միջազգային պայմանագիր Սերբիայի և Սերբական Հանրապետության միջև From Wikipedia, the free encyclopedia
Հատուկ զուգահեռ հարաբերությունների համաձայնագիր (սերբ.՝ Споразум о специјалним паралелним односима), 2006 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված վավեր համաձայնագիր, որը ստորագրվել է Սերբական Հանրապետության և Սերբիայի ղեկավարության կողմից՝ սուբյեկտի (Սերբական Հանրապետություն) և ինքնիշխան պետության (Սերբիա) միջև հետագա դիվանագիտական հարաբերությունները զարգացնելու նպատակով[1]։ Այս համաձայնագրի առաջին ստորագրումը տեղի է ունեցել 1997 թվականի փետրվարի 28-ին։
Հատուկ զուգահեռ հարաբերությունների համաձայնագիր | |
---|---|
Տեսակ | Միջազգային պայմանագիր |
Երկիր | Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն և Սերբական Հանրապետություն |
Լեզու | սերբերեն |
Պայմանագիրը կյանքի է կոչվել միայն 2010 թվականի դեկտեմբերի 15-ին։ Այս համաձայնագրի անհրաժեշտությունը ծագել էր ՀՍՖՀ-ի կազմալուծմամբ, քանի որ Սերբական Հանրապետության քաղաքացիները ցանկանում էին մնալ Հարավսլավիայի ԴՊ հետ միության մեջ[2]։
Փաստորեն, այս համաձայնագիրը նպատակ ուներ վերականգնել սերբերի մշակութային և ընտանեկան կապերը զինված հակամարտության պատճառով ընդհատված օտար պետության տարածքում գտնվող իրենց հայրենակիցների հետ։ Իրավական առումով այն ապահովել է Սերբական Հանրապետության և Սերբիայի միջև հարաբերությունների զարգացումը տնտեսության և բնական ռեսուրսների օգտագործման, ձեռնարկությունների պլանավորման, սեփականաշնորհման և ապապետականացման, գիտության և տեխնիկայի, կրթության, մշակույթի և սպորտի, առողջապահության և սոցիալական քաղաքականության ոլորտներում, զբոսաշրջության և սահմանների պաշտպանության, տեղեկատվության, քաղաքացիների ազատությունների և իրավունքների պաշտպանության և հանցավորության դեմ պայքարի գործում։
Այս համաձայնագրի անհրաժեշտությունը պատմականորեն արդարացվել է Հարավսլավիայի կազմալուծմանը նպաստած իրադարձություններով։ Ներկայիս Սերբական հանրապետության և Սերբիայի տարածքներում ապրող քաղաքացիները նախկինում Հարավսլավիայի քաղաքացիներ են եղել։ Բոսնիա և Հերցեգովինայի անջատումից և նրա անկախության հռչակումից հետո (հաշվի առնելով Երրորդ Հարավսլավիայի, իսկ ավելի ուշ՝ Սերբիայի՝ ՀՍՖՀ-ի փաստացի իրավահաջորդ ճանաչելը) բոսնիացի սերբերը հայտնվել են այլ պետության տարածքում։ Փաստորեն, սերբերը որպես ազգ բաժանվել են նոր ձևավորվող հարավսլավա-բոսնիական սահմանի պատճառով։
1992 թվականի ապրիլի 15-ին Սերբական Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Բելգրադում Սերբական Հանրապետության քաղաքական և տնտեսական ներկայացուցչություն ստեղծելու մասին։ Սերբական Հանրապետության կառավարության բյուրոյի խնդիրներն էին Հարավսլավիայի և նրա կազմի մեջ գտնվող այլ հանրապետությունների համապատասխան մարմինների, ինչպես նաև քաղաքական հարաբերությունների բնագավառներում իրավասու մարմինների և հաստատությունների հետ համագործակցության արտահայտումը, իրականացումը և զարգացումը, տնտեսական, մշակութային և այլ համագործակցությունը, որը հետաքրքրում էր Սերբական Հանրապետությանը։
Բոսնիա և Հերցեգովինայի Սահմանադրության III հոդվածի 2-րդ պարբերությունում ասվում է, որ Բոսնիա և Հերցեգովինայի մաս կազմող սուբյեկտներից (էնտիտետներից) յուրաքանչյուրը` և՛ Սերբական Հանրապետությունը[3], և՛ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունը, իրավունք ունեն հատուկ զուգահեռ հարաբերություններ հաստատել հարևան պետությունների հետ` առաջնորդվելով երկրի տարածքային ամբողջականությամբ (համաձայն Ա ենթակետի), ինչպես նաև ցանկացած պայմանագրեր կնքել պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ[4]։
1997 թվականի փետրվարի 28-ին Սերբական Հանրապետության նախագահ Մոմչիլո Կրայիշնիկը՝ Բոսնիա և Հերցեգովինայի սուբյեկտի ղեկավարը, և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության նախագահ Զորան Լիլիչը՝ ինքնիշխան պետության ղեկավարը, ստորագրեցին առաջին համաձայնագիրը. Հատուկ զուգահեռ հարաբերություններ Սերբիայի և Սերպսկայի Հանրապետության միջև: Համաձայնագրի աշխատանքն ապահովելու համար նշանակվել է հատուկ մարմին՝ Համագործակցության խորհուրդ, որը գումարվում է անհրաժեշտության դեպքում (այժմ ընդգրկում են Սերբիայի և Սերբական Հանրապետության ղեկավարները, ինչպես նաև վարչապետները)[5]։
2001 թվականի մարտի 5-ին Սերբական Հանրապետության նախագահ Միրկո Շարովիչը և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության նախագահ Վոյսլավ Կոշտունիցան Բանյա Լուկայում ստորագրեցին նոր համաձայնագիր Հատուկ զուգահեռ հարաբերությունների մասին (սերբ.՝ Споразум о специјалним паралелним везама): Հարավսլավիայի ԴՀ վեհաժողովը վավերացրել է համաձայնագիրը 2001 թվականի մայիսի 10-ին Բելգրադում։ Միությունից Չեռնոգորիայի դուրս գալու և դրան հաջորդած անկախ Սերբիայի ձևավորման հետ կապված՝ Սերբական Հանրապետությունը և Սերբիան սկսել են սույն Համաձայնագրի թարմացման ընթացակարգը։
2006 թվականի սեպտեմբերի 26-ին Բանյա Լուկայում, Բանսկի դվորում (Սերբական Հանրապետության ղեկավարի նստավայրում), Սերբական Հանրապետության նախագահ Դրագան Չավիչը, Սերբական Հանրապետության վարչապետ Միլորադ Դոդիկը, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը և Սերբիայի վարչապետ Վոյսլավ Կոշտունիցան ստորագրել է «Սերբական Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև հատուկ զուգահեռ հարաբերություններ հաստատելու մասին» համաձայնագիրը[6][7]։ Նախորդ օրը նախկին Համաձայնագիրը վերջնականապես կորցրել է իր ուժը։ Գործող պայմանագիրը երկրորդ անգամ երկարաձգվել է 2010 թվականի դեկտեմբերի 15-ին[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.