From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Լեոյի Գասպարով (ռուս.՝ Михаил Леонович Гаспаров, ապրիլի 13, 1935[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 7, 2005[2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս գրականագետ, բանասեր, անտիկ գրականության և ռուսական պոեզիայի պատմաբան, թարգմանիչ (հին և նոր լեզուներից), էսսեիստ։ ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
Միխայիլ Գասպարով Михаил Гаспаров | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1935[1][2] Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | նոյեմբերի 7, 2005[2] (70 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Miusskaya Cemetery |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | լեզվաբան, թարգմանիչ, գրականագետ, գրականության պատմաբան, դասական բանասեր և բանաստեղծ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ |
Գործունեության ոլորտ | բանասիրություն և դասական |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան (1957)[1] և Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ |
Կոչում | Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն և ռուսերեն[3][4] |
Գիտական ղեկավար | Mariya Grabar-Passek? և Ֆյոդոր Պետրովսկիի Ալեկսանդրովիչ |
Եղել է գիտական ղեկավար | Իլյա Կուկլին և Լադա Պանովա Գեննադվնա |
Հայտնի աշակերտներ | Լադա Պանովա Գեննադվնա և Իլյա Կուկլին |
Պարգևներ | |
Mikhail Leonovich Gasparov Վիքիպահեստում |
Ծնվել է Մոսկվայում, 1935 թվականի ապրիլի 13-ին։ Նրա մայրը՝ Ելենա Նյուրենբերգը, եղել է խմբագիր «Բեզբոժնիկ» ամսագրում (հետագայում՝ հոգեբանական գիտությունների դոկտոր և ԽՍՀՄ ՀԳԱ հոգեբանության ինստիտուտի գիտաշխատող)[5]։ Նրա հայրը ենթադրաբար եղել է Դմիտրի Միխնևիչը, որը նույնպես աշխատել է «Բեզբոժնիկ» ամսագրում, այնուհետև «Զա ռուբեժոմ» ամսագրի խմբագրությունում, հետագայում՝ ԽՍՀՄ ԳԱ հրատարակչությունում։ Մոր ամուսինը՝ լեռնային ճարտարագետ Լեո Գասպարովը, ծնունդով Արցախից էր։ Նյուրենբերգն ու Գասպարովը ամուսնալուծվել են, երբ Մ. Գասպարովը դեռ երեխա է եղել[6][7]։
«Մանդելշտամի հանրագիտարանի» գլխավոր խմբագիրն էր։ «Записки и выписки» գրքի համար արժանացել է Անդրեյ Բելիի մրցանակին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.