From Wikipedia, the free encyclopedia
Մարիկա Լագերկրանց (շվեդ.` Marika Lagercrantz, ամբողջ անունը` Մարիկա Կարեն Լուիզա Լագերկրանց (Marika Karen Louise Lagercrantz), հուլիսի 12, 1954[1][2], Սոլնա, Շվեդիա[2]), շվեդ դերասանուհի և ռեժիսոր[4][5]։ 2011-2014 թվականներին Բեռլինում Շվեդիայի դեսպանատան մշակութային կցորդն էր[6][7], 2015 թվականից Շվեդիայի «Նկարիչների ու գրականագետների համագործակցություն» (KLYS) ընկերության նախագահն է։
Մարիկա Լագերկրանց | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1954[1][2] (70 տարեկան) |
Ծննդավայր | Սոլնա, Շվեդիա[2] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Այլ անուն(ներ) | Մարիկա Կարեն Լուիզա Լագերկրանց |
Մասնագիտություն | դերասանուհի, դիվանագետ և կինոդերասանուհի |
Աշխատավայր | Թագավորական դրամատիկական թատրոն[3] |
Ակտիվ շրջան | 1967-ից մինչ օրս |
Ծնողներ | հայր՝ Ուլոֆ Լագերկրանց, մայր՝ Martina Ruin? |
Մարիկա Լագերկրանցը ծնվել է Ստոկհոլմի ներքաղաքային Սոլնա համայնքում, շվեդ բանաստեղծ, գրականագետ և հրապարակախոս Օլոֆ Լագերկրանցի ընտանիքում։ Մարիկայի պապը հայտնի փիլիսոփա Հանս Վալդեմար Ռուինն էր, իսկ եղբայրը շվեդ գրող, լրագրող Դավիդ Լագերկրանցն է։ Հայտնի մարդիկ են նաև զարմիկները` տնտեսագետ և քաղաքական գործիչ Յոհան Լյոննրոտն ու գրող Լարս Լյոննրոտը։
Մարիկան իր կարիերան սկսել է մանկական թատրոնից, երբ վեց տարեկան էր, իսկ դեռահաս տարիքում հաճախել է պարի դասընթացների։ 1968 թվականին նկարահանվել է «Խիզախ ու փոքրիկ մարդը» ֆիլմում։ Այնուհետև, 1970-ական թվականներին ընդունվել է Մալմյոի թատրոն-ստուդիան, նաև աշխատել է Դանիայի թատրոններում[4]։ Որոշ ժամանակ անց վերադարձել է Շվեդիա և 1977 թվականին մասնակցել Jordcirkus թատերական խմբակի ստեղծմանը, որտեղ նա և դերասան էր, և ռեժիսոր։ Այդ թատերախմբի կազմում նա բազմաթիվ ելույթներ է ունեցել Շվեդիայի, ինչպես նաև Եվրոպայի ու ԱՄՆ-ի բազմաթիվ բեմերում։ Մասնակցություն է ունեցել Teater Schahrazad թատերախմբի աշխատանքներին[4], ինչպես նաև աշխատել Ստոկհոլմի քաղաքային[8] և Թագավորական դրամատիկական թատրոններում[9]։
Մարիկա Լագերկրանցը մասնակցել է բազմաթիվ հեռուստաշոուների, նկարահանվել շվեդական գեղարվեստական ֆիլմերում։ Նրա ֆիլմերից հատկանշական է «Երազանքներ Ռիտայի մասին» (1993 թ.) կինոնկարը, որտեղ նրա աշխատանքը գնահատվել շվեդական կինոինստիտուտի կողմից և 29-րդ «Ոսկե բզեզ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի` կանացի լավագույն դերակատարման համար[10]։ 1995 թվականին նա նկարահանվել է Բու Վիդերբերգի «Ծաղկուն շրջան» («Ամեն ինչ հիասքանչ է») կինոնկարում, որը պատմում էր ուսուցչուհու և աշակերտի սիրո մասին։ Կինոնկարը ներկայացվել է Օսկարի, արժանացել Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» և Շվեդիայի կինոինստիտուտի «Ոսկե բզեզ» մրցանակներին, իսկ Մարիկա Լագերկրանցը Իտալիայի Տրոյա կոմունայում կայացած կինոփառատոնում արժանացել է մրցանակի և ներկայացվել ոսկե մեդալի[4]։ Բացի այդ, նրան շնորհվել էր նաև շվեդական կինոինստիտուտի «Չապլին» մրցանակը և ճանաչվել է լավագույն դերասանուհի` «Պապիկի ճանապարհորդությունը» (1993 թ.) ֆիլմում կատարած դերի համար[11]։
Մարիկա Լագերկրանցն ամուսնացած է եղել դերասան Քրիս Տորչի հետ, իսկ հետո դերասան Պետեր Բերգարեդի հետ։ Ունի երեք երեխա։ Դուստրը դերասանուհի Մոա Լագերկրանցն է։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1968 | Խիզախ ու փոքրիկ մարդը | Modiga mindre män | Սոֆի |
1980 | Երազների խաղը | Ett drömspel | - |
1989 | Սուզում | Dykket | Էնն |
1990 | Թափառականները | Landstrykere | Մարգրետ |
1993 | Պապիկի ճանապարհորդությունը | Morfars resa | Կարին |
1994 | Հաշվետվություն երկինքներին | Rapport till himlen | Վիկտորի մայրը |
1995 | Վենդետա | Vendetta | Եվա-Բրիտ Համիլթոն |
1995 | Սիրում է - չի սիրում | Älskar älskar inte | Կարին |
1995 | Ծաղկուն շրջան | Lust och fägring stor | Վիոլա |
1997 | Վերջին վիկինգը | Den sidste viking | Ֆրեջ |
2000 | Ջուդիթ | Judith | Ռոզալին Անկարկրանց |
2000 | Բամբասանք | Gossip | Կարին |
2004 | Երեխաների ընկերը | Barnavännen | մայր |
2007 | Տեսուչն ու ծովը | Der Kommissar und das Meer | Մոնիկա |
2008 | Մարիա Վերն | Maria Wern | Ռութ |
2009 | Աղջիկը վիշապի դաջվածքով | Män som hatar kvinnor | Սեսիլիա Վանգեր |
2010 | Հազարամյակ | Millennium | Սեսիլիա Վանգեր |
2010 | Անզուսպ վիկինգները | Sweaty Beards | - |
2011 | Մարիա Վերն. Ձնե անուրջներ | Maria Wern - Drömmar ur snö | Ռութ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.