Մարմաշեն (Շիրակի մարզ)
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մարմաշեն (նախկին անվանումը՝ Վերին Ղանլիջա), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 1 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ կողմում։ Վերանվանվել է Մարմաշեն 1946 թվականի ապրիլի 26-ին[2]։
Remove ads
Remove ads
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մարմաշենի մշտական բնակչությունը կազմել է 2032, առկա բնակչությունը՝ 2028 մարդ[3]։ 1831 թվականից մինչ օրս բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1828-1830 թթ.-ին գաղթել են Կարսից, Դերջանից և Մուշից։
Մարմաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Remove ads
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ, նաև ճակնդեղի աճեցմամբ։
Պատմամշակութային կառույցներ
Գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք` Ախուրյան գետի ձախ ափին գտնվում է Մարմաշենի վանքը։ Մարմաշենից հարավ գտնվում են Տիրաշեն բնակատեղին, համանուն ամրոցը և դամբարանադաշտը (մ.թ.ա. 2-րդ հզմ.-X դար)։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads