From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակավիզ ճանճորս, (լատին․՝ Ficedula albicollis), ճանճորսների ընտանիքի թռչուն։ Պատահական չվահյուր է։ Մարմնի երկարությունը 13 սմ է, թևերի բացվածքը՝ 22,5-24,5 սմ։ Բնադրման շրջանում արուի մարմինը վերևից սև է, ներքևից՝ սպիտակ։ Ճակատը, թևի բիծը, լայն օձիքը սպիտակ են։ Արտաքին թևի թափահարող փետուրների հիմքում կա մեծ սպիտակ պուտ, գոտկատեղին՝ մոխրագույն կամ սպիտակ ցայտուն բիծ։ Էգի մարմինը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ սպիտակավուն, գոտկատեղը՝ բաց մոխրագույն, թևին կա փոփոխվող փոքր սպիտակ բիծ, առաջնային թափահարող փետուրների հիմքում՝ սպիտակ մեծ պուտ։ Բնակվում է սաղարթավոր անտառներում, պտղատու այգիներում, թփուտներում։ Սնվում է միջատներով, որոնց որսում է՝ կարճ տարածություն թռչելով կամ կտրուկ գետին նետվելով։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակավիզ ճանճորս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակավիզ ճանճորս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.