Ղազանչի (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Ղազանչի (Շիրակի մարզ)map

Ղազանչի (նախկինում նաև՝ Ղայղուլի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 26 կմ հյուսիս։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ղազանչի (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Ղազանչի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքԱլեքսանդրապոլի գավառ, Ղուկասյանի շրջան և Շիրակի մարզ
Այլ անվանումներԱշոցք
Մակերես32.11 կմ²
ԲԾՄ2030 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն488[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմկաթոլիկ հայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 245[2]
Փոստային ինդեքս2806
Thumb
Ղազանչի (Շիրակի մարզ) (Հայաստան)
Փակել

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ղազանչիի մշտական բնակչությունը կազմել է 502, առկա բնակչությունը՝ 473 մարդ[3]։ Բնակիչների հայեր են, որոնց նախնիների մի մասը 1852 թ.-ին գաղթել է Ալաշկերտից և 1880 թ-ին Կարինից։ Հիմնականում հայ-կաթոլիկներ են։

Ղազանչիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 351 786 1152 1408 828 558 564 410[5] 571 502[3]
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Ղազանչիի շրջակայքում կան Քարավերակ գյուղատեղի, հին եկեղեցու ավերակներ և այլ հնություններ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.