From Wikipedia, the free encyclopedia
Մետաանալիզ (անգլ.՝ meta-analysis), գիտական մեթոդաբանության հասկացություն։ Նշանակում է վիճակագրության մեթոդներով մի քանի հետազոտությունների արդյունքների միավորում, մեկ կամ մի քանի փոխկապակցված գիտական հիպոթեզների ստուգման համար։
Մետաանալիզի մեջ օգտագործվում են կամ օրիգինալ հետազոտությունների նախնական տվյալներ, կամ ամփոփում են մեկ խնդրի վերաբերյալ հրապարակված (երկրորդային) հետազոտությունների արդյունքները[1]։ Մետաանալիզը համակարգված վերանայման հաճախակի, բայց ոչ պարտադիր բաղադրիչն է։
«Մետաանալիզ» տերմինը առաջարկել է ամերիկացի վիճակագիր Ջին Գլասը[2]։
1904 թվականին Կարլ Պիրսոնը իրականացրել է առաջին մետաանալզը։ Նա փորձել է լուծել ցածր վիճակագրական հզորության հետազոտությունների խնդիրը՝ մի փոքր չափի նմուշով։ Պիրսոնը վերլուծել է մի քանի հետազոտությունների արդյունքները, որպեսզի ավելի ճշգրիտ տվյալներ ստանա[3][4]։ 1940 թվականին կատարվել է առաջին մետաանալիզը էքստրասենսորային ընկալման վաթսուն տարվա հրատարակության մեջ, որում միավորված են եղել անկախ հետազոտողների կողմից կատարված նույնական փորձերի արդյունքները։ Գրքի հեղինակներն են Դյուկի համալսարանի հոգեբանները՝ Ջոզեֆ Պրատ և Ջոզեֆ Ռայն համահեղինակների հետ[5]։ Մետաանալիզը կատարվել է 1882-1939 թվականներին հրապարակված էքստրասենսորային ընկալման 145 հոդվածի հիման վրա և պարունակում է չհրապարակված տվյալների ազդեցության գնահատում։ 1970-ական թվականներին Դ. Վ. Գլասսը, Ֆ. Լ. Շմիդտը և Ջ. Ե. Հանթերը ավելի բարդ վերլուծական մեթոդներ են կիրառել կրթական հետազոտություններում։
Ջին Գլասը եղել է առաջին ժամանակակից վիճակագիրը, որը ֆորմալիզացրել է մետաանալիզի օգտագործումը և համարվել այդ մեթոդի ժամանակակից հիմնադիրը։ 1976 թվականին Գլասը կատարել է տերմինի առաջին օգտագործումը՝ համաձայն Օքսֆորդի անգլերեն բառարանի[2]։ Աշխատություններում վիճակագրական տեսությունները մետաանալիզ վերաբերյալ զգալիորեն մշակել են Նամբուրի Ս․ Ռաջուն, Լարրի Վ․ Հեդգեսը, Հարիս Կուպերը, Ինգրեյմ Օլկինը, Ջոն Ե․ Հունթերը, Ջեյկոբ Քոենը, Թոմաս Չալմերսը, Ռոբերտ Ռոզենտալն ու Ֆրանկ Լ․ Շմիդը։
Ներկայումս մետաանալիզը լայնորեն օգտագործվում է համաճարակաբանության և ապացուցիչ բժշկության մեջ։
Մետաանալիզի առավելությունները․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.