Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Աշոտ Վաղարշակի Ղազարյան (հուլիսի 11, 1921[1], Չիֆթքիլիսա, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1] - հոկտեմբերի 18, 1995[2], Մոսկվա, Ռուսաստան), հայ արձակագիր, ռազմական գործիչ, Խորհրդային Միության հերոս (1945), գեներալ-մայոր (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1976)։
Աշոտ Ղազարյան | |
---|---|
հուլիսի 11, 1921[1] - հոկտեմբերի 18, 1995[2] (74 տարեկան) | |
Ծննդավայր | Չիֆթքիլիսա, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | տանկային զորքեր |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիա |
Պարգևներ |
Աշոտ Ղազարյանը ծնվել է 1921 թվականին, Վրաստանի Ծալկայի շրջանի Չիֆթքիլիսա գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո 1939 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։
Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-ֆիննական (1939-1940) և Հայրենական մեծ պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է խորհրդային զորքերի պաշտպանական (Մերձբալթիկա, Լենինգրադ), հարձակողական (Սմոլենսկի մարզ, Բելառուսիա) մարտերին։ 1945 թվականի հունվարի 18-22-ը Աշոտ Ղազարյանի ղեկավարած տանկային գումարտակը Արևելյան Պրուսիայում 150 կիլոմետր խորացել է հակառակորդի թիկունքում և անօրինակ սխրագործությամբ կազմալուծել ֆաշիստական զորքերի կոմունիկացիաները։ Մարտական այդ առաջադրանքը փայլուն կատարելու համար Աշոտ Ղազարյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։
Պատերազմի ավարտից հետո շարունակել է զինվորական ծառայությունը։ 1949 թվականին ավարտել է Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիան։ 1969-1986 թվականներին եղել է ՀԽՍՀ զինվորական կոմիսար։ 1970 թվականին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 1987-1995 թվականներին եղել է ՀԽՍՀ/ՀՀ աշխատանքի և զինված ուժերի վետերանների խորհրդի նախագահ։
Եղել է նաև ՀԽՍՀ 9-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։
Գրել է պատերազմական տարիների հուշեր՝ «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր» (հ. 1-3, 1979-1985)։
Ռուսերեն լույս են տեսել Ղազարյանի «Քառորդ դար տանկերի վրա» (Երևան, 1970, 1972), «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր» (Երևան, 1975, 1977, 1979) գրքերը։
Պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակներով (1985)[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.