Սպիտակաշեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 10 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 40 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Սպիտակաշեն | ||
ադրբ.՝ Ağkənd | ||
Գյուղի նոր դպրոցը | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտունու | |
Համայնք | Մարտունու շրջան | |
Այլ անվանումներ | մինչև 1991 — Աղքենդ | |
ԲԾՄ | 687 մետր | |
Բնակչություն | 422 մարդ | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | սպիտակշենցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Համայնքը լեռնային է, ունի 800,44 հա տարածք, որից 561,95 հա գյուղատնտեսական նշանակություն, 169,0 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` «Ավոյի», «Խոջավանդ» և «Երեք ջուր»։
2015 թվականին Սպիտակաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 453 մարդ, կա 108 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 395 | 415 | 341 |
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Ամենափրկիչ եկեղեցի (13-րդ դար), գերեզմանոց (13-րդ դար), հաշվառված է 8 հուշարձան։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 57 աշակերտ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.