From Wikipedia, the free encyclopedia
Մերի Ռելեյ Ռիչարդսոն (անգլ.՝ Mary Raleigh Richardson, 1889[1][2][3], Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - նոյեմբերի 7, 1961[3], Հասթինգս, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), կանադական ծագմամբ բրիտանացի սուֆրաժիստուհի, Ֆաշիստների բրիտանական միության կանանց ստորաբաժանման առաջնորդ։
Մերի Ռիչարդսոն | |
---|---|
Ծնվել է | 1889[1][2][3] |
Ծննդավայր | Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | նոյեմբերի 7, 1961[3] |
Մահվան վայր | Հասթինգս, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Կանադա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, սուֆրաժիստ և սուֆրաժիստ |
Կուսակցություն | Բրիտանիայի ֆաշիստների միություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կանանց սոցիալական և քաղաքական միություն |
Mary Raleigh Richardson Վիքիպահեստում |
Մերի Ռիչարդսոնը ծնվել է 1889 թվականին։ Այդ ժամանակների բազմաթիվ սուֆրաժիստուհիներ, վիրավորված լինելով պառլամենտի կողմից պահանջվող բարեփոխումների մերժմամբ, դիմում էին ավելի վճռական գործողությունների։ Ռիչարդսոնը համարվում էր ամենակռվարար սուֆրաժիստուհիներից մեկը։ Նա մտածված հրդեհում էր շինությունները, ջարդում Ներքին գործերի նախարարության լուսամուտները, պայթեցնում երկաթուղային կայարանները։ Նա 9 անգամ ձերբակալվել է։ Ընդհանուր առմամբ, ուղղիչ գաղութներում անցկացրել է երեք տարի[6][7]։
Նրա ամենահայտնի վանդալային գործողությունների մեկը «Հայելիով Վեներան» կտավի վնասումն էր։ 1914 թվականի մարտի 10-ին Ռիչարդսոնը հայտնվել է Լոնդոնի ազգային պատկերասրահում և դանակով մի քանի հարված հասցրել կտավին[8]։ Հետագայում նա գրել է, որ բողոքի այդ գործողությունն ուղղված էր իր ընկերուհու՝ տիկին Էմմելին Պանկհյորսթի ձերբակալման դեմ[9][10]։
Շուտով Ռիչարդսոնը միացել է Ֆաշիստների բրիտանական միությանը և Էլամ Նորայի ու Մերի Ալենի հետ միասին դարձել միության կանանց ստորաբաժանման առաջնորդ[11]։ Պաշտոնապես նրա հաստիքը կոչվում էր «քաղաքական քարտուղար»։ 1935 թվականին, հիասթափվելով կանանց հարցի վերաբերյալ միության ունեցած դիրքորոշումից, լքել է այն և դադարեցրել իր գործունեությունը քաղաքական գործընթացներում[12]։
Որդեգրել է Ռոջեր Ռոբերտ անունով տղայի։ 1953 թվականին հրապարակել է «Ծիծաղելի մարտահրավեր։ Մարտնչող սուֆրաժիստուհու ինքնակենսագրականը, որը Ազգային պատկերասրահում վնասել էր հայտնի Հայելիով Վեներան կտավը» (անգլ.՝ Laugh a Defiance. The autobiography of the fighting Suffragette who slashed the famous Rokeby Venus in the National Gallery!) աշխատությունը[13]։ Մահացել է 1961 թվականի նոյեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի Հասթինգս քաղաքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.