From Wikipedia, the free encyclopedia
Հովհան Սկոտ Էրիուգենա (Johannes Scot(t)us Eriugena; մոտ. 810 - 877), հաճախ հիշատակվում է կրճատ անվամբ՝ Էրիուգենա, իռլանդացի փիլիսոփա, աստվածաբան, պոետ և թարգմանիչ, Կարոլինյան ծագմամբ մեծ մտածող։ Ապրել և աշխատել է Ֆրանսիայի արքա Կարլ Ճաղատի պալատում։
Ծնվել է | 800-ականներ[1] Իռլանդիա[1] |
---|---|
Մահացել է | 877 West Francia կամ Անգլիա |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | փիլիսոփա, թարգմանիչ և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[2][3] |
Ազդվել է | Օգոստինոս Երանելի[4] և Գրիգոր Նյուսացի[5] |
Ներշնչվել է
| |
Iohannes Scotus Eriugena Վիքիպահեստում |
Մյուս կրոնավորների հետ ստիպված հեռացել է արտերկիր նորմանդական ներխուժման պատճառով։ Բացի լատիներենից Էրիուգենը տիրապետում էր նաև հունարենի, հիանում էր անտիկ և բյուզանդական փիլիսոփաների գրվածքներով։ Ռեյմսի արքեպիսկոպոս Գինկմարայի հրավերով մասնակցել աստվածաբանական վեճերին, ինչի արդյունք եղավ նրա տրակտատը աստվածային նախասահմանվածության մասին, որը դատապարտվեց Փարիզում 855 և 859 թվականներին հրավիրված ժողովների ժամանակ։ 860-ական թվականներին Էրիուգենը լատիներեն է թարգմանել Դիոնիսիոս Արիոպագացու «Երկնային թագավորություն» տրակտատը, Մաքսիմոս Խոստովանողի «Ambigua ad iohannem» (սրան է վերագրել Գրիգոր Աստվածաբանի գործը), ինչպես նաև Գրիգոր Նյուսացու «Մարդու արարչությունը»։ 870-871 թվականներին գրել է Հովհաննու ավետարանի մեկնությունը, այս մեկնությունը գրված է շատ հետաքրքիր ոճով, աստվածաբանական գաղափարները ներկայացված են գեղարվեստորեն։ Էրիգունեը գրել է նաև բազմաթիվ բանաստեղծություններ, սակայն նրանից մեզ է հասել միայն ստեղծագործություն։ Այդ գործերի մեջ հանդիպում են հունարեն գրվածքներ, որոնք ունեցել են իրենց մեջ լատիներեն թարգմանություններ։
Էրիուգենի վարդապետության մեջ առանցքային գաղափարը համարվում է առաջին և բարձրագույն պատճառի աստծո մասին վարդապետությունը։ Էրիուգենի վարդապետության մեջ կենտրոնական տեղ ունի Սբ. Գիրքը։ Նա կարծում է, որ միայն Սբ. Գրքի միջոցով կարելի է ճանաչել աստծուն կամ բխեցնելով դրանից։ Իսկ դա նշանակում է, որ աստվածաճանաչողության էրիուգենական ուսմունքը առաջնային է համարում հայտնությունը։ Բայց իր մեկնություններում արևմտյան աստվածաբանը հիմնականում կիրառում է սխոլաստիկական-ռացիոնալիստական մեթոդաբանությունը։ Համոզված լինելով, որ իրական հեղինակություն ունի միայն այն ճշմարտությունը, որը հաստատված է բանականությամբ և գրավոր ձևով մեզ է ավանդվել եկեղեցու հայրերի կողմից։ Էրիուգենը հանգում է այն հետևության, որ թեև հավատը նախորդում է բանականությանը ևս կարևոր տեղ է գրավում, քանի որ նրա կողմից բխեցրած ճշմարտությունները չեն հակասում աստվածաշնչին, քանի որ «Իրական հեղինակությունը» և «ճշմարիտ քանակությունը» բխում են միևնույն ակունքից՝ աստվածային իմաստությունից։ Այդ հիման վրա էլ Էրիուգենն Աստծո էության հարցը քննարկում է անսահմանի և սահմանափակի, արարչի և արարվածի կամ պարզապես աստծո և աշխարհի փոխհարաբերության շրջանակներում։ Նա համարում է, որ աստված չի կարող ունենալ ո՛չ անցյալ-ապագա ժամանակային բնութագրություն և ոչ էլ տարածական որոշակիություն։ Ըստ էության էրիուգենական ուղղադավանությանն անհարիր տեսակետները առաջադրվում և համապատասխան «լուծում» է ստանում միայն ստծու կեցության մեխանիզմների բացահայտման և մեկնության ժամանակ։ Էրիուգենի համակարգում աստծո էույան հիմնահարցը լուծվում է իբրև կեցության հիմնահարց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.