Remove ads
հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Հմայակ Ստեփանի Հակոբյան (1871[1][2], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1][2] - հուլիսի 7, 1939[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ նկարիչ։
Հմայակ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | 1871[1][2] |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հուլիսի 7, 1939[1][2] |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1891)[1] և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա (1894)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Հմայակ Հակոբյան Վիքիդարանում | |
Hmayak Hakobyan Վիքիպահեստում |
Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1886-1891 թթ., նկարչության ուսուցիչ՝ Հ. Ս. Շամշինյան), Մյունխենի կայսերական ակադեմիայում (1891-1894 թթ.)։ Ապրել և աշխատել է Գերմանիայում, Շվեյցարիայում, Կովկասում (մասնավորապես՝ Թիֆլիսում)։ Ստեղծագործել է հիմնականում դիմանկարի, նատյուրմորտի, բնանկարի ժանրերում, ունի նաև թեմատիկ-կոմպոզիցիոն ոչ մեծ կտավներ։ Հակոբյանի բնանկարներն արտացոլում են գյուղի կյանքը («Վարը Արագածի լանջին», 1910-1920 թթ., «Հովիվը», 1910-ական թթ.)։ Վավերագրական են Հակոբյանի քաղաքական տեսարանների պատկերները («Հին Թիֆլիս», 1888 թ.)։ Ստեղծել է հայ գեղջուկների («Հայ գյուղացին», 1917 թ.), արհեստավորների («Ոսկերիչ Ալեքոն», 1895-1898 թթ.) կենցաղական մեկնաբանությամբ տիպեր, ինչպես նաև մտավորականների ու պատմական անձանց դիմանկարներ («Մովսես Խորենացի», «Կաթողիկոս Խրիմյան», երկուսն էլ՝ 1900-1910 թթ.), ինքնանկարներ։ Հակոբյանը գեղանկարչական բարձր վարպետության է հասել իր նատյուրմորտներում («Բանջարեղեն», «Մրգեր», երկուսն էլ՝ 1901 թ.)։ Հակոբյանի արվեստին բնորոշ են քնարականությունը, կառուցվածքային պարզությունը, հուզականությունը։ 1948 թվականին Երևանում բացվել է նրա հետմահու ցուցահանդեսը։
Հակոբյանի գործերը պահվում են ՀԱՊ-ում[3], մասնավոր հավաքածուներում՝ Թբիլիսիում, Մոսկվայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.