Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Հունաստանի ղեկավարներ, Ժամանակակից Հունաստանի պետության ղեկավարների ցանկ, որոնք գործել են հունական հեղափոխությունից մինչև մեր օրերը։
Այսպես կոչված «Առաջին Հունական Հանրապետություն» -ը սովորական պատմագրական տերմին է, որն օգտագործվում է որոշ գիտնականների կողմից Հունաստանի ժամանակավոր հեղափոխական վարչակազմը բնորոշելու համար, երբ Հունաստանը անկախության համար պատերազմում էր ընդդեմ օսմանյան իշխանության։
Պետության գլուխ | Պաշտոնավարում | Տիտղոս | ||||
---|---|---|---|---|---|---|
№ | Պատկեր | Անուն (ծնունդ-մահ) |
Պաշտոնավարման սկիզբ | Պաշտոնավարման ավարտ | Տևողություն | |
1 | Ալեքսանդրոս Մավրոկորդատոս Αλέξανδρος Μαυροκορδάτος |
1822 հունվարի 13 | 1823 մայիսի 10 | 1 տարի 117 օր | Վարչապետ | |
2 | Պետրոս Մավրոմիխալիս |
1823 մայիսի 10 | 1823 դեկտեմբերի 31 | 235 օր | Վարչապետ | |
3 | Գեորգիոս Կունդուրիոտիս |
1823 դեկտեմբերի 31 | 1826 ապրիլի 26 | 2 տարի 116 օր | Վարչապետ | |
4 | Անդրեաս Զայմիս |
1826 ապրիլի 26 | 1827 ապրիլի 14 | 353 օր | Վարչապետ |
Կառավարիչ | Պաշտոնավարում | Քաղաքական կուսակցություն | ||||
---|---|---|---|---|---|---|
№ | Պատկեր | Անուն (ծնունդ- մահ) |
Պաշտոնավարման սկիզբ | Պաշտոնավարման ավարտ | Տևողություն | |
1 | Յանիս Կապոդիստրիաս |
1827 ապրիլի 14 | 1831 հոկտեմբերի 9 (սպանվել է) |
4 տարի 178 օր | Ռուսական կուսակցություն | |
2 | Ավգուստինոս Կապոդիստրիաս |
1831 հոկտեմբերի 9 | 1832 մարտի 23 (հրաժարական է տվել) |
166 օր | Ռուսական կուսակցություն |
Օգոստիանոս Կապոդիստրիասի հրաժարականից հետո ստեղծվեցին կառավարիչների մի քանի կոլեկտիվ խորհուրդներ, բայց նրանց իշխանությունը հաճախ միայն անվանական բնույթ էր կրում։
№ | Կառավարման խորհուրդ | Պաշտոնավարում | Անդամներ | ||
---|---|---|---|---|---|
Պաշտոնավարման սկիզբ | Պաշտոնավարման ավարտ | Տևողություն | |||
1 | Առաջին խորհուրդ | 1832 ապրիլի 9 | 1832 ապրիլի 14 | 5 օր | Թեոդորոս Կոլոկոտրոնիս Անդրեաս Զայմիս |
2 | Երկրորդ խորհուրդ | 1832 ապրիլի 14 | 1832 հոկտեմբերի 3 | 172 օր | Գեորգիոս Կունդուրիոտիս Յաննիս Կոլետտիս |
3 | Երրորդ խորհուրդ | 1832 հոկտեմբերի 3 | 1833 փետրվարի 6 | 126 օր | Անդրեաս Զայմիս Անդրեաս Մետաքսաս |
1832 թվականին Լոնդոնում անցկացվեց միջազգային համաժողով Հունաստանում կայուն կառավարություն ստեղծեու համար։ Երեք Մեծ տերությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսաստան) բանակցությունների արդյունքում ստեղծվեց Հունաստանի թագավորություն Բավարիայի թագավորության գլխավորությամբ։ Որոշումը վավերացվեց նույն թվականին Պոլսո պայմանագրով։
Կոնվենցիան առաջադրեց Վիտելսբախների տոհմից Բավարիայի արքայազն Օտտոյի թեկնածությունը։ Նրանք նաև ստեղծեցին թագը ժառանգելու գիծը, ըստ որի Հունաստանի գահը փոխանցվելու էր Օտտոյի ժառանգներին կամ կրտսեր եղբայրներին որևէ այլ դեպքում։ Որոշվել էր նաև, որ ոչ մի դեպքում չէր լինի Հունաստանի և Բավարիայի թագերի անձնական ունիա։
1862 թվականի հոկտեմբերին ժողովրդական ընդվզման արդյունքում Օտտոն I-ը գահընկեց արվեց, բայց Օտտոյից հրաժարվելով հանդերձ հույն ժողովուրդը ըստ էության դեմ չէր միապետությանը։ Շատ հույներ, ձգտելով առավել սերտ կապեր հաստատել առաջատար համաշխարհային գերտերության` Մեծ Բրիտանիայի հետ, համախմբվեցին այն գաղափարի շուրջ, որ արքայազն Ալֆրեդը, Վիկտորիա թագուհու և արքայազն Ալբերտի երկրորդ որդին կարող է դառնալ հաջորդ թագավոր։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Հենրի Ջոն Թեմփլ Պալմերսթոնը կարծում էր, որ հույները «տենչում են ավելացնել տարածքները», հուսալով, որ Ալֆրեդի` որպես թագավորի ընտրությունը կհանգեցնի հունական պետության սահմանների ընդարձակմանը ի հաշիվ Հոնիական կղզիների, որոնք այդ ժամանակ բրիտանական պրոտեկտորատին էին պատկանում։
1832 թվականին Լոնդոնում կայացած համաժողովը ցանկացած մեծ տերությունների, իշխանական ընտանիքների արգելում էր Հունական թագը ընդունել, և Վիկտորիա թագուհին ցանկացած դեպքում կտրականապես դեմ էր այդ գաղափարին։ Այնուամենայնիվ, հույները պնդում էին երկրի ղեկավարի հարցի վերաբերյալ 1862 թվականի նոյեմբերին հանրաքվե անցկացնել։ Սա Հունաստանի առաջին հանրաքվեն էր։
Արքայազն Ալֆրեդը հրաժարվեց գահի համար պայքարից։ Գլյուքսբուրգների տոգմից Քրիստիան IX-ի որդի Գեորգիոս արքայազնը 1863 թվականի մարտի 30-ին Հունաստանի ազգային ժողովի կողմից ընտրվեց հունական արքա Գեորգիոս I անվամբ։ Նա 17 տարեկան էր և հավաքել էր ընդամենը 6 ձայն 241 202-ից գրավելով 18-րդ տեղը (մյուս թեկնածուները տարբեր պատճառներով հրաժարվել էին)[2]։
Արքա | Կառավարում | Որոշում | ||||
---|---|---|---|---|---|---|
№ | Պատկեր | Անուն (ծնունդ-մահ) |
Կառավարման սկիզբ | Կառավարման ավարտ | Տևողություն | |
2 | Գեորգ I |
1863 մարտի 30 |
1913 մարտի 18 (սպանվել է) |
49 տարի 353 օր |
Հունաստանի հանրաքվե (1862) | |
3 | Կոնստանտինոս I |
1913 մարտի 18 |
1917 հունիսի 11 (հրաժարական է տվել) |
4 տարի 90 օր |
Գեորգ I-ի որդի | |
4 | Ալեքսանդր I |
1917 հունիսի 11 |
1920 հոկտեմբերի 25 |
3 տարի 136 օր |
Կոնստանտինոսի I-ի երկրորդ որդի | |
- | Ծովակալ Պավլոս Կունդուրիոտիս Παύλος Κουντουριώτης |
1920 հոկտեմբերի 28 |
1920 նոյեմբերի 17 (հրաժարական է տվել) |
20 օր |
Խնամակալ (ռեգենտ) | |
- | Օլգա թագուհի |
1920 նոյեմբերի 17 |
1920 դեկտեմբերի 19 |
32 օր |
Խնամակալ (ռեգենտ) Գեորգ I-ի այրին | |
(3) | Կոնստանտինոս I |
1920 դեկտեմբերի 19 |
1922 սեպտեմբերի 27 (հրաժարական է տվել) |
1 տարի 282 օր |
Գահի վերականգնում | |
5 | Գեորգ II |
1922 սեպտեմբերի 27 |
1924 մարտի 25 (գահընկեց է արվել) |
1 տարի 180 օր |
Կոնստանտինոս I-ի ավագ որդի |
Հունական երկրորդ հանրապետությունը եղել է խորհրդարանական հանրապետություն, որը հռչակվել է 1924 թվականի մարտի 25-ին, միապետությունը վերացնելու վերաբերյալ հանրաքվեի արդյունքում։ Երկրորդ Հանրապետությունը լուծարվել է 1935թվականին տեղի ունեցած միապետության վերականգնման հանրաքվեից հետո։
Նախագահի պաշտոնակատար
Նախագահ | Պաշտոնավարման ժամկետ | Տևողություն | Քաղաքական կուսակցություն | ||||
---|---|---|---|---|---|---|---|
№ | Պատկեր | Անուն (ծննդյան, մահվան տարեթվեր) |
Ընտրություն | Պաշտոնի ստանձնում | Պաշտոնաթողություն | ||
1 | Ծովակալ Պավլոս Կունտուրիոտիս Pavlos Kountouriotis |
1924 | 1924 մարտի 25 |
1926 ապրիլի 6 (հրաժարական է տվել) |
2 տարի 12 օր |
Հունաստանի զինված ուժեր | |
2 | Գեներալ-լեյտենանտ Թեոդորոս Պանգալոս Theodoros Pangalos |
- | 1926 ապրիլի 6 |
1926 ապրիլի 18 |
138 օր | Հունաստանի զինված ուժեր | |
1926 | 1926 ապրիլի 18 |
1926 օգոստոսի 22 (Հեռացված) | |||||
(1) | Ծովակալ Պավլոս Կուտուրիոտիս Pavlos Kountouriotis |
- | 1926 օգոստոսի 22 |
1926 օգոստոսի 24 |
3 տարի 108 օր |
Զինվորական | |
1926 ապրիլի 18 |
1929 դեկտեմբերի 10 (հրաժարական) | ||||||
3 | Ալեքսանդրոս Զայմիս Alexandros Zaimis |
- | 1929 դեկտեմբերի 10 |
1929 դեկտեմբերի 14 |
5 տարի 304 օր |
Անկախ քաղաքական գործիչ | |
1929 1933 |
1929 դեկտեմբերի 14 |
1935 հոկտեմբերի 10 (հեռացված) |
Հունաստանի երկրորդ հանրապետության հռչակումից հետո քաղաքական ծայրահեղ անկայուն ժամանակներ (1925-1935) սկսվեցի Հունաստանի համար, որն էլ հանգեցրեց տնտեսական ճգնաժամի։ 1935 թվականի հոկտեմբերին հերթական պետական հեղաշրջում եղավ, նոյեմբերի 3-ին պլեբիցիստի արդյունքում բնակչության 95 % -ը քվեարկեց միապետության վերականգնման օգտին և նոյեմբերի 25 -ին իշխանության գլուխ բարձրացավ բրիտանամետ Գերոգիոս II -ը, սակայն իրավիճակը կայունացնել չհաջողվեց։ 1936 թվականի մայիսի 9 -ին Սալոնիկում ցուցարարների գնդակահարությունից հետո Հունաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը և Ժողովրդական ճակատի խորհրդարանական խմբակցությունը ուղերձ հղեցին ժողովրդին կոչ անելով ոտքի կանգնել ընդդեմ իշխանության։ Սակայն օգոստոսի 4-ին Իոանիս Մետաքսասը ֆաշիստական հեղաշրջում կատարեց դիկտակուրա հաստատելով[3]։ Երկիրը ներքաշվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Գերմանական զորքերի Հունաստան ներխուժումից հետո թագավորը ապաստանեց Կրետե կղզում, հետո Կահիրե տեղափոխվեց, և վերջապես թողնելով իշխանությունը տեղափոխվեց Լոնդոն։ Իր բազմաթիվ դեգերումների պատճառով Գեորգիոսը ասում էր, հունական թագավորի համար կարևորը ճամպրուկը պատրաստ պահելն է։
1946 թվականին սեպտեմբերին Գեորգ II -ը կեղծված հանրաքվեով կրկին գահ վերադարձվեց։ Նրա մահից հետո գահ բարձրացավ նրա կրտսեր եղբայրը` Պաուլոս I (Հելլենների թագավոր)։ Միջազգային կապեր հաստատելու նրա ջանքերի շնորհիվ Հունաստանի տնտեսությունը զարգացավ։ Սակայն Կիպրոս կղզին Հունաստանին վերադարձնելու ձգտման պատճառով Բրիտանիայի հետ հարաբերությունները բարդացան։ Ի վերջո, 1960 թվականին Կիպրոսը անկախություն ստացավ։ Պաուլոսի մահից հետո գահը ժառանգեց նրա որդին` Կոնստանինոս II-ը, որը խիստ ընդգծված հակակոմունիստական ուղղվածություն ուներ։ 1967 թվականին «սև գնդապետների» իշխանության ժամանակ թագավոևը տեղափոխվեց Բրիտանիա։ Խունտայի տապալումից հետո անցկացված հանրաքվեից հետո հռչակվեց Հունական երրորդ հանրապետությունը։
Ռեգենտ
Արքա | Գահակալում | Որոշում | ||||
---|---|---|---|---|---|---|
№ | Պատկեր | Անուն (ծնունդ-մահ) |
Իշխանության սկիզբ | Իշխանության ավարտ | Տևողություն | |
(5) | Գեորգիոս II |
1935 նոյեմբերի 25 |
1947 ապրիլի 1 |
11 տարի 149 օր |
Գահակալության վերականգնում | |
6 | Պաուլոս I Παύλος Aʹ |
1947 ապրիլի 1 |
1964 մարտի 6 |
16 տարի 340 օր |
Կոնստանտինոս I -ի երրորդ որդի Գեորգիոս II -ի եղբայր | |
7 | Կոնստանտինոս II Κωνσταντίνος Β΄ |
1964 մարտի 6 |
1973 հունիսի 1 (գաընկեց է արվել) |
9 տարի 87 օր |
Պաուլոսի որդի | |
— | Գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Զոյտակիս |
1967 դեկտեմբերի 13 |
1972 մարտի 21 |
4 տարի 99 օր |
Կոնստանտինոս II-ի Ռեգենտ | |
— | Գնդապետ Գեորգիոս Պապադոպոուլոս |
1972 մարտի 21 |
1973 մայիսի 31 |
1 տարի 71 օր |
Կոնստանտինոս II-ի Ռեգենտ |
1973 թվականի հունիսի 1-ին ռազմական խունտան լուծարեց միապետությունը և այն փոխարինեց նախագահական հանրապետությամբ։ Միապետության լուծարումը հաստատվեց 1973 թվականի հուլիսի 29-ին տեղի ունեցած հանրաքվեով։ Հաստատվեց նախագահական հանրապետություն։
Նախագահ | Պաշտոնավարման ժամկետ | Քաղաքական կուսակցություն | ||||
---|---|---|---|---|---|---|
№ | Պատկեր | Անուն (Ծննդյան, մահվան տարեթվերը) |
Պաշտոնի ստանձնում | Պաշտոնաթողություն | Տևողություն | |
1 | Գնդապետ Գեորգիոս Պապադոպուլոս Georgios Papadopoulos Γεώργιος Παπαδόπουλος |
1973 հունիսի 1 |
1973 նոյեմբերի 25 (հեռացվել է) |
177 օր | Զինվորական | |
2 | Գեներալ-լեյտենանտ Ֆաեդոն Գիզիկիս Phaedon Gizikis Φαίδων Γκιζίκης |
1973 նոյեմբեր 25 |
1974 դեկտեմբեր 17 |
1 տարի 22 օր |
Զինվորական |
1974 թվականին ռազմական խունտան տապալվեց և վերականգնվեց ժողովրդավարությունը։ Երկրորդ հանրաքվեի արդյունքում, որը տեղի է ունեցել 1974 դեկտեմբերի 8-ին, հաստատել է միապետության լուծարումը և ներկայիս խորհրդարանական հանրապետության ստեղծումը հանրապետության նախագահի որպես պետության ղեկավարի գլխավորությամբ։
Նախագահի պաշտոնակատար
Նախագահ | Կառավարում | Տևողություն | Կուսակցություն | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
№ | Պատկեր | Անուն (ծնունդ-մահ) |
Ընտրություններ | Կառավարման սկիզբ | Կառավարման ավարտ | |||
1 | Միխայիլ Ստասինոպուլոս Michail Stasinopoulos Μιχαήλ Στασινόπουλος |
Հունաստանի նախագահական ընտրություն (1974) | 1974 դեկտեմբերի 18 |
1975 հուլիսի 19 |
213 օր | Նոր դեմոկրատիա (հուն․՝ Νέα Δημοκρατία | ||
2 | Կոնստանտինոս Ցացոս Konstantinos Tsatsos Κωνσταντίνος Τσάτσος |
Հունաստանի նախագահական ընտրություն (1975) | 1975 հուլիսի 19 |
1980 մայիսի 10 |
4 տարի 296 օր |
Նոր դեմոկրատիա (հուն․՝ Νέα Δημοκρατία | ||
3 | Կոնստանտինոս Կարամանլիս Konstantinos Karamanlis Κωνσταντίνος Καραμανλής |
Հունաստանի նախագահական ընտրություն (1980) | 1980 մայիսի 10 |
1985 մարտի 10 (հրաժարական է տվել) |
4 տարի 304 օր |
Նոր դեմոկրատիա (հուն․՝ Νέα Δημοκρατία | ||
— | Իոանիս Ալվերաս Ioannis Alevras Ιωάννης Αλευράς |
— | 1985 մարտի 10 |
1985 մարտի 30 |
20 օր |
ՊԱՍՈԿ (հուն․՝ Πανελλήνιο Σοσιαλιστικό Κίνημα - ΠΑ.ΣΟ.Κ.) | ||
4 | Քրիստոս Սարձետակիս Christos Sartzetakis Χρήστος Σαρτζετάκης |
Հունաստանի նախագահական ընտրություններ (1985) |
1985 մարտի 30 |
1990 մայիսի 4 |
5 տարի 35 օր |
Անկախ քաղաքական գործիչ | ||
(3) | Կոնստանտինոս Կարամանլիս Konstantinos Karamanlis Κωνσταντίνος Καραμανλής |
Հունաստանի նախագահական ընտրություն (1990) |
1990 մայիսի 5 |
1995 մարտի 10 |
4 տարի 310 օր |
Անկախ քաղաքական գործիչ աջակցում է | ||
5 | Կոնստանտինոս Ստեֆանոպուլոս Konstantinos Stephanopoulos Κωνσταντίνος Στεφανόπουλος |
Հունաստանի նախագահական ընտրություն (1995) |
1995 մարտի 10 |
2000 մարտի 10 |
10 տարի 2 օր |
Անկախ քաղաքական գործիչ | ||
Հունաստանի նախագահական ընտրություն (2000) |
2000 մարտի 10 |
2005 մարտի 12 | ||||||
6 | Կարոլոս Պապուլիաս Karolos Papoulias Κάρολος Παπούλιας |
Հունաստանի նախագահական ընտրություն (2005) |
2005 մարտի 12 |
2010 մարտի 12 |
10 տարի 1 օր |
ՊԱՍՈԿ (հուն․՝ Πανελλήνιο Σοσιαλιστικό Κίνημα - ΠΑ.ΣΟ.Κ.) | ||
(6) | Հունաստանի նախագահական ընտրություն (2010) |
2010 մարտի 12 |
2015 մարտի 13 |
անկախ քաղաքական գործիչ աջակցում է | ||||
7 | Պրոկոպիս Պավլոպուլոս Prokopis Pavlopoulos Προκόπης Παυλόπουλος (1950-) |
Հունաստանի նախագահական ընտրություն (2014-2015) |
2015 մարտի 13 |
2020 մարտի 13 |
5 տարի | Նոր դեմոկրատիա (հուն․՝ Νέα Δημοκρατία | ||
8 | Կատերինա Սակելարոպուլու Κατερίνα Σακελλαροπούλου (ծնվ․՝ 1956) |
2020 | 2020 մարտի 14 |
գործող նախագահ | 4 տարի, 215 օր | անկուսակցական | Կիրիակոս Միցոտակիս-վարչապետ | |
Այժմ կենդանի են նախկին հունական նախագահներից երկուսը և Հելլենների նախկին թագավորներից մեկը։
State | Years | Title |
---|---|---|
Առաջին հունական հանրապետություն |
1827-1832 | Կառավարիչ |
Հունաստանի թագավորություն (Վիտելսբախների իշխանության տակ) |
1832-1862 | Հունաստանի արքա |
Հունաստանի թագավորություն (Գլյուքսբուրգների իշխանության տակ) |
1863-1924 | Հելլենների արքա |
Հունաստանի երկրորդ հանրապետություն | 1924-1935 | Հունաստանի նախագահ |
Հունաստան (Գլյուքսբուրգների իշխանության վերականգնում) |
1935-1973 | Հելլենների արքա |
Հունաստան (Ռազմական խունտա) |
1973-74 | Հանրապետության նախագահ |
Հունաստան | 1974 -այժմ | Հանրապետության նախագահ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.