Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Լաչինի շրջանը (ադրբ.՝ Laçın rayonu) Խորհրդային Ադրբեջանի վարչական շրջան, որ գոյություն է ունեցել 1930-1991 թվականներին։ Նրա վարչական կենտրոնը Բերձոր (Լաչին) քաղաքն էր։
Լաչինի շրջան ադրբ.՝ Laçın rayonu | |
---|---|
Տարածք | 1883 |
Հիմնադրված է | 1930 թ. |
Համաձայն 7-րդ դարի հայ պատմիչ, գիտնական Անանիա Շիրակացու աշխատության՝ Լաչինի շրջանի տարածքը կոչվել է Աղահեճք, որը հանդիսացել է մ․թ․ա․ 4-ից մ․թ․ 5-րդ դարերում գոյություն ունեցած Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկը (Աղահեճք գավառ)[1][2]։ Աղահեճքի մասին է վկայել նաև մեկ այլ հայտնի հայ պատմիչ 8-րդ դարում գործունեություն իրականացրած Մովսես Կաղանկատվացին[1][3]։ Աղահեճք անունը օգտագործվել է առնվազն մինչև 13-րդ դարը, ինչի մասին է վկայում 13-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։
13-րդ դարում արդեն Աղահեճք անվանը զուգահեռ օգտագործվում էին նաև Քաշաթաղ, Խոժոռաբերդ անունները[1][4]։ Քաշաթաղն ու Խոժոռաբերդը Աղահեճքի գավառի ամրոցներից էին։ Հետագայում 2 կենտրոններից առավել ազդեցիկը դարձավ Քաշաթաղը, ինչի շնորհիվ գավառը սկսեցին կոչել Քաշաթաղ։ Այն հիմնականում ընդգրկում էր գավառի հարավային և հարավ-արևմտյան մասը[1][4][5]։
16-րդ դարում Քաշաթաղ անվանը զուգահեռ գործածական է դառնում նրա կրճատ տարբերակը՝ Քշտաղ կամ Քշտաղի երկիր անվանաձևերը[1][6][7][8][9]։ Մինչև 18-րդ դարերում այն շարունակվել է կոչվել Քաշաթաղ ի դեմս Քաշաթաղի մելիքության[8][10][11][12][13][14]։
16-ից 18-րդ դարերում Աղահեճքի հյուսիս-արևելյան մասն առավել հայտնի էր Մաղավուզ անվամբ, իսկ 19-րդ դարի սկզբներին՝ Տառիստ անվամբ[1]։
Խորհրդային միության տարիներին, երբ շրջանն ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, անվանվում է Լաչինի շրջան և 1930-ից 1991 թվականներն այդ անունն էր կրում[1][15]։
1990-ական թվականների սկզբներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի արդյունքում շրջանի տարածքն անցնում է Արցախի Հանրապետության վերահսկողությանը և ընդգրկվում վարչատարածքային բաժանման մեջ՝ կոչվելով Քաշաթաղի շրջան։
Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է Քաշաթաղի շրջանի կենտրոնահյուսիսային հատվածը համարել իր վարչատարածքային միավոր և անվանել Լաչինի շրջան (տես՝ Լաչինի շրջան)[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.