Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Կոնստանտինի Կալատոզով (ռուս.՝ Михаи́л Константи́нович Калато́зов, դեկտեմբերի 15 (28), 1903[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - մարտի 27, 1973[3][1][4][…] կամ մարտի 26, 1973[5], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969)։
Միխայիլ Կալատոզով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15 (28), 1903[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 27, 1973[3][1][4][…] (69 տարեկան) կամ մարտի 26, 1973[5] (69 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, դիվանագետ, օպերատոր-բեմադրիչ և կինոօպերատոր |
Ոճ(եր) | սոցիալիստական ռեալիզմ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0435563 |
Ծնվել է 1903 թվականի դեկտեմբերի 15-ին, Թիֆլիսում։ Տասնչորս տարեկանից աշխատել է որպես փականագործ, իսկ 1923 թվականին կինոցուցադրող, լաբորանտ, օպերատոր։ Նկարել է մի շարքփաստավավերագրական և գեղարվեստական ֆիլմեր։ Առաջին ռեժիսորական աշխատանքը «Նրանց թագավորությունը» (1928) ֆիլմն է, որին հաջորդում է դարեր շարունակ արտաքին աշխարհից կտրված սվանների կյանքը պատկերող «Սվանեթի աղը» (1930) և «Մեխը սապոգի մեջ»։ 1933 թվականին Կալատոզովը մեկնում է Լենինգրադ՝ ուսանելու։ Կալատոզովի ստեղծագործության լավագույն գծերը դրսևորվել են «Վալերի Չկալով» (1941), «Դատապարտվածների դավադրությունը» (1950), 1954 թվականին Կարլովի Վարիում մրցանակի արժանացած՝ նուրբ հումորով հագեցած, քնարական-կատակերգական «Հավատարիմ ընկերները» (1954), խոպանը նվաճող երիտասարդությանը նվիրված «Առաջին էշելոնը» (1956), «Չուղարկված նամակ» (1960) ֆիլմերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) տարիներին Կալատոզովը Սերգեյ Գերասիմովի հետ նկարահանել է «Անպարտելիները»։ Համաշխարհային ճանաչման է արժանացել Կալատոզովի «Թռչում են կռունկները» (1957) կինոնկարը, որը 1958 թվականին Կաննում արժանացավ «Ոսկյա արմավենի» գլխավոր մրցանակին։ Դրամատիկական խոր հագեցվածությամբ ստեղծագործություն է «Չուղարկված նամակ» (1960) կինոնկարը։ «Ես Կուբան եմ» (1964) բեմադրելուց հետո ռեժիսորը նկարահանեց «Կարմիր վրան»-ը (1970, իտալա-խորհրդային համատեղ արտադրություն)։
Մահացել է 1973 թ, մարտի 27-ին, Մոսկվայում։
ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1951)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.