Հունաստանի թագավոր From Wikipedia, the free encyclopedia
Օտտոն I (հուն․՝ Όθων Α, գերմ.՝ Otto I, հունիսի 1, 1815[1][2][3][…], Զալցբուրգ[4] - հուլիսի 26, 1867[1][2][3][…], Բամբերգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա[4]), Հունաստանի առաջին թագավորը Վիտելսբախների արքայատոհմից, ով կառավարել է 1832-1862 թվականներին։ Եղել է Բավարիայի թագավոր Լյուդվիգ I-ի երկրորդ որդին։
Օտտոն Բավարացի հուն․՝ Όθων Α΄ της Ελλάδας | |||
| |||
---|---|---|---|
փետրվարի 6, 1832 — հոկտեմբերի 23, 1862 | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և միապետ | ||
Ազգություն | Հունաստանի թագավորություն | ||
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | ||
Ծննդյան օր | հունիսի 1, 1815[1][2][3][…] | ||
Ծննդավայր | Զալցբուրգ[4] | ||
Վախճանի օր | հուլիսի 26, 1867[1][2][3][…] (52 տարեկան) | ||
Վախճանի վայր | Բամբերգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա[4] | ||
Թաղված | Theatine Church[5] | ||
Դինաստիա | Վիտելսբախ ընտանիք | ||
Քաղաքացիություն | Բավարիայի թագավորություն և Հունաստանի թագավորություն | ||
Ի ծնե անուն | գերմ.՝ Otto Friedrich Ludwig von Bayern | ||
Հայր | Լյուդվիգ I Բավարացի[2] | ||
Մայր | Therese of Saxe-Hildburghausen?[2] | ||
Ամուսին | Ամալիա Օլդենբուրգացի[6] | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Նրա նախնինները սերում էին Բյուզանդական կայսրության Կոմնենոսների թագավորական ընտանիքից։ Հունաստանում թագավորել է 29 տարի, որից հետո գահընկեց լինելով հեռացել է Բավարիա։ Երկիրը կառավարելու ընթացքում հունական արքունիքը լցրել է գերմանական ազնվականությամբ և վարել է բացարձակապետական քաղաքականություն։
Օտտոն ծնվել է 1815 թվականի հունիսի 1-ին Զալցբուրգում։ Ստացել է հիանալի կրթություն Գերմանիայում և Իտալիայում, եղել է գերմանացի փիլիսոփա և գերմանական իդեալիզմի ներկայացուցիչ Ֆրիդրիխ Շելինգի աշակերտներից։ Նրա հայրը եղել է Հին Հունաստանի մեծ սիրահար, ինչպես նաև Բավարիայի միակ միապետը, ով օժանդակել է Հունաստանի հակաթուրքական ապստամբություններն ու ընդվզումները։ Որդին հորից ժառանգել է հույն ժողովրդի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը։
1821 թվականին տեղի ունեցավ հույների վճռական ապստամբությունն Օսմանյան կայսրության դեմ։ Պայքարը գնալով ահագնանում էր և Հունաստան էին գալիս բազում կամավորներ։ Նրանց թվամ էր նաև անգլիացի մեծ բանաստեղծ և մարդասեր Ջորջ Բայրոնը։ Հույները հասան հաջողության, երբ ի պաշտպանություն նրանց հանդես եկան Միացյալ Թագավորությունը, Ռուսաստանը և Ֆրանսիան։ 1830 թվականին առաջին երկիրը՝ Միացյալ Թագավորությունը, ճանաչեց Հունաստանի անկախությունը։ Դրան հաջորդեցին նաև Ռուսական կայսրությունը, Ֆրանսիան, Գերմանիան և Պորտուգալիան։ 1832 թվականին Հունաստանը հռչակվեց թագավորություն և «Մեծ տերությունների» որոշմամբ Հունաստանի առաջին թագավոր ընտրվեց Օտտոնը։
1832 թվականի օգոստոսի 8-ին Հունաստանի ազգային մեծ ժողովը միաձայն հաստատել է Հունաստանի թագավորի ընտրությունը։ 1833 թվականի փետրվարի 18-ին Օտտոն պաշտոնապես սկսել է իր գահակալությունը Հունաստանի թագավորությունում։ Մինչ թագավոր ընտրվելը, Օտտոնի հետ Բավարիայից եկել էին նաև երեք գահապահներ Գեորգ Լյուդվիգ ֆոն Մաուրերը, Յոզեֆ Լյուդվիգ Արմանսպերգն ու Աբելը։ Նրանց միմյանց հետևից որոշ ժամանակ կառավարել են երկիրը, մինչ Օտտոյի պաշտոնական թագավոր հռչակվելը։ 1836 թվականին Օտտոն ամուսնացել է Ամալիա Օլդենբուրգացի հետ, ով դարձրել է Հունաստանի թագուհի։
1837-1843 թվականին եղավարել է հունական կառավարությունը՝ որոշ ընդմիջումներով։ Սեպտեմբերյան հակակաթոլիկ ապստամբությունից հետո ընդունել է Հունաստանի առաջին սահմանադրությունը, որի համաձայն Օտտոյին հաջորդող Հունաստանի թագավորները պետք է լինեին ուղղափառ եկեղեցու հետևորդներ։ Օտտոն Հունաստանը կառավարել է բացարձակապետական կարգերով։ Օտտոն հայտնի էր, որպես բռնապետ, սակայն Հունաստանն օրեցօր բարգավաճում էր։ Օտտոն զարկ տվեց Օսմանյան կայսրության տարիներին փլուզված տնտեսության զարգացմանն ու վերակենդանացմանը։ Նրա հրամանով երկրի տարբեր հատվածները բացվեցին համալսարաններ և կրթական հաստատություններ։
Ղրիմյան պատերազմի տարիներին նրա հեղինակությունը ընկել է։ 1862 թվականի հոկտեմբերի 23-ին գահընկեց է արվել և հեռացել Բամբերգ։ Այնտեղ ապրել է մինչև կյանքի վերջ։ Ոսկե գեղմի շքանշանի դափնեկիր է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.