From Wikipedia, the free encyclopedia
Ջովաննի Բելլա, առավել հայտնի է Ջաննի Բելլա անունով (իտալ.՝ Giovanni Bella, մարտի 14, 1946, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն), իտալացի կոմպոզիտոր, երգերի հեղինակ։
Ջաննի Բելլա | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Gianni Bella |
Ծնվել է | մարտի 14, 1946 (78 տարեկան) Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն |
Երկիր | Իտալիա |
Ժանրեր | փոփ, փոփ ռոք և Latin ballad? |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, կիթառահար, երգիչ և կոմպոզիտոր |
Գործիքներ | կիթառ, վոկալ և դաշնամուր |
Լեյբլ | RCA Italiana?, Polydor Records և Embassy? |
Gianni Bella Վիքիպահեստում |
Ծնվել է Կատանիայում, երաժշտական իր կարիերան որպես կոմպոզիտոր սկսել իր քրոջ՝ երևգչուհի Մարչելլա Բելլայի համար գրելով մի քանի հիթային երգ՝ բանաստեղծ Ջանկառլո Բիգացցիի հեղինակակցությամբ[1][2]։ 1970-ական թվականներին անձամբ ինքն է հանդես եկել իր գրած երգերի կատարմամբ և 1974 թվականին "Più ci penso" երգով երկրորդ տեղն է զբաղեցրել իտալական հիթ շքերթում[3] In 1976 he topped the hit parade[3], ապա "Non si può morire dentro" երգով հաղթող ճանաչվել Festivalbar փառատոնային մրցույթում[4]։ 1981 թվականին "Questo amore non si tocca" երգի կատարմամբ առաջին անգամ հանդես է եկել Սան Ռեմոյի՝ իտալական երգի փառատոնում, որին հետագայում՝ 1986-2007 թվականների միջակայքում մասնակցել է ևս հինգ անգամ, ընդ որում՝ երեք անգամ զուգերգելով քրոջ՝ Մարչելլայի հետ[2]։ 1983 թվականից Ջաննի Բելլան դադարեցրել է գործակցությունը Ջանկառլո Բիգացցիի հետ և ստեղծագործական նոր փուլ սկսել՝ համագործակցելով բանաստեղծ, երգերի տեքստերի հեղինակ Մոգոլի հետ։ 1990-ականների վերջերին և 2000-ական թվականներին նրանք մի շարք արտակարգ հիթեր են ստեղծել Ադրիանո Չելենտանոյի համար, որոնց ձայնագրություններն ապահովել են վաճառքի չափազանց բարձր ցուցանիշներ[2]։ 2010 թվականի հունվարին Ջաննի Բելլան ինսուլտ է տարել, որի հետևանքով կորցրել է ձայնը, կաթվածահարվել է մի ոտքը[5]։
Տարին | Վերնագիրը | IT[3] |
---|---|---|
1974 | Più ci penso | 2 |
1976 | Non si può morire dentro | 1 |
1977 | Io canto e tu | 7 |
1978 | No | 7 |
1978 | Toc toc | 16 |
1980 | Dolce uragano | 7 |
1981 | Questo amore non si tocca | 14 |
1985 | L'ultima poesia | 6 |
1990 | Verso l'ignoto | 7 |
1991 | La fila degli oleandri | 38 |
2007 | Forever per sempre | 14 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.