From Wikipedia, the free encyclopedia
Մարտին Սթենֆորդ Փիթերս (անգլ.՝ Martin Stanford Peters, նոյեմբերի 8, 1943[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 21, 2019[3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, որը հաղթել է 1966 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, նա եզրափակչում խփել է Անգլիայի չորս գոլերից երկրորդը Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ Նա նաև խաղացել է 1970 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում[4]։ Ծնվել է Էսսեքս նահանգի Պլեյստով քաղաքում, ակումբային ֆուտբոլ է խաղացել «Վեստ Հեմ Յունայթեդում», «Տոտենհեմ Հոտսպուրում», «Նորվիչ Սիթիում» և «Շեֆիլդ Յունայթեդում»։ Նա կարճ ժամանակով ղեկավարել է «Շեֆիլդ Յունայթեդը»՝ նախքան 1981 թվականին պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալը։
Մարտին Փիթերս անգլ.՝ Martin Peters | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 8, 1943[1][2] | ||
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն | ||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 21, 2019[3] (76 տարեկան) | ||
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Փիթերսը հայտնի էր որպես «ամբողջական կիսապաշտպան», քանի որ նա կարող էր լավ փոխանցել գնդակը երկու ոտքով[5]։ 1970 թվականին «Վեստ Հեմ Յունայթեդից» «Տոտտենհեմ Հոտսպուր» տեղափոխվելով, նա դարձել է Բրիտանիայի առաջին 200,000 ֆունտ արժողությամբ ֆուտբոլիստը[6]։
Փիթերսի ծնվելուց անմիջապես հետո նա մոր հետ տարհանվել է Շրոփշիր՝ խուսափելու Լուֆթվաֆեի կողմից Լոնդոնի ռմբակոծությունից[7]։ Երբ նա յոթ տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Դագենհեմ, որտեղ նա հաճախել է տեղի Ֆանշավեի դպրոցը[8]։ Դպրոցական ֆուտբոլում նա հիմնականում խաղում էր կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, բայց հաճախ նաև եզրային պաշտպանի դիրքում[7]։ Նա հայտնվել է «Ֆուլհեմի», «Արսենալի», «Տոտենհեմի» ու «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Փիթերսը ոչ մի ակումբի չէր աջակցում որպես դպրոցական և հավանություն էր տալիս միանալ «Չելսիին», քանի որ նրա ընկեր Թերի Վենեյբլսը, խաղում էր «Չելսիում»[7]։ Անգլիայի դպրոցականների կազմում խաղալուց հետո նրան նկատել է «Վեստ Հեմ Յունայթեդ» ակումբը[7]։ 1959 թվականի ամռանը նա պայմանագիր է կնքել «Վեստ Հեմ Յունայթեդ» ակումբի հետ, որպես 15-ամյա աշակերտ[9]։
Փիթերսն իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 1960 թվականի նոյեմբերին[7]։ Նրա առաջին մենեջեր Թեդ Ֆենթոնը լքել է ակումբը 1961 թվականին, նրան փոխարինել է Ռոն Գրինվուդը, որը մեծ ազդեցություն է ունեցել Փիթերսի և նրա առաջընթացի վրա՝ որպես երիտասարդ ֆուտբոլիստ[7]: «Վեստ Հեմ Յունայթեդի» կազմում իր առաջին տարիներին Փիթերսը խաղում էր ինչպես պաշտպանական, այնպես էլ կիսապաշտպանության դիրքերում[7][10][11]։ Նա իր նորամուտը նշել է 1962 թվականին՝ 4-1 հաշվով տնային հաղթանակ տանելով «Կարդիֆ Սիթի» ակումբին։ Նա իր առաջին գոլը խփել է «Վեստ Հեմ Յունայթեդի» կազմում, 1962 թվականի սեպտեմբերի 8-ին «Մանչեսթեր Սիթիում» 6-1 հաշվով հաղթանակ տանելով[12]։ Նաև 1962 թվականին Փիթերսը խաղում էր «Վեստ Հեմ Յունայթեդի» դարպասում՝ «Կարդիֆի» դեմ խաղում, երբ հիմնական դարպասապահ Բրայան Ռոդսը վնասվածք էր ստացել[13]։ «Վեստ Հեմ Յունայթեդի» կազմում իր առաջին մրցաշրջանում Փիփերսն ընդամենը հինգ խաղ է անցկացրել։ Չնայած 1963-64 մրցաշրջանում նա խաղացել է 32 լիգայի խաղ, նա ոչ մի դեր չի խաղացել Անգլիայի գավաթի խաղարկության ընթացքում և չի ընտրվել Անգլիայի գավաթի եզրափակչում[14]։ Հաջորդ տարի, սակայն, նա հաստատվել է որպես թիմի հիմնական կազմում և հաղթել, երբ «Վեստ Հեմ Յունայթեդը» նվաճեց Եվրոպայի գավաթը՝ հաղթելով «Մյունխեն 1860» ակումբին[15]։ Կիսապաշտպանությունում նրան սովորաբար համագործակցում էին Էդի Բովինգթոնը և Ռոննի Բոյսը[12]։ Փիթերսը նաև մասնակցել է 1966 թվականի Լիգայի գավաթի առաջնությանը, երբ «Վեստ Հեմ Յունայթեդը» հասել է Լիգայի գավաթի եզրափակիչ։ Նա գոլ է խփել երկրորդ խաղում, սակայն մրցակից «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը», խաղը հաղթել է 5-3 հաշվով[16][17][18]։ 1968/69 մրցաշրջանում Փիթերսը հեթ-տրիկ է ձևակերպել «Վեստ Հեմ Յունայթեդ» կազմում՝ 4-0 հաշվով տնային հաղթանակ տանելով «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբին[19]։ Դա նաև նրա ամենաարդյունավետ մրցաշրջանն էր. 48 խաղերից նա խփել է 24 գոլ[12]։
1970 թվականի մարտին «Վեստ Հեմ Յունայթեդը» «Տոտենհեմից» ստացել է ռեկորդային £200,000 (£ 150,000 կանխիկ գումար) Փիթերսի համար[6][20]։ 1970 թվականի մարտի 21-ին Փիթերսը գոլ է խփել իր նորամուտում՝ «Քովենթրի Սիթի» ակումբի դեմ խաղում[6]։ Նա նվաճել է իր մեդալը 1971 թվականին, Լիգայի գավաթի եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով «Աստոն Վիլլա» ակումբին[6] և իր երկրորդ եվրոպական հաղթանակը, երբ 1972 թվականի ՈւԵՖԱ գավաթի եզրափակիչում «Տոտենհեմը» 3-2 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփտոն Ուոնդերերս» ակումբին։ Այն ժամանակ սա եղել է միակ ամբողջ անգլիական եվրոպական եզրափակիչը, քանի դեռ 2008 թվականին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Չելսիին»[6]։ Երբ 1972 թվականին Ալան Մյուլերին մեկնել է «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբ, Բիլ Նիկոլսոնը Մարտինին դարձրել է ակումբի ավագ։ 1973 թվականի Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակչում Փիթերսը հաղթական ավագն էր, երբ նրանք հաղթել էին «Նորվիչ Սիթիին» 1-0 հաշվով։ Նա անցկացրել է ևս մեկ ամբողջական մրցաշրջան «Տոտենհեմում», որը 1974 թվականի ՈւԵՖԱ Գավաթի եզրափակչում պարտվել է Ֆեյենորդ ակումբին[21]։ Այնուհետև նա 1975 թվականի մարտին 40,000 ֆունտ ստեռլինգ վարձավճարով տեղափոխվել է «Նորվիչ Սիթի» որը ղեկավարվում էր «Վեստ Հեմ Յունայթեդի» նախկին թիմակից Ջոն Բոնդի կողմից[20][22]։ Ընդհանուր առմամբ Փիփերսը բոլոր մրցաշարերում խաղացել է 260 անգամ՝ դառնալով 76 գոլի հեղինակ[23]։
Փիթերսը, որն այն ժամանակ 31 տարեկան էր, իր նորամուտը նշել է «Նորվիչի» կազմում 1975 թվականի մարտի 15-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ-ոքի խաղում (1-1)[22]։ Նա օգնեց նոր առաջադիմած «Նորվիչին» հաստատվել Առաջին դիվիզիոնում՝ անցկացնելով ավելի քան 200 հանդիպում[24]։ Երկու տարի անընդմեջ՝ 1976 և 1977 թվականներին նա ճանաչվել է «Նորվիչ Սիթի» ֆուտբոլային ակումբի լավագույն խաղացող, իսկ 2002 թվականին դարձել է ակումբի Փառքի սրահի անդամ[25]։ 1978 թվականին, երբ դեռ «Նորվիչ Սիթիի» խաղացող էր, Փիթերսը արժանացել է «MBE» մրցանակին՝ ֆուտբոլին մատուցած ծառայությունների համար[26]։
Նա միացել է «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբին 1980 թվականի հուլիսի 31-ին որպես խաղացող-մարզիչ՝ ի վերջո փոխարինելով Հարի Հասլամին որպես մարզիչ[27]։
Ալֆ Ռեմսին տեսել է Փիթերսի ներուժը, և 1966 թվականի մայիսին Փիթերսն իր նորամուտը նշել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Հարավսլավիայի դեմ խաղում[28]։ Անգլիան հաղթել է 2-0 հաշվով, իսկ Փիթերսը հիանալի նորամուտ է ունեցել։ Գրեթե երկու գոլ խփելով՝ նա հնարավորություններ է ստեղծել Ջիմի Գրիվզի և մյուս խաղացողների համար[29]։ Նախքան 1966 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ Փիթերսը խաղացել է ևս երկու նախանշված նախապատրաստական խաղերում։ Ֆինլանդիայի դեմ խաղում նա խփեց իր առաջին միջազգային գոլը, որն իր երկրորդ ելույթն էր[30], և հետագայում նա ընդգրկվել է Ռեմսիի թիմում մրցումների համար[31]։
Թեև Փիթերսը չի խաղացել Ուրուգվայի դեմ խմբային առաջին խաղում, 0–0 ոչ-ոքի արդյունքը Ռեմսիին դրդել է փոփոխությունների[28]։ Անգլիայի մարզիչը փորձում էր օգտագործել մի համակարգ, որը թույլ էր տալիս նեղ խաղալ կենտրոնում՝ ոչ թե սովորական եզրային խաղացողներով, այլ ավելի լավ, կենտրոնացված խաղացողներով, ովքեր կարող էին պատրաստակամություն դրսևորել պաշտպանությունում, ինչպես նաև տարածել գնդակը և իրենց վազքը հարձակման ժամանակ։ Հետևաբար, Պիտերսը դարձել էր իդեալական խաղացող այս 4-1-3-2 համակարգի համար։ Այս համակարգը ստացել է «անթև հրաշքներ» անվանումը[32][33]։
Ռեմսին Փիթերսին ընդգրկել է իր չորրորդ հանդիպման համար՝ Մեքսիկայի դեմ խմբային երկրորդ խաղում, որը Անգլիան հաղթել է 2-0 հաշվով[34]։ Նա պահպանել է իր տեղը, երբ Անգլիան հաղթել է Արգենտինային քառորդ եզրափակչում[35] և հետագայում հաղթելով նաև Պորտուգալիային[36]։ Գերմանիան սպասում էր եզրափակչին։
Գերմանիայի դեմ եզրափակիչ խաղում Անգլիան հաղթել է 4-2 հաշվով[37]։
Փիթերսը մասնակցել է Անգլիայի խմբային երեք խաղերին՝ 1970 թվականին Մեքսիկայում կայացած ՖԻՖԱ Աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ նրանք որակավորվել են։ Խաղի ժամանակ Ռեմսին տակտիկական սխալ է թույլ տվել՝ փոխարինելով Փիթերսին և Բոբի Չարլթոնին Քոլին Բել և Նորման Հանթեր ֆուտբոլիստներով։ Արդյունքում Գերմանիան լրացուցիչ ժամանակում հաղթել է 3-2 հաշվով[38][39]։
1972 թվականին Պիտերսը 50-րդ խաղն է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում 1972 թվականի ՈւԵՖԱ Եվրոյի ընտրական խաղում՝ հաղթելով Շվեյցարիային 3–2 հաշվով[39]։ Անգլիան չի կարողացել առաջադիմել Գերմանիայի դեմ հերթական պարտության պատճառով, որի արդյունքում Գերմանիան դարձել է մրցաշարի հաղթող[40]։ Միջազգային հիասթափությունը Փիթերսի համար մեղմվել է ավելի շատ ակումբային հաջողություններով, և նա խփել է միակ գոլը, երբ 1973 թվականի մայիսի 19-ին Անգլիան հաղթել է Շոտլանդիային[39]։ Դա նրա 20-րդ և վերջին գոլն էր իր երկրի համար։
30 տարեկանում Փիթերսի ամենաբարձր մակարդակի կարիերան սկսել է անհետանալ։ Նա ևս երեք խաղ է անցկացրել Անգլիայի կազմում՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 67 հանդիպման, չնայած նրա կարիերան իր երկրի կազմում ավարտվել է 1974 թվականի մայիսի 18-ին, երբ Անգլիան Հեմպդեն Պարկում 2-0 հաշվով պարտվել է Շոտլանդիային[28][39]։
1984 թվականին նա տեղափոխվել է ապահովագրական բիզնես, որտեղ մնացել է մինչև 2001 թվականի հուլիսին աշխատանքից ազատվելը[41]։
2006 թվականին Փիթերսը հրատարակել է իր ինքնակենսագրությունը՝ «The Ghost of '66»-ը[7]։ Նույն տարում նա նախկին մենեջեր Ռոն Գրինվուդի հետ ընդգրկվել է Անգլիայի ֆուտբոլի փառքի սրահում[42]։
1964 թվականին Փիթերսն ամուսնացել է Քեթլին Ուորդի հետ, որից երկու երեխա է ունեցել։ Նրանք ամուսնացած են մնացել մինչև 2019 թվականին նրա մահը[43][44]։ Փիթերսը ճանաչվել է որպես Պահպանողական կուսակցության կողմնակից, երբ 1972 թվականին նրան հարցրել են իր քաղաքականության մասին[45]։
2016 թվականին հայտարարվել է, որ Փիթերսը Ալցհայմերի հիվանդություն ունի[46][47]։ Փիթերսը մահացել է 2019 թվականի դեկտեմբերի 21-ին 76 տարեկան հասակում։ Նրան հարգանքի տուրք են մատուցել այն ֆուտբոլային ակումբները, որոնցում նա խաղացել է, այդ թվում՝ «Վեստ Հեմ Յունայթեդ», «Տոտենհեմը», «Նորվիչ Սիթին» և շատ ուրիշներ[23][48][49]։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Անգլիայի գավաթ | Լիգայի Գավաթ | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիա | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | ||
Վեստ Հեմ Յունայթեդ | 1961–62 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 5 | 0 | |
1962–63 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 36 | 8 | 1 | 0 | 2 | 1 | — | 39 | 9 | ||
1963–64 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 32 | 3 | 0 | 0 | 4 | 0 | — | 36 | 3 | ||
1964–65 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 35 | 5 | 2 | 0 | 1 | 0 | 9[Ն 1] | 1 | 47 | 6 | |
1965–66 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 40 | 11 | 4 | 0 | 10 | 3 | 6[Ն 1] | 3 | 60 | 17 | |
1966–67 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 41 | 14 | 2 | 0 | 6 | 2 | — | 49 | 16 | ||
1967–68 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 40 | 14 | 3 | 2 | 3 | 2 | — | 46 | 18 | ||
1968–69 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 42 | 19 | 3 | 3 | 3 | 2 | — | 48 | 24 | ||
1969–70 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 31 | 7 | 1 | 0 | 2 | 0 | — | 34 | 7 | ||
Ընդհանուր | 302 | 81 | 16 | 5 | 31 | 10 | 15 | 4 | 364 | 100 | ||
Տոտտենհեմ Հոտսպուր | 1969–70 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 7 | 2 | — | — | — | 7 | 2 | |||
1970–71 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 42 | 9 | 5 | 2 | 7 | 4 | 4[Ն 2] | 4 | 58 | 19 | |
1971–72 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 35 | 10 | 5 | 2 | 7 | 3 | 14[Ն 3] | 2 | 61 | 17 | |
1972–73 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 41 | 15 | 3 | 1 | 8 | 5 | 8[Ն 4] | 3 | 60 | 24 | |
1973–74 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 35 | 6 | 1 | 0 | 1 | 0 | 12[Ն 4] | 8 | 49 | 14 | |
1974–75 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 29 | 4 | 2 | 0 | 0 | 0 | — | 31 | 4 | ||
Ընդհանուր | 189 | 46 | 16 | 5 | 23 | 12 | 38 | 17 | 266 | 80 | ||
Նորվիչ Սիթի | 1974–75 | Երկրորդ դիվիզիա | 10 | 2 | — | — | — | 10 | 2 | |||
1975–76 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 42 | 10 | 5 | 2 | 3 | 1 | 3[Ն 5] | 1 | 53 | 14 | |
1976–77 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 42 | 7 | 1 | 1 | 2 | 0 | 3[Ն 5] | 0 | 48 | 8 | |
1977–78 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 34 | 7 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 7 | |
1978–79 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 39 | 10 | 1 | 0 | 3 | 2 | 3[Ն 5] | 0 | 46 | 12 | |
1979–80 | Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիա | 40 | 8 | 3 | 0 | 5 | 0 | — | 48 | 8 | ||
Ընդհանուր | 207 | 44 | 12 | 3 | 13 | 3 | 9 | 1 | 241 | 51 | ||
Ֆրանկստոն Սիթի (հյուր) | 1979 | Ազգային Պրեմիեր Լիգա Վիկտորիա | 5 | 3 | — | — | — | 5 | 3 | |||
Շեֆիլդ Յունայթեդ | 1980–81 | Երրորդ դիվիզիա | 24 | 4 | 0 | 0 | 2 | 0 | 2[Ն 5] | 0 | 28 | 4 |
Ընդհանուր կարիերա | 727 | 178 | 44 | 13 | 69 | 25 | 64 | 22 | 904 | 238 |
Հավաքական | Տարի | Հանդիպումներ | Գոլեր |
---|---|---|---|
Անգլիա | |||
1966 | 11 | 3 | |
1967 | 4 | 2 | |
1968 | 8 | 3 | |
1969 | 8 | 3 | |
1970 | 12 | 5 | |
1971 | 8 | 2 | |
1972 | 3 | 0 | |
1973 | 11 | 2 | |
1974 | 2 | 0 | |
Ընդհանուր | 64 | 20 |
No. | Ամսաթիվ | Վայրը | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
1 | 26 հունիսի 1966 | Օլիմպիական մարզադաշտ, Հելսինկի, Ֆինլանդիա | Ֆինլանդիա | 1–0 | 3–0 | Ընկերական |
2 | 30 հուլիսի 1966 | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա | Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքական | 2–1 | 4–2 | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1966 |
3 | 22 հոկտեմբերի 1966 | Վինդսորի մարզադաշտ, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա | Հյուսիսային Իռլանդիա | 2–0 | 2–0 | Մեծ Բրիտանիայի տնային Առաջնություն/Եվրո 1968-ի որակավորում |
4 | 21 հոկտեմբերի 1967 | «Նինիան պարկ», Քարդիֆ, Ուելս | Ուելս | 1–0 | 3–0 | |
5 | 6 դեկտեմբերի 1967 | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա | ԽՍՀՄ | 2–2 | 2–2 | Ընկերական |
6 | 24 փետրվարի 1968 | Հեմպդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա | Շոտլանդիա | 1–0 | 1–1 | Մեծ Բրիտանիայի տնային Առաջնություն/Եվրո 1968-ի որակավորում |
7 | 8 մայիսի 1968 | Սանտյագո Բերնաբեու մարզադաշտ, Մադրիդ, Իսպանիա | Իսպանիա | 1–1 | 2–1 | Եվրո 1968-ի որակավորում |
8 | 22 մայիսի 1968 | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա | Շվեդիա | 1–0 | 3–1 | Ընկերական |
9 | 3 մայիսի 1969 | Windsor Park, Belfast, Northern Ireland | Հյուսիսային Իռլանդիա | 1–0 | 3–1 | Բրիտանիայի տնային առաջնություն |
10 | 10 մայիսի 1969 | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա | Շոտլանդիա | 1–0 | 4–1 | |
11 | 4–0 | |||||
12 | 21 ապրիլի 1970 | Հյուսիսային Իռլանդիա | 1–0 | 3–1 | Բրիտանիայի տնային առաջնություն | |
13 | 20 մայիսի 1970 | «Էլ Կամպին մարզադաշտ», Բոգոտա, Կոլումբիա | Կոլումբիա | 1–0 | 4–0 | Ընկերական |
14 | 2–0 | |||||
15 | 14 հունիսի 1970 | Լեոն մարզադաշտ, Լեոն, Մեքսիկա | Գերմանիա | 2–0 | 2–3 | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1970 |
16 | 25 նոյեմբերի 1970 | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա | Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքական | 2–0 | 4–1 | Ընկերական |
17 | 3 փետրվարի 1971 | Գզիրա, Մալթա | Մալթա | 1–0 | 1–0 | Եվրո 1972-ի որակավորում |
18 | 22 մայիսի 1971 | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա | Շոտլանդիա | 2–0 | 4–1 | |
19 | 15 մայիսի 1973 | Ուելս | 3–0 | 3–0 | Բրիտանիայի տնային առաջնություն | |
20 | 19 մայիսի 1973 | Շոտլանդիա | 1–0 | 1–0 | Բրիտանիայի տնային առաջնություն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.