From Wikipedia, the free encyclopedia
Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի բռնազավթումը, որը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 12-ին[1]։ Այս ռազմական գործողությունը փաստացի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հրադադարի ռեժիմի առաջին լուրջ խախտումն է։ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի 2021 թվականի մարտի 1-ի հայտարարության համաձայն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված՝ Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված, օկուպացված՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից[2][3]։
Թվական | 2020 թվականի դեկտեմբերի 12 |
---|---|
Մասն է | 44-օրյա պատերազմ |
Վայր | Հին Թաղեր և Խծաբերդ, Արցախի Հանրապետություն |
Արդյունք | ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի օկուպացիա Ադրբեջանի կողմից |
Հակառակորդներ | |
ՌԴ ԶՈւ խաղաղապահ ուժեր, Արցախ | Ադրբեջան |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Ներկայումս Ադրբեջանում պահվող մի քանի տասնյակ, ըստ որոշ աղբյուրների՝ ավելի քան 100 հայ գերիների մոտ 90%-ն այս օկուպացիոն գործողության ընթացքում գերևարվածներն են[4][5][6][7]։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում վերսկսվել են լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց ընթացքում Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի զգալի, Շուշիի շրջանի Շուշի և Քարինտակ բնակավայրերի, Քաշաթաղի շրջանի հարավային հատվածի, Մարտունու և Մարտակերտի շրջանների որոշ տարածքների վրա։ Պատերազմի ավարտ հանդիսացող եռակողմ համաձայնագրի արդյունքում Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առել իրենց զբաղեցրած դիրքերի վրա, ըստ սահմանված ժամանակացույցի Ադրբեջանին են անցել նաև նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի Աղդամի, Քարվաճառի, Լաչինի շրջաններն ամբողջությամբ։ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մնացյալ հատվածները Ադրբեջանին են անցել, ըստ ՀՀ վարչապեը Նիկոլ Փաշինյանի, բանավոր համաձայնությամբ[8]։
Պատերազմի ավարտից հետո Հադրութի շրջանից հայկական ուժերի վերահսկողության տակ են մնացել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը[9]։ Տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը՝ դեկտեմբերի 13-ի հրապարակած քարտեզում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող քարտեզում նշելով նաև Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը[10]։ Տեղեկությունը հաստատվել է նաև Նոյեմբերի վերջին CIVILNET լրատվականի լրագրողների՝ Խծաբերդ և Հին Թաղեր այցելությամբ[11]։
Հայկական այդ երկու գյուղերը հնարավոր էր եղել պահել մոտ վաթսուն հոգուց բաղկացած խմբով, ովքեր հոկտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի 12-ը պահպանում էին գյուղերը, Դիզափայտ լեռը և Կատարո վանքը[12]։
Ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դեկտեմբերի 1-ին Ադրբեջնին անցավ Լաչինի շրջանը։ Չնայած Արցախի վարչատարածքային բաժանման Քիրսավան գյուղը գտնվում էր Շուշիի շրջանում, Ադրբեջանի վարչական բաժանմամբ այն մտնում էր Լաչինի շրջանի կազմում, հետևաբար այն նույնպես անցավ Ադրբեջանի վերահսկողությաբ տակ[13]։ Քանի որ Քիրսավանը Հադրութի շրջանի հայկական հսկողության տակ մնացած տարածքը Արցախի հիմնական մասին կապող միակ մնացած ճանապարհն էր, Խծաբերդի և Հին Թաղերի տարածքում մնացած վաթսուն հոգանոց խումբը ընկավ շրջափակման մեջ։
Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև՝ ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ[10]։ Հարձակման հետևանքով, ըստ Հին Թաղերի գյուղապետի, հայկական կողմից վիրավորվել է 8 հոգի, տեղեկություն է ստացվել 10 գերևարվածի մասին[14]։ Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը նույն օրը երեկոյան դիմել է արցախցիներին՝ կոչ անելով հավաքվել Ստեփանակերտում ռուս խաղաղապահների բազայի մոտ՝ պարզելու, թե ինչպես են ադրբեջանցիները, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։
Դեկտեմբերի 13-ին ՌԴ ՊՆ-ն հրապարակել է նոր քարտեզ, որտեղ արդեն Հին Թաղերը և Խծաբերդը դուրս էին թողնվել ռուս խաղաղապահների վերահսկողության գոտուց[15]։
Դեկտեմբերի 16-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։ ՀՀ ՊՆ-ն քիչ անց հաստատել է տեսանյութի իսկությունը[16]։ Շրջափակման մեջ մնացած և անհայտ պայմաններում հայտնված զինծառայողների հարազատները նույն օրը փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհի տարբեր հատվածներ[17]։
Դեկտեմբերի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում 9 զինծառայողների սպանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների դեպքերի առթիվ[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.