Համշենցիներ (թուրքերեն՝ Hemşinli) կամ համշենահայեր, հայերի ենթախումբ, որը ծագել է VIII դարի վերջին Սև ծովի հարավ-արևելյան ափին բնակություն հաստատած հայերից։ Բնակվում են Թուրքիայի Հանրապետությունում, Հարավային Կովկասում, Ռուսաստանում (մասնավորապես Կրասնոդարի երկրամասում) և Կենտրոնական Ասիայում։
Համշենցիներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||||||||
Հայերեն (Արևմտահայերեն-Համշենի բարբառ) Թուրքերեն | |||||||||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||||||||
Իսլամ, Հայ Առաքելական եկեղեցի | |||||||||||||||||||||
Ծագել են | |||||||||||||||||||||
Սևծովյան տարածաշրջան |
Հնագույն պատմություն
Արաբական հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789-790 թվականներին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից), 12 հազար գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը, հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։
XV դարում հիշատակվում են Համշենի իշխան (պարոն) Առաքելը, Դավիթ Ա, Վարդը, Վեքեն, Դավիթ Բ։ Վերջինս 1489-ին պարտվել է օսմանյան թուրքերից, որից հետո Համշենի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։ Համշենում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի հայ ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։ Գրչության կենտրոններ են եղել Սուրբ Խաչիկ հոր, Քոշտենց, Խուժկա վանքերը։ XIII դարի վերջին Համշեն է այցելել Հեթում պատմիչը, 1406-ին՝ իսպանացի դիվանագետ Կլավիխոն։
XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին ծավալվել է Համշենի հայերի բռնի իսլամացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ» (միաժամանակ գործածել են հայերը և թուրքերը)։ Ղ. Ինճիճյանը հիշատակում է Համշեն գավառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գյուղերը, Խալա վիճակը։ Ամբողջությամբ դավանափոխվել են Համշենի, Խալայի և Վիժեի հայերը, եղնովիտցիները պահպանել են քրիստոնեական հավատը, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն։
XIX դարում գավառակ էր Լազիստանի գավառում։ Ընդգրկել է Աթինայի և Ռիզեի միջև՝ Քաջքար-Պարխար լ-գագաթների ծովահայաց լանջերի ձորերը, որոնցից նշանավոր էին Բեյուկդերեն, Ծիվարդերեն և Քսենոսդերեն։ XIX դարի 70-ական թթ. ուներ 33 գյուղ, 13.190 հայախոս բնակիչ։ Համշենին վարչականորեն կից էին հայաբնակ Ճեմիլ, Մարմանատ, Արտա բնակավայրերը և Խալայի վիճակը։ Համշենահայերը ապրում էին բնատնտեսական կյանքով, զբաղվում էին հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Մինչև դարավերջը կանգուն էին նրանց եկեղեցիները։ Սակավահողության և կրոնա-ազգայնական ճնշման հետևանքով Համշենի հայերի մի մասը XIX դարի սկզբին գաղթել է Սև ծովի առափնյա շրջանները՝ Ջանիկ, Սյուրմենե, Տրապիզոն ևն։
Նորագույն պատմություն
1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո շատ համշենցիներ տեղափոխվել են Ղրիմ, Աբխազիա, Բաթում։ Դարավերջին Օրդուի և Խոփայի հայերը հաստատվել են Նիկոմեդիայում (Իզմիրում)։ Այնուհանդերձ, Համշենը մինչև XX դարի սկիզբը պահպանել է կիսանկախ վիճակը։
Պատկերասրահ
- Համշենահայերի ընտանիք, 1901 թվական
Տես նաև
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 119)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.