հայ պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Հարություն Հ. Աստուրյան (1880[1], Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2] - մարտի 28, 1950[2], Կորդովա, Արգենտինա[2]), հայ պատմաբան։
Հարություն Աստուրյանը ծնվել Է Մարաշում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել Վենետիկի Սուրբ Ղազար վանքի դպրոցում։ Այնուհետև ուսանել է Մյունխենի (Գերմանիա) համալսարանում, որն ավարտելուց հետո, իբրև պատմագիտության դոկտոր, վերադարձել է Վենետիկ։ 1922 թվականից բնակություն է հաստատել նախ Արգենտինայի Բուենոս Այրես, ապա Կորդովա քաղաքում, որտեղ 1924 թվականից եղել է լատիներենի և ֆրանսերենի դասախոս հայտնի «Մոնսերատ» ավագ դպրոցում։
Հարություն Աստուրյանը հիմնականում զբաղվել է հին և միջնադարյան Հայաստանի պատմության հարցերով։ 1912 թվականին լույս է ընծայել Արտաշեսյան և Արշակունյաց դարաշրջանում հայ-հռոմեական հարաբերությունների մասին մենագրություն, որն առաջինն է եղել իր տեսակի մեջ և որտեղ քննաբար օգտագործել Է հայկական և օտար սկզբնաղբյուրները։ «Պատմութիւն Հայոց» (1947) աշխատության մեջ ամփոփ ձևով շարադրել է Հայաստանի քաղաքական պատմությունը՝ հնագույն շրջանից մինչև նորագույն ժամանակները։ Մահացել է մարտի 28-ին, Կորդովայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.