Էկտոր Բելտրան Լեյվա (իսպ.՝ Héctor Beltrán Leyva, փետրվարի 15, 1965, Բադիրագուատո, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - նոյեմբերի 18, 2018[1][2], Տոլուկա, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]), մեքսիկացի հանցագործ, նարկոբարոն, Մեքսիկայի խոշորագույն «Բելտրան Լեյվա» նարկոկարտելի հիմնադիր և ղեկավար[3][4]։
Էկտոր Բելտրան Լեյվա իսպ.՝ Héctor Beltrán Leyva | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1965 |
Ծննդավայր | Բադիրագուատո, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | նոյեմբերի 18, 2018[1][2] (53 տարեկան) |
Մահվան վայր | Տոլուկա, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | թմրաբարոն |
Էկտոր Բելտրան Լեյվան Արտուրո Բելտրան Լեյվայի եղբայրն է, որը սպանվել է 2009 թվականին։ Արտուրոն նարկոտարելի ղեկավարն էր, իսկ Էկտորը նրա աջ ձեռքը։ Նա հանցավոր կազմակերպությունը ղեկավարեց եղբոր մահվանից հետ[5][6]։
ԱՄՆ պետդեպարտամենտը 5 մլն դոլար էր առաջարկում ինֆորմացիայի համար, որը կօգներ ձերբակալել Էկտոր Բելտրան Լեյվային, իսկ Մեքսիայի կռավարությունը պատրաստ էր 2,1 մլն դոլար պարգևավճար տալ նրան բռնելու համար[7]։
Կալանավորում
Էկտոր Լեյվան ձերբակալվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ին մեքսիկական բանակի կողմից[8]։ Նա դաշնային դատարանի կողմից դատապարտվել է թմրամիջոցների վաճառքի, փողերի լվացման և հանցագործությունների կազմակերպված մեջ[9]։
Մահ
2018 թվականի նոյեմբերի 18-ին Բելտրանը կրծքավանդակի սուր ցավերի պատճառով բանտից տեղափոխվել էր Տոլուկայի բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկների, նա սրտի կաթվածից մահացել է շտապօգնության սենյակում[10][11]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.