Մարսալֆորն
From Wikipedia, the free encyclopedia
Մարսալֆորն (անգլ.՝ Marsalforn, մալթայերեն՝ Marsa el-Forn[1], անվանումը անգլերեն կրճատ գրվում է M'Forn), բնակավայր Մալթայի Հանրապետությունում։ Գտնվում է Մալթայի կղզեխմբի մեծությամբ երկրորդ կղզու՝ Գոցոյի հյուսիսային մասում, Քբաջար ոչ մեծ ծովածոցի ափին։ Մտնում է Զաբուջ քաղաքային համայնքի կազմի մեջ։ Համարվում է Գոցո կղզու և ընդհանրապես Մալթայի Հանրապետության առավել սիրված հանգստավայրերից մեկը, որն իր ավազե լողափով, հյուրանոցների, սննդի և սպասարկման այլ օբյեկտների լայն ցանցով ու բարձրակարգ սպասարկմամբ գրավում է բազմահազար զբոսաշրջիկների ու հանգստացողների։
Բնակավայր | ||
---|---|---|
Մարսալֆորն | ||
Երկիր | Մալթա | |
Համայնք | Żebbuġ Gozo? | |
ԲԾՄ | 0 մետր | |
| ||
Անվանումը
Մարսալֆորնը բարդ բառ է. առաջին արմատը՝ «Մարս»-ը, արաբերեն նշանակում է նավահանգիստ կամ ծովածոց։ Երկրորդ արմատի՝ «ֆորն»-ի ծագման առնչությամբ տարակարծություններ կան. այդ բառը արաբերեն և մալթայերեն «փուռ» է նշանակում։ Առավել հավանական է համարվում, որ բնակավայրի անվանման երկրորդ բաղադրիչ արմատը Գոնցա կղզու ձկնորսների խոսվածքում հանդիպող forna բառն է, որ նշանակում է ջրի փորած քարանձավ (Մարսալֆորնում այդպիսի մի քանի քարանձավ կա)։
Պատմություն
Բնակավայրի պատմությունը սկիզբ է առնում հինհռոմեական ժամանակներից։ Մինչև 16-րդ դարը նրա նավահանգիստը ամենակարևորն է եղել Գոցա կղզում՝ ապահովելով հաղորդակցությունը Սիցիլիա կղզու և մայրցամաքի հետ։ Այստեղ են ժամանել ու բեռնաթափվել Սիցիլիայից եկող, սննդամթերքով ու անհրաժեշտ այլ ապրանքներով բեռնված նավերը[2]։ Սակայն երբ հարևանությամբ կառուցվել է Մգար խոշոր նավահանգիստը, Մարսալֆորնի դերը կտրուկ նվազել է։ Մի քանի հարյուրամյակ եղել է պարզապես ձկնորսական մի ոչ մեծ գյուղ, մինչև որ 20-րդ դարի կեսերից վերափոխվել է առողջարանային գրավիչ քաղաքի։
2017 թվականին իրականացվել է ալեհատի ստեղծման և լողափի ընդարձակման ծրագիրը[3]։
2019 թվականի սկզբներին Գոցո կղզու վարչակազմի նախաձեռնությամբ նկարահանվել ու ցուցադրվել են կարճամետրաճ կինոնկարներ, որոնցում ներկայացված է, թե ինչ բարեփոխումներ են իրականացվելու Մարսալֆորնում ու նավահանգստում[4]։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.