Վարանդա, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարանդա (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Վարանդա | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտունու շրջան | |
Համայնք | Մարտունու շրջան | |
Մակերես | 623,78 հա կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 110 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ներկայում գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո և ըստ Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ հանդիսանում է վերջինի մաս։
Աշխարհագրություն
Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևելյան թևի վրա՝ Մարտունու շրջանում՝ նախկին Վարանդա գավառում։ Բնակավայրերը տեղաբաշխված է Խոնաշեն գետի միջին հոսանքի ձախափնյակում՝ Ստեփանակերտ-Մարտունի մայրուղու աջ հատվածում[2]։
Համայնքը հարթավայրային է, ունի 623,78 հա տարածք, որից 410,26 հա գյուղատնտեսական նշանակություն, 123,54 հա անտառային հողեր։ Վարանդա համայնքի սահմանային գոտով հոսում է Խանաշեն գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր` «Սարգսյանի» աղբյուրը։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 12,5 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 30 կմ հեռավորության վրա։
Պատմություն
Վարանդան համանուն բնակավայրի այն փոքրաթիվ բնակավայրերից մեկն է, որին թուրք-թաթարներին հաջողվել է առանց մեծ ջանքերի տիրանալ։
19-րդ դարի երկրորդ կեսերին Մուղանի տափաստանից թաթար մի քանի ընտանիքներ հաստատվել էին Խոնաշենի հովտում՝ Հաղորտի գյուղի վարչական տարածքում։ Բնակավայրը ստացավ Վարանդալու անվանումը, իսկ 19-րդ դարի վերջերին այն անվանափոխվել և դարձել էր Ղարադաղլու[2]։
1885 թվականին վերոհիշյալ բնակավայրում ապրում էր 70 թուրք ընտանիք։ Այդ ժամանակներից սկսած Վարանդան շրջակա հայկական գյուղերի, մասնավորապես Մուշկապատի Հաղորտիի, Կաղարծու և Պառավաթումբի համար չարիք էր դարձել։ Անասնագողությունը, ծեծն ու ջարդը սովորական երևույթներ էին դարձել։
Ծննդով Վարանդայից էր նաև մասնագիտությամբ ուսուցիչ, կոչումով մարդասպան Արշաադ Մամեդովը, ով դաժանորեն 1996 թվականին խոշտանգել և սպանել էր բերդաշենցի երկրորդ դասարանի աշակերտ Նելսոն Մովսիսյանին[2]։
Արցախյան ազատամարտ
Արցախյան շարժման առաջին շրջանում՝ 1988-1992 թվականներին, Վարանդան դարձել էր ադրբեջանական զինված ստորաբաժանումների կարևոր հավաքակայաններից մեկը։
Շրջափակվել էին հայկական գյուղերի ճանապարհները։ Կտրվել էր Ստեփանակերտի հետ Մարտունու շրջանի արևելյան ենթաշրջանի բնակավայրերի կապը[2]։
Ադրբեջանի կառավարությունը մինչև ատամները զինավորել էր Վարանդայի ադրբեջանցի բնակչությանը։ Սպանություններն ու խոշտանգումները Խոնաշենի հովտում հաճախակի էին դարձել։
1991 թվականի հունվարի 9-ին առավոտյան Կաղարծիի բնակիչ Լևոն Գասպարյանը կնոջը՝ Անժելա Գասպարյանին Մարտունու ծննդատուն տեղափոխելու ժամանակ Վարանդայի մոտ դարանակալած թուրքերը երիտասարդ ամուսիններին դաժանամահ են արել[2]։
1991 թվականի հունիսի 27-ին գյուղ վերադառնալու ճանապարհին ադրբեջանական օմոնը ձերբակալել էր 7 մուշկապատցիների, որոնց Շուշիի և Ադրբեջանի շրջաններում տեղակայված բանտերում չարչարանքների էին ենթարկել։ 1991 թվականի հուլիսի 3-ին դաժան ճակատագրի էին արժանացել նաև Հաղորտու 6 բնակիչներ։
Գյուղի ազատագրումը հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից օրհասական հարց էր դարձել։ 1992 թվականի փետրվարի 17-18-ին իրականացվեց Վարանդայի ազատագրման ռազմագործողությունը, որին մասնակցել են Մարտունի քաղաքի, Ճարտարի Գիշու, Սպիտակաշենի, Հաղորտու, Մուշկապատի, Կաղարծու,Ննգիի կամավորականները, Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի առաջին վաշտը և «Արաբո» ջոկատը[2]։
Մարտական գործողությունների ժամանակ ոսոխը տվել է 60-ից ավելի սպանված և գերի։ Թշնամուց առգրավվել է 70 միավոր զենք, մեծ քանակությամբ զինամթերք։
Մարտական գործողությունների ժամանակ Ամիրանլարի հենակետից հակառակորդի կազմավորումները հարձակվել են Մարտունի քաղաքի ուղղությամբ՝ ցանկանալով Վարանդայից շեղել հրամանատարության ուշադրությունը։ Հայկական կամավորական ջոկատները ոչ միայն հետ մղեցին Ամիրանլարից կազմակերպված գրոհը, այլև Վարանդայի ռազմագործողությունը փայլուն ավարտին հասցրին[2]։
Գյուղի ազատագրման ժամանակ զոհվել էր «Արաբո» ջոկատի ազատամարտիկ Էդիկ Մելքումյանը՝ Արջ մականունով։ Վարանդայի մոտակայքում ադրբեջանցիների գնդակից զոհվել էր նաև Հաղորտու բնակիչ Արամ Քարամյանը։
Գյուղը մի կարճ ժամանակահատված անվանվել է Արջաձոր, այնուհետև վերանվանվել Վարանդայի։
Էդիկ Մելքումյանի քրոջ որդի Վալերի Մանուչարյանի հովանավորությամբ 2014 թվականին Վարանդայում կառուցվել է հուշակոթող ՝ ի հիշատակ արցախյան պատերազմի և Վարանդայի ազատագրման ժամանակ զոհվածների։
Բնակչություն
1999 թվականին սկսել է գյուղի վերաբնաեցման գործընթացը[2]։
Ստորև ներկայացված է Վարանդայի բնակչության փոփոխությունն ըստ տարիների
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, գործում է Հաղորտիի միջնակարգ դպրոցի Վարանդայի մասնաճյուղը, որտեղ սովորում է 13 աշակերտ[4]։
2012 թվականին դպրոցի շենքը վերանորոգվել էր «Հայ կրթական հիմնարկության» և Արփիկ Շատիկյանի զավակների դրամական միջոցներով[2]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.