From Wikipedia, the free encyclopedia
Մաքս Յոհանն Բապտիստ Յոզեֆ Ռեգեր (մարտի 19, 1873[1][2][3][…], Բրանդ, Տիրշենրոյտ, Վերին Պֆալց, Բավարիա, Գերմանական ռայխ[4] - մայիսի 11, 1916[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4]), գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար, դաշնակահար և դիրիժոր։
Մաքս Ռեգեր | |
---|---|
Ի ծնե անուն | գերմ.՝ Johann Baptist Joseph Maximilian Reger |
Նաև հայտնի է որպես | Max Reger |
Ծնվել է | մարտի 19, 1873[1][2][3][…] Բրանդ, Տիրշենրոյտ, Վերին Պֆալց, Բավարիա, Գերմանական ռայխ[4] |
Երկիր | Բավարիայի թագավորություն |
Մահացել է | մայիսի 11, 1916[1][2][3][…] (43 տարեկան) Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] |
Գերեզման | Վալդֆրիդհոֆ գերտեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, երաժշտագետ, համալսարանի դասախոս, երգեհոնահար և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | երգեհոն, դաշնամուր և երգեհոն |
Աշխատավայր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց |
Max Reger Վիքիպահեստում |
1890-1893 թվականներին կոմպոզիցիա է պարապել Հ. Ռիմանի մոտ։ Դասավանդել է Մյունխենում (1905 թվականից, երգեհոն և կոմպոզիցիա), Լայպցիգում (1907-1916, կոմպոզիցիա), Մայնինգենում ղեկավարել պալատական կապելլան (1911-1914)։ Ստեղծագործել է բոլոր ժանրերում, բացի երաժշտական-բեմականից։ Ռեգերի ոճը ձևավորվել է, գլխավորապես, Բախի (որին ձոնել է «Բախի հիշատակին» երգեհոնային սյուիտը, 1894-1895), Բրամսի երաժշտության, նաև Վագների հարմոնիայի ազդեցությամբ։ Ժանրերի և ձևերի ընտրության (հնագույն սյուիտ, պրելյուդ և ֆուգա, կոնչերտո գրոսսո), պոլիֆոնիկ մտածողության գերակշռության մեջ արտահայտվել են Ռեգերի նեոկլասիցիստական միտումները, հատկապես վերջին երկերում՝ Կոնցերտ նվագախմբի համար հնագույն ոճով (1912), Մոցարտի թեմայով վարիացիաներ և ֆուգա նվագախմբի համար (1914)։ Ռեգերի ստեղծագործությունը յուրատիպ կապող օղակ է արևմտաեվրոպական ուշ ռոմանտիզմի և 20-րդ դարի կլասիցիստական հոսանքների միջև։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.