Remove ads
ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Մեգի Սիֆ (անգլ.՝ Maggie Siff, հունիսի 21, 1974[1] կամ հունիսի 21, 1978[2], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, առավել հայտնի հեռուստասերյալներում կատարած իր դերերով, ինչպիսիք են «Sons of Anarchy»-ը, «Mad Men»-ը և «Billions»-ը։ 2012 թվականին նա արժանացել է «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակի։
Մեգի Սիֆ | |
---|---|
Մեգի Սիֆը 2012 թվական | |
Ծնվել է | 21.06.1974 |
Ծննդավայր | Բրոնքս, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց, Բրին Մոր քոլեջ և Թիշչ արվեստի դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1998- ներկա |
Ամուսին(ներ) | Paul Ratliff? |
Մեգի Սիֆը ծնվել է Բրոնսքում, Նյու-Յորք, խառը ծագում ունեցող ընտանիքում։ Նրա նախկինները հրեաներ էին[3][4]։ 1998 թվականին Մեգին արժանացել է «Barrymore» թատերական մրցանակի Հենրիկ Իբսենի «Տեսիլքներ» պիեսում կատարած դերի համար։
Նա նաև խաղացել է այլ ֆիլմերում ինչպիսիք են՝ «Push»-ը (Հրել), «Funny People»-ը (Զվարճալի մարդիկ) և այլ ֆիլմերում, ինչպես նաև հայտնվել է հեռուստաշոուների դրվագներում, ինչպիսիք են «Law & Order: Special Victims Unit»-ը, «Մարմնի մասեր» և այլն։
2012 թվականին արժանացել է «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակի«Sons of Anarchy» հեռուստասերիալում կատարած դերի համար[5]։
Սիֆը ամուսնացել է 2012 թվականին։ 2014 թվականի ապրիլին ծնվել է նրանց դուստրը՝ Լյուսին[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.