From Wikipedia, the free encyclopedia
Գեորգիոս Կունդուրիոտիս (հուն․՝ Γεώργιος Κουντουριώτης, 1782[1][2], Իդրա, Իդրա, Կղզիներ, Ատիկա, Հունաստան - 1858[1][2], Աթենք, Հունաստան), հույն նավապետ և պետական գործիչ, որը 1848 թվականի մարտի 4-ից մինչև հոկտեմբերի 15-ը զբաղեցրել է Հունաստանի վարչապետի պաշտոնը։
Գեորգիոս Կունդուրիոտիս Γεωργιος Κουντουριώτης | |||
Կունդուրիոտիսը 1845 թվականին | |||
| |||
---|---|---|---|
Կուսակցություն՝ | Հունաստանի ֆրանսիական կուսակցություն | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և նավատեր | ||
Ծննդյան օր | 1782[1][2] | ||
Ծննդավայր | Իդրա, Իդրա, Կղզիներ, Ատիկա, Հունաստան | ||
Վախճանի օր | 1858[1][2] | ||
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան | ||
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Հունաստան | ||
Հայր | Անդրեաս-Անագնոստիս Կունդուրիոտիս | ||
Զավակներ | Անդրեաս Կունդուրիոտիս, Թեոդորոս Կունդուրիոտիս, Մարիա Կունդուրիոտի և Կալիոպի Կունդուրիոտիս | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Գեորգիոս Կունդուրիոտիսը ծնվել է 1782 թվականին Օսմանյան Կայսրության Իդրա կղզի-քաղաքում։ Նրա եղբայրը՝ Լազարոս Կունդուրիոտիսը, եղել է նավապետ, ինչպես նաև մասնակցել է Հունաստանի ազգային-ազատագրական պայքարին։
Գեորգիոսի պապը՝ Պավլոսը, եղել է Առաջին բալկանյան պատերազմի հերոս, որը հետագայում դարձել է Հունաստանի առաջին հանրապետության առաջին նախագահ։
Գեորգիոսը լայն գործունեություն է ծավալել Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի շրջանում և նույնիսկ պայքարի համար նվիրաբերել է իր նավերը։ Եղել է Հունաստանի հեղափոխության գործադիր կոմիտեի անդամ։ Անկախությունից հետո եղել է Ժամանակակից Հունաստանի հիմնադիր Իոանիս Կապոդիստրիայի գրասենյակի անդամ։
Եղել է Հունաստանում ֆրանսիական ազդեցության կողմնակիցը։ Դա հիմնականում պայմանավորված էր Հունաստանում ռուսական և անգլիական ուժերի հանդեպ նրա ունեցած հակակրանքով։ Ֆրանսիական կուսակցության թեկնածու Օտտոն I-ի կառավարման ընթացքում նա եղել է Հունաստանի վարչապետ։
Մահացել է 1858 թվականին Աթենքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.