From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանկո Կալիֆանո (իտալ.՝ Franco Califano, սեպտեմբերի 14, 1938[1][2], Տրիպոլի, Լիբիա - մարտի 30, 2013[3][1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի երգիչ, կոմպոզիտոր, գրող, դերասան[4]։
Ֆրանկո Կալիֆանո | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Franco Califano |
Ի ծնե անուն | իտալ.՝ Francesco Califano |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1938[1][2] Տրիպոլի, Լիբիա |
Երկիր | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մահացել է | մարտի 30, 2013[3][1][2] (74 տարեկան) Հռոմ, Իտալիա |
Ժանրեր | փոփ և թեթև երաժշտություն |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, բանաստեղծ, գրող, դերասան, կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կինոդերասան, ստուդիական երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր, երգիչ և երգերի հեղինակ |
Լեյբլ | CGD |
Կայք | francocalifano.it |
Franco Califano Վիքիպահեստում |
Ծնվել է ինքնաթիռում, կյանքի մեծ մասն անցկացրել Հռոմում ու Միլանում[5]։ Գործունեությունն սկսել է 1960-ական թվականներին՝ որպես իր հորինած երգերի կատարող և երաժշտական պրոդյուսեր[6]; среди его первых успехов как автора были песни «La musica è finita», «E la chiamano estate», «Una ragione di più»[5]:
1970 և 1984 թթ. թմրամիջոցներ պահելու կասկածանքով բռնվել է, բայց երկու դեպքում էլ արդարացվել է[7]։ 1976 թվականին Կալիֆանոն երգչական առաջին հաջողությունն է ունեցել «Tutto il resto é noia» երգով, որը ներառվել է նրա չորրորդ, նույնանուն ալբոմում[5]։ Հաջորդած տարիներին հիմնականում երգերի տեքստեր է գրել, այդ թվում՝ Սան Ռեմոյի՝ իտալական երգի փառատոնի դափնեկիր դարձած «Un grande amore e niente più» (Պեպինո Դի Կապրիի կատարմամբ, 1973 թ.) և «Minuetto» (Միա Մարտինիի կատարմամբ) երգերի տեքստերը։ Նա հեղինակել է նաև իտալացի երգչուհի Մինայի Amanti di valore ալբոմում ընդգրկված երգերի տեքստերը[8]։ 1978 թվականին Կալիֆանոն թողարկել է վաճառքի ամենաբարձր ցուցանիշն ապահոված իր ալբոմը, որը կրում էր Tac խորագիրը[8][9]։ Երաժշտական իր ողջ կարիերայի ընթացքում նա ընդհանուր առմամբ վաճառել է շուրջ 20 միլիոն ձայնագրություն։
1988 թվականին մասնակցել է Սան Ռեմոյի երաժշտական փառատոնին՝ կատարելով «Io per le strade di quartiere» ինքնակենսագրական երգը։ Այդ փառատոնում նա հանդես է եկել ևս երկու անգամ. 1994 թվականին՝ «Napoli» երգով և 2005 թվականին՝ «Non escludo il ritorno» երգով[8]։
Կալիֆանոն հեղինակել է նաև արձակ երկեր, հրատարակել է մի քանի գիրք, այդ թվում՝ ինքնակենսագրական («Senza Manette» և «Il cuore nel sesso»)[4]: Դերասանական արվեստի ասպարեզում նույնպես փորձել է իր ուժերը, նկարահանվել է շուրջ մեկ տասնյակ ֆիլմերում, որոնցից հիշարժան են հատկապես «Գարդենիան՝ դահիճը հանցագործ աշխարհից» դետեկտիվը և «Երկու տարօրինակ հայր» կատակերգությունը[10]։
Ֆրանկո Կալիֆանոն մահացել է սրտի նոպայից[11], Հռոմի Աչիլիա արվարձանում գտնվող իր տանը[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.