Մարիա Էլենա Բելլո (անգլ.՝ Maria Elena Bello, ապրիլի 18, 1967[2][3][4][…], Norristown, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Մումիա. Վիշապների կայսրի դամբարանը», «Փոխհատուցում», «Բար «Գարշելի Կոյոտ», «Այստեղ ծխում են» և «Կյանքն ըստ Ջեյն Օստինի» ֆիլմերից։ Երկու անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակի։
Մարիա Բելլո | |
---|---|
Հասակը | 165 սմ[1] |
Ծնվել է | ապրիլի 18, 1967 (57 տարեկան)[1] |
Ծննդավայր | Փենսիլվանիա, ԱՄՆ[1] |
Կրթություն | Վիլլանովա համալսարան, Archbishop John Carroll High School? և Saint Teresa of Avila School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Դերասանուհի, Պրոդյուսեր[1] |
Ակտիվ շրջան | 1991–այժմ |
Ժանրեր | Դրամա, Թրիլեր, Կատակերգություն[1] |
Ընտրանի | "Մումիա. Վիշապների կայսրի դամբարանը", "Փոխհատուցում", "Բար «Գարշելի Կոյոտ»" |
Ամուսին(ներ) | Բրայան Մուսեր, Դան Մակդերմոթ (2004-2006) (1 երեխա)[1] |
Երեխա(ներ) | 1 երեխա[1] |
Կենսագրություն
Ծնվել է 1967 թվականի ապրիլի 18-ին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Մոնտգոմերի շրջանի Նորիսթաուն քաղաքում։ Հայրը՝ Ջո Բելլոն, իտալացի է[5], աշխատել է որպես կապալառու, մայրը՝ Քեթի Բելլոն՝ լեհուհի[6], աշխատել է որպես բուժքույր[7][8]։
Մարիան ավարտել է Ֆիլադելֆիայի մերձակայքում գտնվող Վիլանովայի համալսարանը, ստացել քաղաքագետի ու իրավաբանի որակավորում։ Դեռ համալսարանի բարձր կուրսերում սովորելիս միաժամանակ դերասանական արվեստ է ուսումնասիրել։ Այնուհետև տեղափոխվել է Նյու Յորք, ընդունվել թատերական ուսումնարան, խաղացել փոքր բյուջե ունեցող մի քանի բեմադրություններում[9]։ 1995 թվականին դերասանուհին տեղափոխվել է Լոս Անջելես։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.