From Wikipedia, the free encyclopedia
«Մեռած հոգիներ» (ռուս.՝ «Мёртвые души»), Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլի ստեղծագործությունը, որի ժանրը հեղինակը որոշել է որպես պոեմ։ Սկզբում որոշվել էր որպես եռահատոր ստեղծագործություն։ Առաջին հատորը լույս է տեսել 1842 թվականին։ Գրեթե պատրաստ երկրորդ հատորը ոչնչացվել է գրողի կողմից, սակայն պահպանվել են մի քանի գլուխ սևագրություններում։ Երրորդ հատորը նախատեսվել էր, սակայն չէր գրվել, միայն մնացել են առանձին տեղեկություններ։
Հեղինակ | Նիկոլայ Գոգոլ |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | satirical fiction? և Խաբեբայապատում |
Կազմված է | Q117318976? և Q117319018? |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Կերպար(ներ) | Plyushkin?, Sobakevich? և Pavel Ivanovich Chichikov? |
Ստեղծման տարեթիվ | 1835 |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հրատարակման տարեթիվ | 1842 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/gogol/toteseel/toteseel.html |
Dead Souls Վիքիպահեստում |
Վեպի սյուժեն Նիկոլայ Գոգոլին առաջարկել էր Ալեքսանդր Պուշկինը 1831 թվականի սեպտեմբերին։
Հայտնի է, որ Գոգոլը նրանից վերցրել է «Ռևիզոր» և «Մեռած հոգիներ» գաղափարները, բայց և հայտնի է, որ Պուշկինը այնքան էլ պատրաստակամորեն չէր նրան տալ իր ձեռքբերումը։ - Պ. Վ. Անենկով[1] |
:
«Մեռած հոգիներ» վեպի գաղափարը տվել է Պուշկինը, որը իմացել էր Կիշինյովում աքսորի ժամանակ[2]։ Իբր Պուշկինին պատմել են. որ Բենդերի քաղաքում, Ռուսաստանին միանալու ժամանակ, զինվորականներից բացի ոչ ոք չի մահանում։ Բանն այն է, որ 19-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրության կենտրոնական նահանգներից մեծ թվով գյուղացիներ փախչում էին Բեսարաբիա։ Ոստիկանությունը ցանկանում էր բացահայտել փախչողներին, սակայն ամեն ինչ ապարդյուն էր, քանի որ նրանք ընդունում էին մահացածների անունները։ Արդյունքում Բենդերայում վերջին տարիներին չի գրանցվել ոչ մի մահ։ Սկսվեց պաշտոնական հետաքննություն, որի արդյունքում բացահայտվեց, որ մահացածների անունները տրվել են փաստաթուղթ չունեցող փախստական գյուղացիներին։ Շատ տարիներ անց Պուշկինը նմանատիպ պատմությունը փոփոխելով պատմեց Գոգոլին։ Ստեղծագործությունը սկսում է գրել 1835 թվականի հոկտեմբերի 7-ին: Պուշկինին ուղղված նամակում Գոգոլը առաջին անգամ հիշատակում է «Մեռած հոգիների» մասին։
Սկսեցի գրել Մեռած հոգիները։ Սյուժեն շատ է երկարում և, երևի թե, շատ է խառնվելու[3]։ |
Առաջին գլուխները Գոգոլը Պուշկինին կարդաց իր արտերկիր մեկնելուց առաջ։ Աշխատանքը շարունակեց 1836 թվականի աշնանը Շվեյցարիայում, այնուհետև ավելի ուշ` Փարիզում և Իտալիայում։ 1837 թվականի օգոստոսին Բադեն-Բադենում գրողը կարդաց իր անավարտ պոեմը կայսերական դատարանի պալատականներ` Ալեքսանդր Սմիրնովի և Նիկոլայ Կարամզինի որդու` Անդրեյ Կարամզինի մոտ, իսկ 1838 թվականի օգոստոսին Իվան Տուրգենևի համար կարդաց ձեռագրի մի հատված։ Առաջին հատորի վրա աշխատանքը տարվել է 1837 թվականի վերջերին և 1839 թվականի սկզբներին Հռոմում։ Վերադառնալով Ռուսաստան, Գոգոլը Աքսակովների տանը կարդաց պոեմի գլուխները և նախապատրաստեց հրատարակչության։ 1841 թվականի դեկտեմբերի 12-ին Մոսկվայի գրաքննության կոմիտեի ժողովի ժամանակ ձեռագրի հրատարակման համար խոչընդոտներ են առաջանում։ Զգուշանալով գրաքննության կոմիտեի արգելքից, 1842 թվականի հունվարին Գոգոլը Բելինսկու միջոցով ուղղեց ձեռագրերը Սանկտ Պետերբուրգում և խնդրեց իր ընկերներին` Ա. Սմիրնովին, Վլադիմիր Օդոևսկուն, Պյոտր Պլետնյովին, Միխայիլ Վիյելգորսկուն, օգնել գրաքննչական կոմիտեի ընդունմանը։ 1842 թվականի մարտի 9-ին գիրքը ընդունվեց Ալեքսանդր Նիկիտենկոյի շնորհիվ, սակայն փոփոխված անվանումով։ Նախքան տպագրվելը գրաքննչական կոմիտեյում, ձեռագիրը սկսեցին հավաքել Մոսկովյան համալսարանի տպագրատանը։ Գոգոլը ինքն է ձևավորել վեպի շապիկը, գրել է փոքր տառերով «Չիչիկովի արկածները կամ» խոշոր տառերով «Մեռած հոգիներ»։ 1842 թվականի մայիսին լույս է տեսնում Գոգոլի գիրքը «Չիչիկովի արակածները կամ Մեռած հոգիներ» խորագրով։ ԽՍՀՄ-ում և ներկա Ռուսաստանում «Չիչիկովի արկածները» վերնագիրը չի օգտագործվում։ Երկրորդ հատորի վրա Գոգոլը սկսեց աշխատել ենթադրաբար 1840 թվականին։ Հետագայում աշխատանքը շարունակում է Գերմանիայում, Ֆրանսիայում և, գլխավորապես, Իտալիայում։ 1843 թվականի նոյեմբերին ավարտում է «Մեռած հոգիների» շարունակության առաջին տարբերակը։ 1845 թվականի հուլիսի վերջին այրում է երկրորդ հատորի երկրորդ տարբերակը։ Գոյություն ունեն շատ վարկածներ երկրորդ հատորի վերաբերյալ[4].
Առաջին հատոր
Գիրքը պատմում է վեպի գլխավոր հերոս` նախկին խորհրադատու Պավել Իվանովիչ Չիչիկովի արկածների մասին, որը ներկայանում էր բոլորին որպես հողատեր։ Չիչիկովը ժամանում է անանուն քաղաք` գավառական «N քաղաք» անվամբ, և անմիջապես փորձում է քաղաքի կարևոր մարդկանց վստահությունը շահել, որը նրան հաջողվում է։ Հերոսը դառնում է պարահանդեսների և ճաշերի ցանկալի հյուր։ Անանուն քաղաքի բնակիչները չեն կռահում Չիչիկովի իրական նպատակների մասին։ Իսկ նրա նպատակն է վաճառել կամ անհատույց ձեռք բերել մահացած գյուղացիներին, ովքեր տեղի հողատերերի մոտ գրանցված էին որպես կենդանի մարդիկ, և արդյունքում նա ցանկանում էր գրանցել նրանց իր անվան տակ։ Չիչիկովի բնավորության, անցյալ կյանքի և նրա հետագա մտադրությունների մասին ներկայացվում է վեպի 11-րդ գլխում։ Չիչիկովը ցանկացած գնով փորձում է հարստանալ, ունենալ բարձր սոցիալական կարգավիճակ։ Նախկինում Չիչիկովը ծառայում էր մաքսատանը և կաշառքի դիմաց թույլ էր տալիս մաքսանենգներին ազատորեն տեղափոխել ապրանքներն սահմանից դուրս։ Սակայն նա, վիճելով հանցակցի հետ, նրա դեմ բողոք է ներկայացնում, ամբողջը բացահայտվում է, և նրանք հայտնվում են հետախուզման մեջ։ Հանցակիցը հայտնվում է բանտում, իսկ նրան հաջողվում է գումարի մի մասը հափշտակել։ Կիրառելով իր բոլոր կապերը և տալով համապատասխան մարդկանց կաշառք` խուսափում է քրեական պատասխանատվությունից[5]։
Չիչիկովը և նրա ծառաները
N քաղաքի բնակիչները
Երկրորդ հատոր
Այս հատորի գլուխները ներկայացնում են աշխատավորներին, և հերոսները այստեղ ներկայանում են տարբեր անուն-ազգանուններով և տարիքով։
Երրորդ հատոր
«Մեռած հոգիներ» վեպի երրորդ հատորը ընդհանրապես չի գրվել, սակայն կան տեղեկություններ, որ դրանում երկու հերոս երկրորդ հատորից աքսորվում են Սիբիր, որտեղ և պիտի տեղի ունենար գործողությունը, այնտեղ է հայտնվում նաև Չիչիկովը[6]։ Երրորդ հատորի կերպարների և մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.