Remove ads

Վաղ միջնադարի հայկական կրթություն, հայկական մշակույթի հիմնաստեղծ ճյուղը պատմական հայրենիքում 4-8-րդ դարերում։

Քրիստոնեության ընդունումից հետո Մեծ Հայքում և Փոքր Հայքում ոչ միայն տեղի են ունենում փոփոխություններ՝ կապված դավանաբանական հարցերի հետ (զրադաշտականությունից անցում միաստվածության), այլև ստրկատիրությունից անցում է կատարվում ավատատիրությանը։ Ավատատիրական կարգերի հաստատմամբ զարկ է տրվում նոր ամրոցների և բերդերի կառուցմանը, քաղաքների և այլ բնակավայրերի հիմնադրմանը, հների զարգացմանը։ Սկիզբ է դրվում եկեղեցաշինությանը. մի կողմից մեհյանները վերածվում են քրիստոնեական վանքերի, մյուս կողմից կառուցվում են նոր կառույցներ։ Այս ամենը նպաստում է ոչ միայն ճարտարապետության և կերպարվեստի, այլև ամբողջ մշակույթի զարգացմանը, որը կապված էր հայ գրերի գյուտի հետ։ Հետագա տարիներին կրթության և գիտության զարգացումը տեղի էր ունենում ոչ թե հունարենով, պարսկերենով կամ արամեերենով ինչպես անտիկ շրջանում, այլ հայերենով[1]։

Remove ads

Անվանում

Միջնադարի հայոց դպրոցների տեսակները որոշվում էին՝ վանական, եկեղեցական, հասարակական, պետական, տնային կամ մասնավոր անուններով, որոնցից առավել տարածված էին առաջինները։ Վանքերը պատրաստել են բացի հոգևորականներից նաև գիտության, գրականության, երաժշտության և նկարչության բնագավառների մարդիկ[1]: 4-րդ դարում պատմական կարևոր անցքերի տեղի ունենալու հետևանքով Հայկական լեռնաշխարհում վաղ միջնադարի սկիզբ է համարվում ոչ թե 5-րդ դարի ավարտը, այլ 4-րդ դարի սկիզբը, և դրանով պայմանավորված առաջանում է նաև վաղ միջնադարի մշակույթը՝ անցում կատարելով անտիկ շրջանից։

Ոսկեդարի հայ թարգմանիչները «դպրոց» եզրույթի փոխարեն գործածում է նաև դպրանոց, դպրոցատուն և դպրատուն եզրույթները, իսկ ուսուցչին նույն թարգմանիչը անվանում է «ուղղիչ դպրանոցի», այսինքն՝ դպրոցի ուսուցիչ:

Remove ads

Պատմութուն

5-րդ դարի սկզբին հայոց գրերի ստեղծումը մեծապես խթանեց հայոց մշակույթի զարգացմանը: Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը բացեցին դպրոցներ՝ նոր այբուբենով մանուկներին «թարգմանելու և սովորեցնելու» համար[2]: Ի տարբերություն հեթանոսության շրջանի, մեհենագրերի կիրառությունը կենտրոնացած էր միայն մեհյաններում և տաճարներում, ապա քրիստոնեության տարածման համար հայ առաքելական եկեղեցին խրախուսեց կրթությունը ժողովրդական լայն զանգվածներին, որով և դարաշրջանը հայտնի է որպես «ոսկեդար»:

Thumb
Ամարասի վանք

Մայրաքաղաք Վաղարշապատի հայկական դպրոցից հետո (405-510) առաջինը հայկական դպրոց է բացվում Արցախում՝ Ամարասի վանքում, որին հաջորդում են «թարգմանչաց վանքերի և եկեղեցիների» բացումը ամբողջ Հայաստանում։ Եկեղեցու ուղիղ մասնակցությունը դպրոցական կյանքին ակնհայտ էր տարբեր եկեղեցական ժողովների ժամանակ ընդունված կանոններից ելնելով։ Օրինակ, 365 թվականին Աշտիշատի ժողովի կողմից ընդունված 6-րդ կանոնի համաձայն մեծերը` կրտսերների, իսկ ուսուցիչները` աշակերտների նկատմամբ պետք է լինեին խիստ պատասխանատու, ուշադիր և հագատար: 648 թվականին, Դվինի ժողովում ընդունված Դ. և Ե. կանոնների մեջ հրահանգվում է թեմերի, վանքերի ու անապատների գլուխ կանգնած եպիսկոպոսներին ու վարդապետներին, որ սրանք մշտապես հետևեն կրթության գործին:

Սպարապետ Վարդան Մամիկոնյանի հետ Մաշտոցն ու Պարթևը հայկական դպրոցներ բացեցին նաև Կարինում և Դերջանում (Բարձր Հայք), որոնք Ծոփքի և Աղձնիքի հետ միասին անցել էին Հռոմեական (Բյուզանդական) կայսրությանը 387 թվականից՝ Հայաստանի առաջին բաժանումից հետո[2]։

Մեծ թվով հայ երիտասարդներ ուղարկվում էին սովորելու հունական և ասորական կրթական կենտրոններում, որոնք վերադառնալուց հետո վարում էին ուսուցչական գործունեություն: Այդ քաղաքականությունը շարունակվեց պետականության անկումից հետո: Դպրոցները գործում էին գրեթե բոլոր գավառներում: Կրթությանը մեծ հարված հասցրեց արաբական տիրապետությունը, որի արդյունքում շատ դպրոցներ փակվեցին, և մշակութային կյանքն էական անկում ապրեց:

Remove ads

Դասավանդում

Վաղարշապատի դպրոցը հատկապես ծաղկում է ապրել Ղազար Փարպեցու ուսումնապետության ժամանակ։ Հատուկ ուշադրություն է նվիրվել սաների ֆիզիկական դաստիարակությանը (մարզանք, խաղ, ձիավարժություն, զինավարժություն և այլն)։ Դպրոցներում, որոնք հայտնի էին «մեսրոպյան» անվամբ, դասավանդվել են հայոց լեզու, երաժշտություն, գրչության արվեստ, կրոնական և աշխարհիկ առարկաներ և այլն։ Մեսրոպյան դպրոցներից մի քանիսը վերաճեցին համալսարանների, նույն սկզբունքներով հիմնվեցին նոր համալսարաններ։ Նոր շրջանում՝ 19-րդ դարում, Հայաստանում և հայկական գաղթավայրերում, ինչպես և այժմ Սփյուռքում մի շարք հայկական դպրոցների տրվել է «Մեսրոպյան վարժարան» անունը։

Դպրոցներում դասավանդվում էր ոչ միայն մայրենի լեզու, այլև թվաբանություն, որոնք հիմնված էին հայերենի այբուբենի և թվային համակարգի վրա, իսկ առավել զարգացած կենտրոններում դասավանդվում էին իմաստասիրություն, գրականություն, երգեցողություն և այլն։ Անանիա Շիրակացին ստեղծեց հայ աշխարհիկ առաջին գիտական դասագիրքը՝ «Քննիկոն»-ը, ուր զետեղված են «Յոթ ազատ արվեստները»։ Կաթողիկոսարանը ժամանակին դասագիրքն արգելել է աշխարհիկ բովանդակության համար։ 400 տարի անց Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, ձեռք բերելով «Քննիկոն»-ի մեկ օրինակ, դրանով դասավանդել է Սանահինի և Բջնիի դպրոցներում։

Գործել են նաև որոշակի թեքումով դպրոցներ։ Եթե Վաղարշապատի մայր վարժարանը բազմաճյուղ էր և մի քանի մասնագիտություն էր ուսուցանում, ապա Սյունյաց դպրոցին տրված էր թարգմանիչներ, Արշարունյաց դպրոցին՝ գրիչներ պատրաստելու մենաշնորհ։ Դպրոց-վարդապետարաններից առավել նշանավոր էին Արշարունյաց դպրոցները, որոնք շարունակել են գործել նաև զարգացած միջնադարում։ Խոշոր դպրոցները միաժամանակ եղել են գրչության կենտրոններ և ունեցել ձեռագրատներ։ Երբ եռյակ գիտությունների ուսումնառության համար արդեն թարգմանվել էին քերականական, ճարտասանական և փիլիսոփայական մի շարք գրքեր, Դավիթ Անհաղթը, որպես արտաքին կամ աշխարհիկ գիտությունների դասընթաց, առաջարկեց քառյակ գիտությունների (թվաբանություն, երկրաչափություն, աստղագիտություն և երաժշտություն) ուսուցում բարձր տիպի դպրոցներում։

Վաղ միջնադարյան հայ գիտնականներից հայտնի են ոչ միայն Մաշտոցի աշակերտները, որոնք մեծամասամբ պատմիչներ և թարգմանիչներ էին, այլև փիլիսոփա Դավիթ Անհաղթը, աստվածաբան Հովհան Օձնեցին, մաթեմատիկոս Անանիա Շիրակացին, իմաստասեր Ստեփանոս Սյունեցին, որոնք ծաղկեցրել են իրենց ժամանկի գիտությունն ու արվեստը, թողել են գրական խոշոր ժառանգություններ[1]: Անանիա Շիրակացին աշխատել է գիտական, մանկավարժական հիմնավորում տալ երեխային 7 տարեկանից դպրոց գնալու անհրաժեշտության վերաբերյալ։ Սա ղեկավարում էր երեխայի ֆիզիկականի և հոգեկանի զարգացման,օբյեկտիվ կերպով հաշվի էր առնում այն տվյալները, որ երեխաները ցուցաբերում են 7 տարեկան հասակում:

Remove ads

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads