Հին Թաղեր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հին Թաղեր, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Գտնվում է հանրապետության հարավային հատվածում՝ Հադրութ շրջկենտրոնից 52 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 125 կմ հեռավորության վրա։
Համայնքը բարձր լեռնային է, ունի 4338,61 հա տարածք, որից 982,18 հա գյուղատնտեսական նշանակություն, 3322,52 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 6 աղբյուրներ` «Դերունց ծորին», «Թաղուն», «Երե թաղեն», «Ներքե թաղեն», «Շատ» և «Կիզարեն»։
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի բռնազավթում տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 12-ին[2]։
Հակակու համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 96 մարդ, կա 38 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Ամենափրկիչ եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (17-րդ դար), խաչքար (9-11-րդ դարեր), գյուղատեղի (9-11-րդ դարեր), հաշվառված է 11 հուշարձան։
2015 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 11 աշակերտներ[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.