From Wikipedia, the free encyclopedia
Հարություն Քրիստափորի Սարկիսով ([դեկտեմբերի 14 (27), 1908[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 23, 2001, Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային անասնաբույժ, մանրէաբան։ Անասնաբուժության, սնկաբանության և միկոտոքսիկոզների մասին ուսմունքի հիմնադիրներից։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1952), ՀամԳԳԱ ակադեմիկոս) (1983), ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1969)։
Հարություն Սարկիսով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14 (27), 1908[1] Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 23, 2001 (92 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Kuzminskoye Cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | անասնաբույժ և մանրէաբան |
Հաստատություն(ներ) | Ադրբեջանի գիտա-հետազոտական անասնաբուծության ինստիտուտ[1] և Ya. R. Kovalenko and K.I. Skryabin's Russian Scientific and Research Institute for Experimental Veterinary?[1] |
Գործունեության ոլորտ | Սնկաբանություն |
Անդամակցություն | Russian Academy of Agricultural Sciences?[1] |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1931)[1] և Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Կոչում | member of the Russian Academy of Agricultural Sciences? և պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1951) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
1931 թվականին ավարտել է Անդրկովկասյան անասնաբուժական (այժմ՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական) համալսարանը։ 1932-1934 թվականներին եղել է Ադրբեջանի անասնաբուժական ԳՀԻ-ի, 1934-1939 թվականներին՝ Մոսկվայի անասնաբուժական պատրաստուկների գիաահսկման համալսարանի ավագ գիտաշխատող, 1939-1956 թվականներին՝ թունավոր սնկերի ուսումնասիրման համամիութենական գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ։ 1957 թվականից ՀամԳԳԱ փորձարարական անասնաբուժության համամիութենական համալսարանի անտիբիոտիկների և սնկաբանության լաբորատորիայի վարիչն է։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կենդանիների ախտաբանության մեջ թունավոր սնկերի դերի ուսումնասիրման, մաշկային փորձանմուշի մեթոդով սնկերի թունավորության լաբորատոր ախտորոշման հարցերին։ Բացահայտել է մարդկանց սննդաթունային ալեյկիայի և կենդանիների ֆուզարիոտոքսիկոզի պատճառագիտությունը։ Մշակել է կենդանիների մաշկային հիվանդությունների՝ դերմատոմիկոզների ժամանակ իմունագոյացման տեսական հիմունքները։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են (աշխարհում առաջինը) խոշոր եղջերավոր անասունների, ձիերի, մորթատու գազանների, ճագարների տրիխոֆիտիայի դեմ վակցինաները (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1973)։ Սարկիսովն առաջինն է ԽՍՀՄ-ում անասնապահության և անասնաբուժության մեջ կիրառել անտիբիոտիկներ։
Առաջարկել է գործնականում կիրառվող Գ. Ի․ Սարկիսով, Հ․ Սարկիսով, Ս․ Ա․ Սարկիսով, Ֆ․ Ի․ Սարկիսով բիովետին և բիովիտ պատրաստուկները։ Հեղինակ է 11 գյուտի և 18 արտոնագրի։ 1962 թվականից ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության (Ժնև) փորձագետն է անտիբիոտիկների և միկոտոքսինների հարցերի գծով։ ԽՄԿԿ անդամ է եղել 1951 թվականից։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով, ԺՏՆՑ-ի ոսկե (3), Յա․ Պուրկինեի (Չեխոսլովակիա) մեդալներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.