From Wikipedia, the free encyclopedia
«Մթնշաղ։ Լուսաբաց (մաս 2)» (անգլ.՝ The Twilight Saga: Breaking Dawn — Part 2), Բիլ Կոնդոնի գեղարվեստական ֆիլմը, որը Ստեֆանի Մայերի «Արևածագ» վեպի էկրանավորումն է[17]։ Սցենարիստները բազմաթիվ ձևափոխումներ են կատարել, ինչի շնորհիվ ֆիլմի վերջը տարբերվում է գրքի վերջից[18]։
2013 թվականին ֆիլմը «Ոսկե ազնվամորի» 11 հակամրցանակների է արժանացել, որոնցից 7-ը «Ամենավատ ֆիլմ», «Ամենավատ կանացի դեր», «Երկրորդ աստիճանի ամենավատ տղամարդու դեր», «Ամենավատ ռեժիսոր», «Ամենավատ ռեմեյք, սիքվել և պարոդիա», «Ամենավատ էկրանային զույգ», «Ամենավատ դերասանական անսամբլ» անվանակարգերում[19]։
Բելլա Կալլենը արթնանում է վամպիր դառնալուց հետո և համակերպվում է իր նոր, ուժեղ և հզոր մարմնին, անհավատալի հզոր տեսողությանը և անհավատալի հզոր ուժին։ Իր ամուսին Էդվարդի հետ նա որսորդության է գնում, որտեղ հանկարծակի մարդու հոտ զգալով, անհավատալի ինքնավերահսկողություն է ցուցաբերում և գնում տուն։ Էդվարդի հետ տուն գալով՝ նա իմանում է, որ իր ընկեր Ջեյկոբը իր դուստր Ռենեսմիին է սիրահարվել, ով նրանից Նեսսի մականունն է ստացել։ Աղջիկը անհավատալի արագ է աճում, և Կալլենները անհանգստանում էին, որ շուտով նա կհեռանա իրենցից։
Մի անգամ, անտառում զբոսանքի ժամանակ, Բելլային, Ջեյկոբին, ով գայլի տեսքով էր, և Ռենեսմիին, ով շատ հմտորեն է ձյունափաթիլներ բռնում գետնից մի քանի մետրի վրա, տեսնում է Իրինան, Լորանայի ընկերուհին, ով սպանվել էր շնագայլերի կողմից։ Նա որոշում է որ Ռենեսմին՝ անմահ երեխա է, ով երբեք չի կարողանա կառավարել իր ծարավը, և գնում է Վոլտուրիի մոտ, որպեսզի հայտնի հանցանքի մասին։ Հիմա Կալլեններին շատ մեծ վտանգ ք սպառնում․ նրանք կարծում են որ Ռենեսմին, ընդամենը պատրվակ է, իսկ իտալացիների իրական նպատակը՝ Էլիսը, Էդվարդը և այլ վամպիրներ են։ Շուտով դրանից հետո Էլիսը և Ջասպերը անհայտանում են, թողնելով մի առաջադրանք՝ ավելի շատ վկաներ հավաքել մինչև ձյան ընկնելը։ Վկաների հավաքման պրոցեսում, մարդագայլերի մի ոհմակ, վամպիրների քանակի շատացմանըարձագանքելով, ավելի են շատանում, իսկ Բելլան իմանում, որ բացի ինքնակառավարումից, ինչ-որ «վահանի» է տիրապետում, ինչը վամպիրներից է պաշտպանում, և սովորում է այդ վահանով պաշտպանել մյուսներին։
Կալլենների և նրանց վկա Վոլտուրի Արոի հանդիպման ժամանակ, իտալական կլանի ֆլխավորը, ընդունում է, որ Ռենեսմին, անմահ երեխա չէ, իսկ նրա եղբայրը` Կայը սպանում է Իրինային, սուտ ցուցմունքի համար, զայրացնելով նրա քույրերին Տանյաին և Կեյտին, որպեսզի նրանք հարձակվեն, որը Կալլեններին վերջին ժամանակներում հաջողվում է կանխել։ Բելլան համոզում է, որ իր վահանը ամպարտելի է, որոշ չափով Ջեյնի պարգևի համար։ Սակայն Արոն իր նպատակների համար, ապացուցում է որ «միայն իմացածն է անվտանգ», իսկ Ռենեսմիի մեծանալը կանխատեսելը անհնար է։ Այդ ժամանակ հայտնվում են Էլիսը և Ջասպերը։ Էլիսը Վոլտուրիի գլխավորին ցույց է տալիս հետագա ճակատամարտի ընթացքը, որի ընթացքում չնայած որոշ Կալեններ նույնպես կմահանան, այդ թվում նաև Բելլայի և Էդվարդի մահը, հենց Արոն կմահանա վերջինների ձեռքից, իսկ նրա բանակը կվոչնչանա, և դա կփոխի նրա առաջնային որոշումը Կալլեններին ոչնչացնելու մասին։ Դրանից հետո Էլիսը Բրազիլիայից Վոլտուրիին կիսամարդ-կիսագայլ Նաուելի մասին մի թուղթ է բերում, դրանով ապացուցելով որ, Ռենեսմին վտանգավոր չէ, և Վոլտուրիները նահանջում են, թողնելով իրենց ծրագրերը։
Ֆիլմի վերջում Էլիսը չնայած որ չի կարող կանխատեսել կիսաարյունների ապագան, տեսիլք է ստանում, որի մեջ Բելլան և Էդվարդը հյուր են գնում Ջեյկոբին և մեծ Ռենեսմիին, իսկ հետագայում Բելլան, Էդվարդի հետ իրենց այգում գտնվելով, կամքի ուժով իջեցնում է վահանը, թողնելով որ Էդվարդը կարդա իր մտքերը։
Տեղեկություն Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 ֆիլմի մասին Արխիվացված 2013-05-14 Wayback Machine
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.