From Wikipedia, the free encyclopedia
Մարիո Բիոնդի (ծնվ. Մարիո Ռաննո, իտալերեն` Mario Biondi, Mario Ranno. հունվարի 28, 1971[1], Կատանիա, Սիցիլիա, Իտալիա[2]), իտալացի երգիչ։ Վերցրել է բեմական անունն իսկ իր հոր՝ նույնպես երգիչ Ջուզեպպե Ռաննոյի, ով հանդես է եկել Ստեֆանո Բիոնդի անունով[4][5]։
Մարիո Բիոնդի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | իտալ.՝ Mario Biondi |
Ծնվել է | հունվարի 28, 1971[1] (53 տարեկան) Կատանիա, Սիցիլիա, Իտալիա[2] |
Երկիր | Իտալիա |
Ժանրեր | փոփ և Ֆանկ[3] |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր և հնչյունավորող |
Երգչաձայն | բաս |
Գործիքներ | վոկալ[3] |
Լեյբլ | Schema? |
Կայք | mariobiondi.com |
Mario Biondi Վիքիպահեստում |
Մարիո Բիոնդին ծնվել է Իտալիայի Կատանիա քաղաքում։ Ծնողները տեղացի սիցիլիացիներ էին[6]։ Նա սիրված երգչի որդի է, երիտասարդ տարիներին երգել է տարբեր փոքր երգչախմբերում։ Բիոնդին կրքոտ սեր ուներ սոուլի հանդեպ և եռանդով ու նվիրվածությամբ պարապում էր՝ լսելով ու նմանակելով Լու Ռոլսի, Ալ Ջարոյի և Այզեք Հեյեսի ձայնագրությունները՝ ի թիվս այլոց։ Իր գեղարվեստական աճի հարցում նա կարևորել է հատկապես ընկերությունը համաքաղաքացի Ջաննի Բելլայի հետ[7]։ 1988 թվականին Մարիոն հանդես է եկել որպես Ռեյ Չարլզի մեծ աջակից[8]։
Տարիներ անց նա համերգային շրջագայություններում ուղեկցել է Ֆրանկո Կալիֆանոյին, Պեպինո դի Կապրիին, Ֆրեդ Բոնգուստոյին, Ռոզարիո Ֆիորելլոյին և այլոց։
Իտալացի և միջազգային արտիստների հետ երկար համագործակցելուց, ինչպես նաև ոչ մեծ ծավալով դիսկո երաժշտություն թողարկելուց հետո Բիոնդին վերջապես նշանակալի հաջողության է հասել 2006 թվականին՝ ձայնագրման Schema Records ֆիրմայում թողարկելով Handful of Soul ալբոմը։ Նրա խորը և ջերմ ձայնը հիշեցնում է սոուլի և ռիթմ ընդ բլյուզ երաժշտության մեծ մեկնաբան-կատարողներին։ 2007 թվականին Մարիոն թողարկեց կրկնակի սկավառակ, որը պարունակում էր կենդանի կատարումների ձայնագրություններ և վերնագրված էր «Ես քեզ ավելի շատ եմ սիրում LIVE» : 2010 թվականին էլ թողարկեց Yes You (Live) ալբոմը, որին 2011 թվականին հաջորդեց Due կրկնակի CD ալբոմը, 2013 թվականին՝ SUN-ը և Mario Christmas-ը, 2015 թվականի մայիսի 5-ին՝ Beyond -ը, որը ներառում էր բազմաթիվ սիրված երգեր, դրանց թվում՝ նաև «Love is a temple»-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.