From Wikipedia, the free encyclopedia
Մարգարիտա Ցարֆատի (իտալ.՝ Margherita Sarfatti, ապրիլի 8, 1880[1][2][3][…], Վենետիկ, Իտալիա[4] - հոկտեմբերի 30, 1961[1][2][3][…], Կավալասկա, Կոմո, Լոմբարդիա, Իտալիա[4]), իտալացի քաղաքական գործիչ, լրագրող և արվեստաբան։
Մարգարիտա Ցարֆատի իտալ.՝ Margherita Sarfatti | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1880[1][2][3][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Իտալիա[4] |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1961[1][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Կավալասկա, Կոմո, Լոմբարդիա, Իտալիա[4] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մայրենի լեզու | իտալերեն |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, լրագրող, գրական սալոնի տեր, կենսագիր և արվեստագետ |
Ամուսին | Cesare Sarfatti? |
Կուսակցություն | Իտալիայի սոցիալիստական կուսակցություն |
Երեխաներ | Roberto Sarfatti? |
Margherita Sarfatti Վիքիպահեստում |
Բենիտո Մուսոլինիի գործընկերը, սիրուհին և կենսագիրը։
Ծնվել է 1880 թվականի ապրիլի 8-ին Վենետիկում` Էմմա Լևի և Ամեդեո Գրասինիի հարուստ և տոհմիկ ընտանիքում։ Նրա պապը և հայրը սովորել են Պադուանսկի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, նրանք մեծ դեր են խաղացել երկրի ստեղծման գործում և ստացել են ասպետի կոչում։ Ամեդեո Գրասինին, չնայած իր հրեական ծագմանը, ամուսնացել էր կաթոլիկ կնոջ հետ և ընկերացել քահանա Ջուզեպե Սարտոյի հետ, որը հետագայում դարձավ Հռոմի պապ` Պիոս X[5]:
Մարգարիտան ընտանքի չորրորդ երեխան էր[6]։ Նա սիրում էր սովորել և արդեն 10 տարեկանում սահուն խոսում էր ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն։ 12 տարեկանում նա սկսել է հավաքել նկարներ, հետո նրա ծնողները թույլ են տվել, որ նա ինքնուրույն մասնակցի աճուրդների[7]։ 14 տարեկանում Մարգարիտան սկսել է ուսումնասիրել պատմություն և արվեստ իր երեք անձնական ուսուցիչների հետ։ Նրա վրա առանձնահատուկ ազդեցություն է ունեցել Անտոնիո Ֆրադելոտոն, որը հետագայում հիմնեց հայտնի վիեննական Բիենալեն[8]։
1898 թվականին նա ամուսնացել է փաստաբան և սոցիալիստ Չեզարե Ցարֆատիի հետ, նրանք միասին միացել են Սոցիալիստական կուսակցությանը և դարձել հայտնի ակտիվիստներ։ 1900 թվականի մայիսին ծնվել է նրանց որդին` Ռոբերտոն[9]։ 1902 թվականին ընտանիքը տեղափոխվել է Միլան[10]։ Այնտեղ նա այցելում էր Սոցիալիստական կուսակցության առաջնորդներից մեկի` ռուս ուղղափառ մարքսիստ Աննա Կուլիշովայի սրահը։ Այդ սրահ գալիս էին բազմաթիվ նկարիչներ, գրողներ և բանաստեղծներ։ Այդ բանաստեղծներից Ումբերտո Բոչոնին դարձել է Մարգարիտայի առաջին սիրեկանը, վերջինս կարողացել է այդ կապը խնամքով թաքցնել ամուսնուց[11]։
Սոցիալիստների աջակցությամբ Չեզարեն հաղթում է Միլանի քաղաքապետարանի ընտրություններում[12], իսկ 1906-ին նա դառնում է Իտալիայի սիոնիստական ֆեդերացիայի միլանյան մասնաճյուղի նախագահ[13]։ Մարգարիտան այս ժամանակահատվածում լրագրությամբ էր զբաղված «Avanti!» սոցիալիստական թերթում, որտեղ հրապարակում է արվեստի պատմության քննադատություններ։ 1909 թվականին ծնվում է Մարգարիտայի աղջիկը` Ֆյամետտան[14]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Չեզարեն, ապա Մարգարիտան, գործել են ի պաշտպանություն ռազմական գործողությունների, ի տարբերություն Սոցիալիստական կուսակցության, որը հավատարիմ էր պացիֆիզմի գաղափարախոսությանը[15]։ Նրանց որդին` Ռոբերտոն, 17 տարեկանում կամավոր գնում է պատերազմ և 1918 թվականին զոհվում ճակատում[16]։
Մարգարիտան Մուսոլինիի հետ հանդիպել է, երբ 1912 թվականի վերջին նշանակվում է «Avanti!» թերթի գլխավոր խմբագիր։ Նրանց շփումը գնալով շատանում է, ինչն էլ հետագայում հանգեցնում է սիրո[17]։ Մոսոլինիի քույրը` Էդվիգեն, իր հուշերում գրել է. «Բենիտոյի սերն այդ կնոջ հանդեպ շատ խորն էր… Մարգարիտան փոխել էր նրա բնավորության հոգեբանական և զգացմունքային բնույթը»[18]։
Հետագայում Մարգարիտան դառնում է Մուսոլինիի մերձավոր համախոհներից մեկը, գրում էր նրան քաղաքական ելույթները և պատրաստում է դեպի Հռոմ երթին։ Նրան անվանել են «իտալական ֆաշիզմի հրեական մայր»[19][20][21]։ 1925 թվականին Անգլիայում և ԱՄՆ-ում Մարգարիտան հրապարակում է «Բենիտո Մուսոլինիի կյանքը» գիրքը։ Իտալական հրատարակությունը տպագրվել է «Դուչե» խորագրի ներքո։ Գիրքը հսկայական հաջողություններ է ունենում, թարգմանվում է 18 լեզուներով՝ Մուսոլինիին դարձնելով աշխարհահռչակ[22]։
Պատամաբան Սիմոն Ուրսոն գրում է, որ Ցարֆատին, ինչպես և Մուսոլինին, իր սոցիալիստական հայացքները փոխել է ֆաշիստականի, և դարձել է ավելի ուժեղ ֆաշիստ, քան դուչեն՝ չնայած իր ծագմանը։ Պատմաբան Ջորջիո Ֆաբրեի կարծիքով՝ մինչ Մուսոլինիի հետ հանդիպումը Ցարֆատին իր հոդվածներում արդեն իսկ նշել էր ասիացիների և սևամորթների ստորադաս, «անհավասար լինելու» մասին[23]։
Աստիճանաբար վատթարանում են Մուսոլինիի հետ հարաբերությունները, սիրուհու դերի համար հայտնվում են շատ ավելի երիտասարդ թեկնածուներ, իսկ դուչեի համախոհները դեմ էին այն ազդեցությանը, որը թողնում էր հրեուհին և վերջիվերջո համոզում են հրաժարվել նրանից[23]։ Մոսոլինիի հետ բաժանումից հետո Իտալիայում սկսվում է հակահրեական ռեպրեսիան, որը պատճառ է դառնում՝ արգելելու հրապարակել մշակութային թեմաներով հոդվածներ, նա տեղափոխվում է Լատինական Ամերիկա և պատերազմի ավարտից հետո կրկին հաստատվում Իտալիայում։ Մահացել է 1961 թվականի հոկտեմբերի 30-ին Իտալիայի հյուսիսում` Կավալասկա քաղաքում։
Հայտնի է, որ նա Մոսոլինիից ունեցել է ավելի քան 1000 նամակ, սակայն դրանցից և ոչ մեկը երբեք չի հրապարակվել և գտնվելու վայրն էլ անհայտ է մնում[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.