From Wikipedia, the free encyclopedia
Ճանճորսներ (լատին․՝ Muscicapidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։
Ճանճորսներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Eupasseres |
Ենթակարգ | Երգեցիկ թռչուններ (Passeri) |
Վերնաընտանիք | Muscicapoidea |
Ընտանիք | Ճանճորսներ (Muscicapidae) Vigors, 1825 |
Հայտնի է մոտ 400, Հայաստանում՝ 5 տեսակ՝ խայտաբղետ ճանճորս, կիսասպիտակավիզ ճանճորս, մոխրագույն ճանճորս, սպիտակավիզ ճանճորս, փոքր ճանճորս։ Մարմնի երկարությունը 9-23 սմ է, կենդանի զանգվածը՝ 12-18 գ։ Մեծ մասի կտուցը լայն է, սպիտակ (վերին կտուցի ծայրը՝ ցած կեռված), հիմքում՝ լավ զարգացած կոշտ ցցամազիկներով։ Ոտքերը կարճ են, թույլ զարգացած, հարմարված չեն քայլելուն։ Հանդիպում են հիմնականում առանձին անհատներով։ Բնադրում են ծառերին, փչակներում, ժայռածերպերում, շինություններում։ Դնում են 2-6 ձու։ Միջատակեր են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանճորսներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանճորսներ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.