From Wikipedia, the free encyclopedia
«Մայքլ Քլեյթոն» (անգլ.՝ Michael Clayton), 2007 թվականի իրավաբանական թրիլլեր, սցենարիստ Էնթոնի Գիլրոյի ռեժիսորական նորամուտը։ Երկրորդ պլանի դեր մարմնավորած Թիլդա Սուինտոնն իր դերասանական աշխատանքի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։
Մայքլ Քլեյթոնը նյույորքցի իրավաբան է, որն աշխատում է հայտնի փաստաբանական ընկերություններից մեկում։ Արդեն 15 տարի նա զբաղվում է նրանով, որ պաշտպանում է իր ֆիրմայի հարուստ հաճախորդների շահերը։ Նրա աշխատանքի էությունը «խնդիրների լուծումն» է։ Նա իրեն կոչում է «մաքրող»։ Սակայն հանկարծ նրա կարիերայում սկսվում է շրջադարձ։
Ընկերությունը, որտեղ աշխատում էր Քլեյթոնը, վեց տարի պաշտպանում է U-North քիմիական կոնցեռնի շահերը։ Անսպասելիորեն ի հայտ են գալիս այդ գործին վերաբերող նոր տհաճ ապացույցներ, և փաստաբանական ընկերության աշխատակիցներից մեկը՝ Քլեյթոնի մտերիմ ընկերը, գողանում է փաստաթղթերի թղթապանակն ու անցնում մեղադրողների կողմը։ Այժմ Քլեյթոնը պետք է հասկանա, թե ում կողմում պետք է մնա ինքը և ինչքան երկար իրեն թույլ կտան մնալ խաղի մեջ։
Դերասան | Դեր |
---|---|
Ջորջ Քլունի | Մայքլ Քլեյթոն |
Թիլդա Սուինտոն | Կարեն Քրաուդեր |
Թոմ Ուիլկինսոն | Արթուր Էդենս |
Սիդնի Փոլաք | Մարտի Բախ |
Մայքլ Օ’Քիֆ | Բարրի Գրիսոմ |
Քեն Հովարդ | Դոն Ջեֆրիս |
Մերիթ Ուիվեր | Աննա |
Շոն Քալեն | Ջին Քլեյթոն |
Դևիդ Լենսբերի | Թիմի Քլեյթոն |
Դևիդ Զեյես | դետեկտիվ Դալբերտո |
«Մերսեդես-Բենս» ավտոմեքենան որը պայթեցվել է ֆիլմում, նախկինում օգտագործվել է «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի նկարահանումների ժամանակ[6]։
Կինոթատրոններում ֆիլմը ներկայացվել է «Պետության հավատարմատարներ» անվանումով[6]։
Մայքլի ընկերուհու դերը ֆիլմում կատարել է Ջենիֆեր Էլը, բայց նրա մասնակցությամբ բոլոր տեսարանները կրճատվել են։
«Մայքլ Քլեյթոն» ֆիլմն արժանացել է հիմնականում կինոքննադատների դրական արձագանքներին։ Rotten Tomatoes կայքում ֆիլմում ֆիլմն ունի 90 % վարկանիշ 192 գրախոսականների հիման վրա[7]։ Metacritic կայքում այն ունի 82 % վարկանիշ 36 գրախոսության հիման վրա[8]։ Բազմաթիվ կինոքննադատներ ֆիլմը ներառել են տարվա լավագույն 10 ֆիլմերի իրենց ցանկերում[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.