լայնորեն հայտնի են նրա նկարազարդումները Միխայիլ Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» վեպի և Շոթա Ռուսթավելուի «Ընձենավորը» պոեմի համար։ Ուշադրության են արժանի նաև նրա գեղանկարչական և գրաֆիկական շատ գործեր։ Պյատիգորսկում գտնվող Միխայիլ Լերմոնտովի թանգարանի հավաքածուում պահվում են Զիչիի Լերմոնտովի բանաստեղծությունների նկարազարդումները, որոնք թանգարանին է նվիրաբերել հենց նկարիչը՝ 1883 թվականին Կովկաս կատարած իր ճանապարհորդության ժամանակ։
Զիչին իր ողջ կյանքի ընթացքում սերտ կապեր է պահպանել իր հայրենիքի և հունգարացի գրականության ու արվեստի գործիչների հետ։ Նա ստեղծել է նկարազարդումներ Իմրե Մադիչի «Մարդու ողբերգությունը» բանաստեղծական փիլիսոփայական դրամայի, Յանոշ Արանի բալլադների, Մոր Յոկայիի «Հունգարացի ժողովուրդը» վավերագրական հրատարակության և այլ ստեղծագործությունների համար։
Զիչիի ժառանգության մեջ կան էրոտիկ[8][9] բովանդակությամբ գործեր։ 1911 թվականին Լայպցիգում լույս է տեսել «Սեր» ալբոմի 300 օրինակ՝ էրոտիկ բնույթի նրա 40 գծանկարներով՝ արված հելիոփորագրության տեխնիկայով դարչնագույն ներկով[10]։
Թբիլիսիում Միհայիլ Զիչիի անունով փողոց կա, իսկ Ապրիլի 9-ի այգում կանգնեցված է նրա հուշարձանը[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.