Հովհաննես Դիվանյան
From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Մարտիրոսի Դիվանյան (հոկտեմբերի 27, 1952[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բալետի արտիստ, պարուսույց։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)։
Հովհաննես Դիվանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1952[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պարարվեստի ուսումնարան |
Մասնագիտություն | Բալետի արտիստ պարուսույց |
Ամուսին | Ելենա Պավլիդի |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մարիա Դիվանյան |
Կենսագրություն
Հովհաննես Դիվանյանը ծնվել է 1952 թվականին, Ղազախստանի Գուրևք քաղաքում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժինը և աշխատանքի է անցել Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի դերասան և մենապարող, 1985 թվականից՝ բալետի փորձավար։ 1979 թվականից դասական պար և դասական զուգապար է դասավանդում պարարվեստի ուսումնարանում։ Եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն[2][3]։
Դերապարեր
- Սպարտակ, Կրասոս՝ Խաչատրյանի «Սպարտակ»
- Գիքո՝ Խաչատրյանի «Գայանե»
- Արա, Նինոս՝ Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
- Տիբալդ՝ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»
- Օթելլո, Յագո՝ Պյորսելի «Մավրի պավանա»
- Ռոտբարտ՝ Չայկովսկու «Կարապի լիճը»
- Մսրա Մելիք՝ Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ»
- Նադիր Շահ՝ «Ալմաստ» ֆիլմօպերա (Հայֆիլմ, 1985)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.